Ճան
Ճան (վեգ, կոճ, կոռ), ոչխարի կամ այծի նախակճղակի, այսինքն ոտնաթաթի հոդային ոսկորներից է, որոնք Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մոնղոլիայում հավաքվում և գործածվում են խաղերի կամ գուշակությունների համար։ Օրինակ, գայլի ճանը գործածվում է որպես հմայիլ։
Ճանի կողմերն ըստ դիրքի, ունեն իրենց անվանումներն ու կարգավիճակները։
Խաղեր
խմբագրելՃանով խաղերը ամենատարածված բակային խաղերն են Կենտրոնական Ասիայում և ունեն ազգային խաղերի կարգավիճակ։ Ճանով խաղերը տարածված էին նաև Հայաստանի գյուղական վայրերում։
Յուրաքանչյուր խաղացող ունի ճաների իր հավաքածուն։ Խաղալու համար, որպես գլխավոր և հարվածող, ընտրվում է մեկը՝ ամենամեծոտն ու ամենածանրը։ Հնում շատերն այն կապարապատում էին, իսկ հարուստների երեխաները նույնիսկ ոսկեպատում[1]։ Մնացած ճաները ներկում էին տարբեր գույներով։ Ճաները շարում են շրջանի կենտրոնում և մի քանի մետրից հարվածող ճանը նետում, որպեսզի շրջանից դուրս մղեն մնացած ճաները, իսկ հետո նաև հարվածներով շրջեն դրանք։ Կարևոր է, որ նետելուց հետո այն կանգնի որոշակի դիրքով[1]։ Պարտվողը հաղթողին է հանձնում իր բոլոր ճաները։ Ի դեպ, գոյություն ունի ճանով խաղալու մոտ քսան խաղատեսակ։
Հարվածող ճանը հանվում է կենդանու հում հոդերից, քանի որ եփվելու ընթացքում ոսկորը կորցնում է իր քաշը, որն էլ վատ է անրադառնում նրա հարվածող ուժի վրա։ Ըստ մասնագետների, ճանով խաղերը զարգացնում են երեխաների աչքաչափը և դրական ազդեցություն թողնում ճարպկություն ձեռք բերելու հանգամանքի վրա[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայտնաբերվել են Հին եգիպտական մարդկանց և աստվածների արձանիկներ և նկարներ քարերի վրա, որոնք ճան են խաղում։ Նման պատկերներ պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մարդկային հին բնակավայրերում[2]։ Հին Հռոմում ճաներով խաղը անվանել են լատիներեն tali բառով[3]։
Ռուսաստանում տարածված էր խոշոր եղջերավոր կենդանիների ճանով խաղերը, որոնք համեմատաբար ավելի մեծ են, քան ոչխարինն ու այծինը[1]։ Մոնղոլիայում և Բուրյաթիայում ճանով խաղերի մրցույթներ են տեղի ունենում Ցագան Սառ և Սուրխարբան ազգային տոնակատարությունների ընթացքում։ 2016 թվականին մշակվել է ճանի խաղատեսակներից մեկի (այկուր) սեղանի վրա խաղալու տարբերակը, որն աղերսներ ունի բիլիարդի սեղանի հետ և համարվում է բիլիարդի այլընտրանքային տարբերակ[4][5]։
Ղազախական ժետիգեն կոչվող ազգային երաժշտական գործիքի բաղկացուցիչ մաս են կազմում նաև ճաները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Энциклопедия игрушек». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Library.ru: Игорный бизнес
- ↑ «Тессера». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ "Золотой" айкур для мужчин. Элитные настольные игры в альчики
- ↑ Игра султанов: что такое айкур и зачем там овечьи кости