Ավանոս (թուրքերեն՝ Avanos), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական մասում, Նևշեհիրի մարզում։

Բնակավայր
Ավանոս
թուրքերեն՝ Avanos
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ներքին բաժանումKalaba?, Çalış?, Özkonak?, Altıpınar?, Büyükayhan?, Çavuşin?, Göynük?, İğdelikışla?, Sarılar? և Topaklı, Avanos?
ԲԾՄ920±1 մետր
Բնակչություն14 968 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ511
Փոստային դասիչ50500
Պաշտոնական կայքavanos.gov.tr(թուրքերեն)
Ավանոս (Թուրքիա)##
Ավանոս (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Տարբեր ժամանակներում քաղաքը գտնվել է տարբեր ժողովուրդների իշխանության ներքո՝ խեթերի, ասորիների, փռյուգիացիների, պարթևների, հռոմեացիների, բյուզանդացիների, սելջուկների և, վերջապես, թուրքերի։ Որոշ հետազոտողներ Ավանոս անունը նույնականացնում են խեթական Զուվինասայի (Zuwinasa), ասորական Նենանսայի (Nenansa) և բյուզանդական Վենեսայի (Venessa) հետ։ 1202 թվականին Իկոնիայի սուլթան Քեյղուբադ Ա-ի հրամանով՝ քաղաքում կառուցվեց, Ալադին Ջամի մզկիթը, որը համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Ավանոսի շրջանը Նեվշեհիրի իլի քարտեզին

Քաղաքը գտնվում է իլի արևելյան մասում՝ Կզըլ Իրմակ գետի երկու ափերին։ Քաղաքը գտնվում է շրջկենտրոն Նևշեհիրից 10կմ հյուսիս-արևելք։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 935 մետր բարձրության վրա[1]։
Շրջանի տարածքը կազմում է 994 կմ²։

Բնակչություն խմբագրել

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, Ավանոսի բնակչությունը 2012 թվականին կազմել է 13 210 մարդ, որից տղամարդկանց թիվը կազմել է 47,3 %, կանայք համապատասխանաբար՝ 52,7 %[2]: Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[3]։

1990 1997 2000 2007 2012
10 010 15 896[4] 11 921 11 744[4] 10 606

Էկոնոմիկա և տրանսպորտ խմբագրել

Քաղաքի բնակչության հիմնական հատվածը զբաղվում է գյուղատնտեսությամբ (գինեգործություն և այգեգործություն), կերամիկայի արտադրությամբ և տուրիզմով։ Ինչպես նաև մեծ նշանակություն ունի տավարաբուծությունը։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Avanos, Turkey Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  2. «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  3. «Avanos: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  4. 4,0 4,1 գնահատական տվյալներ


Նևշեհիրի մարզի վարչական բաժանում

 

Քաղաքատիպ բնակավայրեր: Նևշեհիր
Գյուղատիպ բնակավայրեր: Աջըգյոլ | Ավանոս | Դերինքույու | Գյուլշեհիր | Հաջիբեքթաշ | Քյոզաքլը | Ուրգյուփ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավանոս» հոդվածին։