Չարլզ Ռոլս
Չարլզ Ստյուարտ Ռոլս (անգլ.՝ Charles Stewart Rolls, օգոստոսի 27, 1877[1][2], Metropolitan Borough of Westminster, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 12, 1910[3][4][5], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), բրիտանացի օդաչու, ավտոարշավորդ և ձեռնարկատեր, Հենրի Ռոյսի հետ հիմնադրել է «Rolls- Royce Limited» ընկերությունը[7]։
Չարլզ Ռոլս անգլ.՝ Charles Rolls | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1877[1][2] |
Ծննդավայր | Metropolitan Borough of Westminster, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հուլիսի 12, 1910[3][4][5] (32 տարեկան) |
Մահվան վայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] |
Գերեզման | Llangattock-Vibon-Avel |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ (1894)[6] և Թրինիթի քոլեջ (1898)[6] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ճարտարագետ, հեծանվորդ, balloonist, մեքենայի դիզայներ և օդաչու |
Ծնողներ | հայր՝ John Rolls, 1st Baron Llangattock?[6], մայր՝ Georgiana Rolls, Baroness Llangattock?[6] |
Charles Stewart Rolls Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՉարլզ Ռոլսը հարուստ տանտիրոջ՝ Լանգատոկի բարոն, գնդապետ Ջոն Ռոլսի չորս երեխաներից ամենափոքրն էր։ Ծնվել է Լոնդոնում, բայց մեծացել է Մոնմութի մոտակայքում գտնվող ընտանեկան վայրում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իթըն քոլեջում, իսկ ինժեներականը՝ Քեմբրիջի համալսարանում։ Ռոլսը հետաքրքրվում էր ավտոմեքենաներով և Ուելսի երրորդ ավտոմոբիլիստն էր։
1896 թվականին Ռոլսը ձեռք է բերել իր առաջին մեքենան՝ Peugeot Phaeton-ը, որն առաջինն էր Քեմբրիջում։ Նա գլխավորել է այն ժամանակ ընդունված 4 մղոն/ժամ արագության սահմանափակման դեմ ակցիան և հասել դրա եռակի բարձրացման։ 1903 թվականին սահմանել է արագության ազգային ռեկորդ՝ 93 մղոն/ժամ։ Նույն տարվա ընթացքում Լոնդոնում հիմնադրել է ֆրանսիական ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերություն։
1904 թվականին Ռոլսը հանդիպել է տեխնիկ Հենրի Ռոյսին, և 1906 թվականին կայացել է «Rolls-Royce» անունով արտադրությունը։ Ռոյսը ղեկավարում էր բիզնեսի ինժեներական բաժինը, Ռոլսը՝ ֆինանսները և վաճառքը։ 1907 թվականից սկսած՝ «Rolls-Royce» մեքենաները հաջողությամբ մասնակցել են մրցարշավների և ձեռք բերել մեծ համբավ։
1898 թվականին Ռոլսը սկսել է օդապարիկով թռչել՝ կատարելով 170 թռիչք։ 1903 թվականին նա համահիմնել է Թագավորական ավտոմոբիլային ակումբը։
Ռոլսը լրջորեն սկսել է զբաղվել ինքնաթիռներով միայն 1910 թվականի սկզբին, երբ ժամանակավորապես հեռացել է «Rolls-Royce»-ից։ 1910 թվականի գարնանը նա ստացել է երկրում ինքնաթիռ վարելու երկրորդ լիցենզիան (Ջոն Մուրից հետո)։ 1910 թվականի հունիսի 2-ին նա թռել է Լա Մանշի վրայով և ռեկորդային ժամանակում հետ վերադարձել՝ գերազանցելով Լուի Բլերիոյի արդյունքը (սա նեղուցով երրորդ թռիչքն էր Բլերիոյից և Ժակ Լեսեպսից հետո)։
1910 թվականի հուլիսի 10-ին Ռոլսը իր ֆրանսիական արտադրության ինքնաթիռի վրա տեղադրել է նոր հորիզոնական ղեկեր։ Հուլիսի 12-ին Բորնմութի մոտ ընդամենը 20 ֆուտ (6 մետր) բարձրության վրա ինքնաթիռը պայթել է օդում։ Ռոլսը մահացել է՝ դառնալով ավիավթարի առաջին բրիտանացի զոհը։
Համագործակցություն Ռոյսի հետ
խմբագրելՌոլսը Հենրի Ռոյսի հետ ծանոթացրել է Թագավորական ավտոմոբիլային ակումբի ընկեր, «Royce Ltd»-ի տնօրեն Հենրի Էդմունդսի միջոցով։ Էդմունդսը ցույց է տվել նրան Ռոյսի մեքենան և 1904 թվականի մայիսի 4-ին կազմակերպել Ռոլսի և Ռոյսի պատմական հանդիպումը Մանչեսթերի «Միդլենդ» հյուրանոցում։ Չնայած Ռոլսը նախապատվությունը տալիս էր երեք կամ չորս մխոցանի մեքենաներին, տպավորվել է երկմխոցանի «Royce 10»-ով և 1904 թվականի դեկտեմբերի 23-ի հետագա պայմանագրով համաձայնել վերցնել Ռոյսի արտադրած բոլոր մեքենաները։ Դրանք լինելու էին երկու, երեք, չորս և վեց մխոցանի՝ «Rolls Royce» ապրանքանիշի ներքո։
Առաջին «Rolls-Royce» ավտոմեքենան՝ «Rolls-Royce 10 hp»-ն, ներկայացվել է 1904 թվականի դեկտեմբերին Փարիզյան ավտոսրահում, թեև նախնական գովազդում ընդգծվում էր ոչ թե Ռոյս, այլ Ռոլս անվանումը։ 1906 թվականին Ռոլսը և Ռոյսը պաշտոնապես հաստատել են իրենց գործընկերությունը՝ ստեղծելով «Rolls-Royce Limited» ընկերությունը։ Տեխնիկական գործադիր տնօրեն է նշանակվել Ռոլսը՝ տարեկան 750 ֆունտ ստերլինգ աշխատավարձով՝ գումարած շահույթի 4%-ը, որը գերազանցում էր 10,000 ֆունտ ստերլինգը։ Ռոլսն ապահովում էր ֆինանսական աջակցությունը և գործարար ճկունությունը, որին լրացնում էր Ռոյսի տեխնիկական փորձը։ 1907 թվականին «Rolls-Royce Limited»-ը գնել է «C. S. Rolls & Co» ընկերությունը։
Ռոլսը մեծ ջանք էր գործադրում՝ հանրայնացնելու «Rolls-Royce»-ի անաղմուկ լինելն ու սահունությունը, այդ իսկ պատճառով 1906 թվականի վերջին մեկնել է ԱՄՆ՝ գովազդելու նոր մեքենաները։ 1907 թվականին ընկերությունն իր մեքենաների որակի և հուսալիության համար արժանացել է մրցանակների։ 1909 թվականին Ռոլսի հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ նվազել է, տարեվերջին նա հրաժարական է տվել տեխնիկական գործադիր տնօրենի պաշտոնից և դարձել ոչ գործադիր տնօրեն[8]։
Մահ
խմբագրելՉարլզ Ռոլսը մահացել է 1910 թվականի հուլիսի 12-ին Բորնմութի Հենգիսթբուրի օդանավակայանում՝ ավիավթարի հետևանքով, երբ նրա «Wright Flyer» թռչող սարքի պոչը թռիչքի ժամանակ պոկվել է[9]։ Նա ավիավթարի արդյունքում զոհված առաջին բրիտանացին էր, իսկ աշխարհի մակարդակով՝ 11-րդ մարդը։
Նրա գերեզմանը գտնվում է Լլանգատոկ Լիբոն Ավելում՝ Սուրբ Կադոկա գերեզմանատանը, որտեղ Ռոլս ընտանիքի շատ անդամներ թաղված են տարբեր ընտանեկան դամբարաններում։ Նրա գերեզմանը գտնվում է Լլանգատոկի հարավում և ունի հետևյալ գրությունը․
- Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն։
|
Ռոլսի հիշատակին նվիրված արձանը, որտեղ նա պատկերված է բիպլանի մոդելի հետ, տեղադրվել է Մոնմութի Ազենկուր հրապարակում։ Նրա ևս մեկ հուշարձան բացվել է 1981 թվականին Բորնմութի Սուրբ Պետրոս կաթոլիկ դպրոցի ստորին խաղադաշտում, որը կառուցվել է Հենգիստբերի օդանավակայանի տեղում։ Շեպպեյ կղզու՝ Բոլոր Սրբերի եկեղեցում կա վիտրաժային պատուհան, որը նվիրված է Ռոլսին և ընկերակից օդաչու Սեսիլ Գրեյսին[10]։
Տոհմածառ
խմբագրելՋոն Ռոլս (1735-1801) | Սառա Կոյշ (c1742-1801) | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Ռոլս (Հենդրից) (1776-1837) | Մարթա | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Էթերինգթոն Ռոլս (1807-70) | Էլիզաբեթ Մարի Լոնգ | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Ռոլս, 1-ին բարոն (1837-1912) | Լեդի Լլանգտոկ (1837-1923) | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Ռոլս, 2-րդ Բարոն (1870-1916) | Հենրի Ալան Ռոլս (1871-1916) | էլիանոր Ջորջիանա Ռոլս (1872-1961) | Չարլզ Ստյուարտ Ռոլս (1877-1910) ( Rolls-Royce Limited-ի համահիմնադիր) | ||||||||||||||||||||||||||||||
Պատկերասրահ
խմբագրելՉարլզ Ռոլսը օդապարիկում | Ռոլսի վաստակած մեդալները, Մոնմուտի թանգարան | Չարլզ Ռոլսի արձանը, Մոնմոութ | Չարլզ Ռոլսի արձանը Դովերում | Ռոլսի ընտանիքի դամբարանը, Լլանգատոկ Վիբոն Ավել | վիտրաժային պատուհան Կառլ Փարսոնսի կողմից՝ Իսթչերչում, Քենթ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ «Rolls, Charles Stewart (1877-1910), motor car promoter and aviator». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-35817;jsessionid=0864bb15fb69128890199412e37cd3a4. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Pugh, Peter (2001). The Magic of a Name - The Rolls-Royce Story: The First 40 Years. Icon Books. ISBN 1-84046-151-9.
- ↑ «Hengistbury Head in the 20th Century». Hengistbury Head. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Eastchurch Parish Council Արխիվացված 22 Մայիս 2010 Wayback Machine. Accessed 21 May 2010.
Արտաքին հղումներ
խմբագրել- Համառոտ կենսագրություն (անգլ.)
- «THE HONOURABLE CHARLES STEWART ROLLS» (անգլերեն). Rolls-Royce Motor Cars PressClub. 2012 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ռոլս» հոդվածին։ |