Չեչերեկ
Չեչերեկ կամ Ճալա (Ճաճարակ, վրացերեն՝ ჭაჭარაქი - Ճաճարաքի), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 3 կմ հարավ-արևելք, Կուր և Փոցխով գետերի միախառնման վայրից ոչ հեռու։ Գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Չեչերեկ | |||
վրաց.՝ ჭაჭარაქი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի | ||
Համայնք | Ախալցխայի շրջան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
ԲԾՄ | 1000 մ | ||
Բնակչություն | 395[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 82,8 %, Վրացիներ 16,2 %[2] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 420 բնակիչ, հիմնականում հայեր, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր 395 մարդ, ովքեր զբաղվում էին պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի դպրոց, ակումբ և հիվանդանոց։
Պատմությունը
խմբագրելԳյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից` 1828 թվականին։ Գյուղում պահպանվել է միջնադարյան եկեղեցին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ Ethnic composition of Georgia 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 716)։ |