Ուրգյուփ
Ուրգյուփ (թուրքերեն՝ Ürgüp), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։
Քաղաք | ||
---|---|---|
Ուրգյուփ | ||
թուրքերեն՝ Ürgüp | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Նևշեհիրի մարզ | |
Համայնք | Նևշեհիրի մարզ | |
Ներքին բաժանում | Sarıhıdır? | |
Մակերես | 574 կմ² | |
ԲԾՄ | 1043±1 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 19 116 մարդ (2012) | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Կրոնական կազմ | իսլամադավան | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային դասիչ | 50400 | |
Ավտոմոբիլային կոդ | 50 | |
Պաշտոնական կայք | urgup.gov.tr | |
| ||
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը գտնվում է մարզի հարավարևելյան հատվածում՝ մարզկենտրոն Նևշեհիր քաղաքից մոտավորապես 14 կիլոմետր դեպի արևելք։ Ծովի մակարդակից քաղաքի բացարձակ բարձրությունը կազմում է 1043 մետր[1]։ Շրջանի տարածքը կազմում է 563 կմ²։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալների, Ուրգյուփի բնակչությունը, 2012 թվականի տվյալներով, կազմում է 19 116 մարդ, որոնցից 49,4 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ համապատասխանաբար 50,6 %-ը[2]։ Ստորև ներկայացված է քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարեթվերի[3]։
1990 | 1997 | 2000 | 2007 | 2012 |
---|---|---|---|---|
11 040 | 13 295[4] | 14 538 | 15 456[4] | 19 116 |
Տնտեսություն և տրանսպորտ
խմբագրելՔաղաքի տնտեսության հիմքը հանդիսանում է գյուղատնտեսությունը։ Քաղաքում և նրա հարակից բնակավայրերում աճեցնում են կարտոֆիլ, մրգեր, հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, լոբի, սիսեռ և այլն։ Մեծապես զարգացած է խաղողագործությունը։ Անասնապահությունը թույլ է զարգացած, քանի որ արոտավայրերի թիվը սակավ է։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[1]։
Հայտնի բնակիչներ
խմբագրել18-րդ դարի առաջին կեսին քաղաքում բնակվել է ուղղափառ սուրբ Հովհաննես Ռուսացին։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Urgup, Turkey Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Институт статистики Турции». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Ürgüp: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 Գնահատողական տվյալներ
Նևշեհիրի մարզի վարչական բաժանում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրգյուփ» հոդվածին։ |