Չեզարե Լոմբրոզո
Չեզարե Լոմբրոզո (իտալերեն՝ Cesare Lombroso, նոյեմբերի 6, 1835[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - հոկտեմբերի 19, 1909[1][2][3][…], Թուրին, Իտալիա), իտալացի դատական հոգեբույժ, դասախոս[4] և մարդաբան, քրեական իրավունքի մարդաբանական դպրոցի հիմնադիր։ Պավիայի (1862 թվականից) և Թուրինի (1896 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հանցագործությունը համարել է բնական երևույթ, հիմնադրել է «բնածին (ի ծնե) հանցագործների» տեսությունն ու «բնածին հանցագործներին» բնութագրող համակարգը, ըստ որի հանցագործ ոչ թե դառնում են, այլ ծնվում[5]։
Չեզարե Լոմբրոզո իտալերեն՝ Cesare Lombroso | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1835[1][2][3][…] Վերոնա, Վենետո, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1909[1][2][3][…] (73 տարեկան) Թուրին, Իտալիա |
Գերեզման | Monumental Cemetery of Turin |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | բժիշկ, գրող, քրեագետ, հոգեբույժ և ակնարկագիր |
Հաստատություն(ներ) | Պավիայի համալսարան և Թուրինի համալսարան |
Գործունեության ոլորտ | քրեաբանություն և հոգեբուժություն |
Ալմա մատեր | Թուրինի համալսարան և Պավիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[2] |
Հայտնի աշակերտներ | Կամիլո Գոլջի, Raffaele Garofalo?, Enrico Ferri? և Luigi Roncoroni? |
Երեխա(ներ) | Պաոլա Լոմբրոսո Կարարա, Gina Lombroso? և Ugo Lombroso? |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Լոմբրոզոն ծնվել է 1835-ի նոյեմբերի 6-ին Վերոնայում հարուստ հրեաների ընտանիքում։ Նա Պադովայի, Վիեննայի և Փարիզի համալսարաններում սովորել է գրականություն, Լեզվաբանություն և հնագիտություն, բայց հետո մտափոխվել է ու 1859 թվականին դարձել է ռազմական վիրաբույժ։ 1866 թվականին նա Պավիայում նշանակվել է դասախոս, իսկ ավելի ուշ՝ 1871 թվականին գլխավորել է Պեզարոյի հոգեբուժարանը։ Լոմբրոզոն 1876 թվականին դարձել է Թուրինի համալսարանի դատաբժշկության և հասարակական հիգիենայի պրոֆեսոր։ Նույն թվականին նա գրել է իր առավել կարևոր և ազդեցիկ աշխատանքը՝ «L’Uomo delinquente» («Հանցագործ մարդ»), որը թարգմանվել է եվրոպական տարբեր լեզուներով։
1862 թվականինց նա եղել է Պավիայի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1896 թվականից Թուրինի համալսարանի հոգեբուժարանի պրոֆեսոր։ 1906 թվականից նույն համալսարանում եղել է քրեական մարդաբանության պրոֆեսոր[6]։
ՀղումներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Armocida G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2005. — Vol. 65.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ «Ломброзо Чезаре»։ www.historymed.ru։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978
- ↑ «Чезаре Ломброзо»։ Персоналии (ռուսերեն)։ psihoanalitik.net։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 656)։ |