Չարլզ Գլովեր Բարկլա (անգլ.՝ Charles Glover Barkla, հունիսի 7, 1877(1877-06-07)[1][2][3][…], Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 23, 1944(1944-10-23)[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, 1917 թվականին «Քիմիական տարրերին բնորոշ ռենտգենյան ճառագայթման հայտնաբերման համար» ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։

Չարլզ Գլովեր Բարկլա
անգլ.՝ Charles Glover Barkla
Ծնվել էհունիսի 7, 1877(1877-06-07)[1][2][3][…]
Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 23, 1944(1944-10-23)[1][2][3][…] (67 տարեկան)
Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Լիվերպուլի համալսարան
Էդինբուրգի համալսարան
Գործունեության ոլորտատոմային ֆիզիկա և Միջուկային ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Լիվերպուլի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարOliver Lodge?
Եղել է գիտական ղեկավարRobert Dunbar?[4]
Պարգևներ
Ամուսին(ներ)Mary Esther Cowell?
 Charles Glover Barkla Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Անգլիայի Ուիդնես քաղաքում, հայրը՝ Ջոն Մարտին Բարկլան, Ատլաս քիմիական կազմակերպությունում քարտուղար էր, մայրը՝ Սարա Գլովերը, ժամագործի աղջիկ էր։ Չարլզ Բարկլան սովորել է տղաների համար Լիվերպուլի ինստիտուտում և Լիվերպուլի համալսարանում։ Օլիվեր Լոջի ղեկավարությամբ ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ ստանալուց հետո սկսել է հետազոտություններ կատարել Քեմբրիջի համալսարանում գտնվող Կավենդիշի լաբորատորիայում։ 1899-1902 թվականներին աշխատել է Ջոզեֆ Ջոն Թոմսոնի ղեկավարության տակ, բայց 1902 թվականին վերադարձել է Լիվերպուլ։ 1909 թվականին Բարկլան Լոնդոնի թագավորական քոլեջում ստացել է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ 1913 թվականից մինչև կյանքի վերջը ղեկավարել է Էդինբուրգի համալսարանի բնափիլիսոփայության ֆակուլտետը։ 1907 թվականին ամուսնացել է Մերի Էստեր Քոուելի հետ, ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գլովեր Բարկլա» հոդվածին։