Ուրմիայի բարբառ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրմիա (այլ կիրառումներ)
Ուրմիայի բարբառ, հայերենի ս ճյուղի բարբառ։
Խոսվում է Ուրմիայից, Սալմաստից, Բարանդուզից գաղթած հայերի կողմից, որոնք բնակվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հնչյունական համակարգով մոտ է Խոյի բարբառին, իսկ բառապաշարն ընդգրկում է Վանի և Խոյի բառապաշարի հիմնական մասը։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան ձայնեղազուրկ։ Բացի գրական հայերենի ձայնավորներից կան նաև ä, ü, ö։ Գրաբարի բառասկզբի ձայնեղ հնչյունների դիմաց բարբառն ունի խուլ բաղաձայններ (բերան→պերան)։ Կան գյ, կյ, քյ քմայնացած հնչյունները։ Ֆ հնչյունի փոխարեն գործածվում է փ, հ-ի փոխարեն՝ խ։ Հոլովման մեջ գերակշռում է ի հոլովումը, ներգոյական հոլով չունի։ Ժամանակները գրական հայերենի հետ նույնն են[1]։
Գրականություն
խմբագրել- Մ. Ասատրյան, Ուրմիայի (Խոյի) բարբառը, Երևան, 1962։