Չեզարե Բալբո (Balbo) նոյեմբերի 21, 1789(1789-11-21)[1] կամ նոյեմբերի 27, 1789(1789-11-27)[2], Թուրին, Սարդինիայի թագավորություն - հունիսի 3, 1853(1853-06-03)[1][2][3][…], Թուրին, Իտալիա), կոմս, իտալական քաղաքական գործիչ, պատմաբան, գրող, իտալական ազգային–ազատագրական և միավորման շարժման չափավոր–ազատամտական հոսանքի գաղափարախոս։ «Իտալիայի հույսերը» (1844) աշխատության մեջ մերժելով պայքարի հեղափոխական մեթոդները՝ հանդես է եկել Իտալիան «վերևից» միավորելու օգտին։ Իտալական հողերը ավստրիական լծից ազատագրելու միակ ուղին նա տեսնում էր Օսմանյան կայսրության փլուզման մեջ, ենթադրելով, որ տիրելով թուրքերից ազատված Բալկաններին՝ Ավստրիան կամովին կհրաժարվի Լոմբարդո–Վենետիկյան մարզից։ 1848 թվականին (մարտ–հուլիս) Բալբո առաջին սահմանադրական կաբինետի ղեկավարն էր Պիեմոնտում։

Չեզարե Բալբո
իտալ.՝ Cesare Balbo
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1789(1789-11-21)[1] կամ նոյեմբերի 27, 1789(1789-11-27)[2]
ԾննդավայրԹուրին, Սարդինիայի թագավորություն
Մահացել էհունիսի 3, 1853(1853-06-03)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of the Kingdom of Sardinia.svg Սարդինիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, պատմաբան և թարգմանիչ
Ծնողներհայր՝ Prospero Balbo?
Զբաղեցրած պաշտոններlist of Prime Ministers of the Kingdom of Sardinia?, դեսպան, Q3833859?, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ[4], Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ[4], Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ[4] և Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ[4]
Քաղաքական կուսակցությունՊատմական աջեր
ԱնդամությունԱկադեմիա դելա Կրուսկա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա[2]
Cesare Balbo Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 228