Չեզարե Պավեզե (իտալ.՝ Cesare Pavese [ˈtʃeːzare paˈveːze], սեպտեմբերի 9, 1908(1908-09-09)[1][2][3][…], Սանտո Ստեֆանո Բելբո, Իտալիայի թագավորություն[4][5] - օգոստոսի 27, 1950(1950-08-27)[4][1][2][…], Թուրին, Իտալիա[4][5]), իտալացի գրող և թարգմանիչ։

Չեզարե Պավեզե
իտալ.՝ Cesare Pavese
Ծնվել էսեպտեմբերի 9, 1908(1908-09-09)[1][2][3][…]
ԾննդավայրՍանտո Ստեֆանո Բելբո, Իտալիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 27, 1950(1950-08-27)[4][1][2][…] (41 տարեկան)
Վախճանի վայրԹուրին, Իտալիա[4][5]
ԳերեզմանՍանտո Ստեֆանո Բելբո
Մասնագիտությունլեզվաբան, գրող, թարգմանիչ, գրական խմբագիր, սցենարիստ, գրական քննադատ, լրագրող, կենսագիր և բանաստեղծ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի համալսարան (1930), Liceo Classico Massimo D'Azeglio? և Sociale?
Ժանրերպոեզիա և վեպ
Ուշագրավ աշխատանքներDialogues with Leucò? և The Moon and the Bonfires?
Պարգևներ
Изображение автографа
 Cesare Pavese Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նա Թուրինի համալսարանում սովորել է անգլիական գրականություն, պաշտպանել է դիպլոմը Ուիթմանի ստեղծագործությունների հիման վրա։ Նա թարգմանել է Դեֆոյի, Դիքենսի, Մելվիլի, Ջոյսի, Անդերսոնի, Գ. Սթայնի, Ֆոլքների, Դոս Փասոսի աշխատանքները, հոդվածներ է հրապարակել ամերիկյան գրականության վերաբերյալ։

1932–1935-ական թվականներին, ընտանիքի ճնշման տակ, նա միացել է ֆաշիստական կուսակցությանը՝ միաժամանակ վարելով հակաֆաշիստական աշխատանքներ։ 1935 թվականն նա ձերբակալվել է, հեռացվել կուսակցությունից և ութ ամիս աքսորվել Կալաբրիա։ Պատերազմի տարիներին նա զորակոչվել է բանակ, սաստիկ ասթմայի պատճառով, նա վեց ամիս անցկացրել է հիվանդանոցում։

Պատերազմից հետո անդամագրվեցլ է Իտալիայի կոմունիստական կուսակցությանը, համագործակցել «Ունիտա» թերթի հետ։ Ապրել է Հռոմում, Միլանում, Թուրինում, աշխատել «Einaudi» հրատարակչությունում։ Նա ցավալի սիրավեպ և բաժանում է ապրել ամերիկացի կինոդերասանուհի Կոնստանս Դոուլինգի հետ (պատերազմից հետո նա մի քանի տարի ապրել է Իտալիայում և նկարահանվել իտալական ֆիլմերում)։ Նա ինքնասպան է եղե; 1950 թվականի օգոստոսի 27-ին Թուրինի «Ռոմա» հյուրանոցի սենյակներից մեկում`օգտագործելով քնաբեր դեղերի չափազանց մեծ չափաբաժին և գրություն է թողել.« Ես ներում եմ բոլորին և խնդրում եմ բոլորին ներել ինձ։ Շատ մի բամբասեք իմ մասին»։

Արվեստ

խմբագրել

Պավեզեի հիմնական թեման մարդու մենությունն է, սեփական ձախողման զգացումը, կյանքի անիրականությունը։ Իտալիայում և ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն են վայելում նրա «Ապրելու արվետը» օրագրերը (հրատարակվել է 1952 թվականին)։

Արվեստի գործեր

խմբագրել
  • Lavorare stanca
  • Paesi Tuoi / Your Home Places
  • La Spiaggia / The Beach
  • Feria d'agosto
  • Il Compagno
  • Dialoghi con Leucò
  • Prima che il gallo canti
  • La bella Estate
  • La luna e i falò

Ճանաչում

խմբագրել
  • Պավեզեի ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանել Մ. Անտոնիոնին («Ընկերներուհիներ», 1955), Ռաուլ Ռուիսը («Սոցիալիստական ռեալիզմ», 1973),
  • Ժան–Մարի Շտրաուբ («Խավարից դիմադրություն», 1979, «Նրանց հետ այս հանդիպումները», 2006), և այլն)։
  • 1950- Ստրեգա մրցանակ «Հրաշալի մրցանակ» ստեղծագործության համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Павезе Чезаре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.

Գրականություն

խմբագրել
  • Biasin G.-P. The smile of the Gods; a thematic study of Cesare Pavese’s works. Ithaca: Cornell UP, 1968
  • Lajolo D. An absurd vice: a biography of Cesare Pavese. New York: New Directions, 1983
  • Pampaloni G. Cesare Pavese. Camposampiero: Edizioni del Noce, 1982
  • O’Healy A. Cesare Pavese. Boston: Twayne Publishers, 1988
  • Gigliucci R. Cesare Pavese. Milano: B. Mondadori, 2001
  • Molinari G. O tu, abbi pietà: la ricerca religiosa di Cesare Pavese. Milano: Àncora, 2006

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզարե Պավեզե» հոդվածին։