Ուրսուլա Պլասնիկ (գերմ.՝ Ursula Plassnik, մայիսի 23, 1956(1956-05-23)[1][2], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, 2004 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 2-ն Ավստրիայի արտաքին գործերի նախարար[4]։

Ուրսուլա Պլասնիկ
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան և Եվրոպական քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մայիսի 23, 1956(1956-05-23)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Կլագենֆուրտ, Ավստրիա
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Պարգևներ
Մատուցած ծառայությունների համար նորվեգական արքայական շքանշանի Մեծ խաչ[3] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Կենսագրություն խմբագրել

Ուրսուլա Պլասնիկը ծնվել է 1956 թվականի մայիսի 23-ին Կլագենֆուրտում։ Կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում, ինչպես նաև Բրյուգգեի Եվրոպայի քոլեջում[5]։ Աշխատել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության համակարգում։ 1997-2000 թվականներին Ավստրիայի փոխկանցլեր Վոլֆգանգ Շյուսելի քարտուղարության պետ է եղել։ Ուրսուլա Պլասնիկն արագ դարձել է Շյուսելի վստահված անձը, և այն բանից հետո, երբ 2000 թվականին նա գլխավորել է երկրի կառավարությունը, աշխատակազմում զբաղեցրել է քարտուղարության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնից հեռացել է 2004 թվականին, որից հետո շարունակել է դիվանագիտական կարիերան։ 2004 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Շվեյցարիայում եղել է Ավստրիայի դեսպանը[6]։

2004 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 2-ը եղել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնն զբաղեցրել էր արտաքին գործերի գործող նախարար Բենիտա Ֆերերո-Վալդների՝ Եվրոպական հանձնաժողովում աշխատանքի անցնելուց հետո։ Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Պլասնիկը, որն ավելի վաղ հայտարարել էր սոցիալ-դեմոկրատական համոզմունքների մասին, ընդգրկվել է Ավստրիական պահպանողական ժողովրդական կուսակցության կազմում։ Ուրսուլա Պլասնիկը պահպանել է իր պաշտոնը նաև Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարությունում։ Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարության անկումից հետո հրաժարական է տվել և մինչև 2011 թվականի հուլիսը Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր մնացել։ 2011-2016 թվականներին Ֆրանսիայում եղել է Ավստրիայի դեսպանը։ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում է Շվեյցարիայում Ավստրիայի դեսպան։

Պլասնիկը ամուսնացել է երկու անգամ։ Տիրապետում է գերմաներենի, անգլերենի և ֆրանսերենի։ Պատվո լեգեոնի շքանշանի սպա է, եռակողմ հանձնաժողովի անդամ։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Պատվո լեգեոնի շքանշանի սպա
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա Պլասնիկ» հոդվածին։