Չենսու Տաբոնե (մալթ.՝ Vincent „Ċensu“ Tabone, մարտի 30, 1913(1913-03-30)[1], Վիկտորիա (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 14, 2012(2012-03-14)[2][3][1], Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա), մալթացի պետական և քաղաքական գործիչ, Մալթայի նախագահը 1989-1994 թվականներին։

Չենսու Տաբոնե
 
Կուսակցություն՝ Ազգայնական կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան և Ալոյսիուսի վարժարան
Մասնագիտություն՝ ակնաբույժ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 30, 1913(1913-03-30)[1]
Ծննդավայր Վիկտորիա (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանի օր մարտի 14, 2012(2012-03-14)[2][3][1] (98 տարեկան)
Վախճանի վայր Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա
Քաղաքացիություն  Մալթա
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն և գիտաբժշկական գործունեություն խմբագրել

1933 թվականին ավարտել է Մալթայի համալսարանը՝ ստանալով դեղագործության ոլորտում կրթություն։ 1937 թվականին դառնում է բժշկության դոկտոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես Մալթայի թագավորական հրետանու գնդապետ վիրաբույժ, իսկ հետո՝ որպես ակնաբույժ՝ Մտարֆա քաղաքի զինվորական հոսպիտալում։ 1946 թվականին ավարտել է իր բժշկական կրթությունը՝ ստանալով Օքսֆորդի համալսարանի բժիշկ-ակնաբույժի դիպլոմ։ 1953 թվականին նրան շնորհվել է Լոնդոնի դեղագործների միության դոկտորի կոչում։

Մալթա վերադառնալուց հետո նա մի քանի տարի աշխատել է որպես ակնաբույժ երկրի տարբեր հիվանդանոցներում։ Միաժամանակ մի քանի տարվա ընթացքում ԱՀԿ-ի փորձագետ է եղել կոնյունկտիվիտի օջախներում աշխատանքի գծով։ Նա աշխատել է Թայվանում, Ինդոնեզիայում և Իրաքում։ 1954 թվականին հիմնադրել է երկրի բժշկական ասոցիացիան և հանդիսացել նրա բազմամյա նախագահը։ 1957 թվականից Մալթայի համալսարանի կլինիկական ակնաբուժության պրոֆեսոր է։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1960-ական թվականների սկզբից սկսել է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել։

  • 1961 թվականին՝ գործադիր կոմիտեի անդամ։
  • 1962—1972 թվականներին՝ գլխավոր քարտուղար։
  • 1972—1977 թվականներին՝ առաջին փոխնախագահ։
  • 1977—1985 թվականներին՝ ազգայնական կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ։ 1978-1987 թվականներին միաժամանակ եղել է կուսակցության միջազգային գործերի պաշտոնական ներկայացուցիչը։

Պետական գործունեություն խմբագրել

  • 1966—1989 թվականներին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ, ակտիվորեն աշխատել է Եվրոպայի խորհրդի տարբեր հանձնաժողովներում։
  • 1966—1971 թվականներին՝ զբաղվածության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար։ Նա ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է բնակչության ծերացման խնդրի վրա։
  • 1987—1989 թվականներին՝ Մալթայի արտաքին գործերի նախարար։ Ակտիվորեն հանդես է եկել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օգտին։
  • 1989—1994 թվականներին՝ Մալթայի նախագահ։

Պարգևներ խմբագրել

Մալթայի պարգևներ