Մալթայի համալսարան
Մալթայի համալսարան (մալթ.՝ L-Università ta' Malta, անգլ.՝ University of Malta), բարձրագույն ուսումնական հաստատություն Մալթայում, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Համալսարանը ուսանողներին տալիս է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։
Մալթայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Ut Fructificemus Deo |
Հիմնադրված է | 1769 |
Ընդհանուր անձնակազմ | 3033 մարդ[1] |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Երկիր | Մալթա[4] |
Տեղագրություն | Msida? |
Կայք | um.edu.mt(անգլ.) |
University of Malta Վիքիպահեստում |
Համալսարանը Համալսարանների միջազգային ասոցիացիայի (Association of International Educators, NAFSA) և CIEE-ի (Council for International Educational Exchange) անդամ է։ Այն ընդգրկված է համալսարանական այլ կազմավորումների մեջ ևս (the Community of Universities of the Mediterranean, the Compostela Group, the Santander network, Ուտրեխտի ցանց)[5]։
Պատմություն
խմբագրելՀամալսարանին նախորդած հաստատությունը եղել է «Մալթայի կոլեգիումը» (Collegium Melitense), որը հիմնադրվել է 1592 թվականին ճիզվիտների օրդենի կողմից։ Մալթական կղզիներից ճիզվիտներին վտարելուց հետո՝ 1768 թվականին, Կոլեգիումը դարձել է Մալթայի օրդենի սեփականությունը, իսկ 1769 թվականին գրոսմայստեր Մանուել Պինտա դե Ֆոնսեկան հիմնադրել է համալսարանը։ 1798 թվականին, երբ Նապոլեոնը նվաճել է Մալթան, համալսարանը լուծարվել է և վերածվել ֆրանսիական ուսումնական հաստատության։ 1800 թվականին անգլիացիներն իրենց զորքերով մտել են Մալթայի մայրաքաղաք, և կղզին դարձել է բրիտանական պրոտեկտորատ։ Համալսարանը վերականգնվել է Մալթայի նահանգապետ սըր Ալեքսանդր Բոլլի ջանքերով։ 1938 թվականին Ջորջ VI արքան ուսումնական հաստատությունը վերանվանել է Մալթայի թագավորական համալսարան։ Թագավորական բառը համալսարանի անվանումից հեռացվել է, երբ 1974 թվականին Մալթան դարձել է հանրապետություն։
1970-ական թվականներին, երբ իշխանության է եկել Դոմինիկ Մինտոֆը, համալսարանը հասանելի է դարձել միջին դասի համար, քանի որ սկսել են ֆինանսական աջակցություն հատկացնել։ Այս շրջանում ուսանողների թվաքանակն աճել է գրեթե 200 %-ով։ Մինչև 1960 թվականը ուսանողների թիվը 300 էր, իսկ 1970-ական թվականներին այն հասել է մոտ 1,000-ի։
Ընդունելություն
խմբագրելՈւսանողները համալսարան են ընդունվում միջնակարգ կրթության վկայականով։ Ընդունելության պարտադիր պայման է հանդիսանում անգլերենի իմացությունը (TOEFL կամ IELTS վկայական), քանի որ ուսումնառությունը կատարվում է անգլերենով՝ բացի այն մասնագիտություններից, որոնց համար անհրաժեշտ է նաև այլ լեզու[5]։
Ֆակուլտետներ
խմբագրել- Ճարատապետության և քաղաքային շինարարության ֆակուլտետ
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Բնական գիտությունների ֆակուլտետ
- Արվեստի ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Բժշկության ու վիրաբուժության ֆակուլտետ
- Մանկավարժության ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Տեխնիկական գիտությունների ֆակուլտետ
- Բժշկական ատամնաբուժության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ու իրավունքի ֆակուլտետ
Հայտնի շրջանավարտներ
խմբագրել- Էդվարդ Ֆենեկ Ադամի - Մալթայի նախագահ (2004-2009)
- Ջորջ Աբելա - Մալթայի նախագահ (2009-2014)
- Գվիդո դե Մարկո - մալթացի պետական ու քաղաքական գործիչ
- Դափնե Կարուանա Գալիցիա - մալթացի լրագրող, քաղաքական մեկնաբան
- Լորենս Գոնզի - մալթացի պետական ու քաղաքական գործիչ
- Էդվարդ դե Բոնո - հոգեբան և բժիշկ, լաթերալ մտածողության (անգլ.՝ lateral thinking) հիմնադիր
- Կիմ Չեն Իր - ոչ պաշտոնական կենսագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի նախագահը Մալթայի համալսարանում անգլերեն է սովորել[6]։
- Յուբեր Բլանշ - Մալթայի պատմության մեջ առաջին կին բժշկուհին
- Թեսի Կամիլերի - լրագողուհի, մալթայի համալսարանի առաջին կին շրջանավարտը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.um.edu.mt/media/um/docs/about/factsandfigures/annualreport2022.pdf
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 5,0 5,1 «Мальтийское управление по туризму». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Ким Чен Ир // Вести.Ru
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի համալսարան» հոդվածին։ |