Նևշեհիր (թուրքերեն՝ Nevşehir), քաղաք Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։ Այն Նևշեհիրի մարզկենտրոնն է։ Գտնվում է Անատոլիական սարահարթի կենտրոնական հատվածում։ Քաղաքի նախկին անվանումը եղել է Մուշքար, իսկ հնում քաղաքը կոչվել է Նիսսա։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմել է 67 864 մարդ։ Կենտրոնի միջին բարձրությունը կազմում է 1224 մետր։ Նևշեհիրի տակ գտնվել է հնագույն քաղաքի հետքեր։

Քաղաք
Նևշեհիր
թուրքերեն՝ Nevşehir
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՆևշեհիրի մարզ
ԲԾՄ1224 մ
Բնակչություն67 864 մարդ (2000)
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմիսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ0384
Փոստային ինդեքս50xxx
Փոստային դասիչ50000–50999
Ավտոմոբիլային կոդ50
Պաշտոնական կայքnevsehir.bel.tr
Նևշեհիր (Թուրքիա)##
Նևշեհիր (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Նևշեհիրի տարածքը հնում բնակեցված է եղել խեթերի կողմից։ Այն փոքր գյուղ էր, որը գտնվել է Քըզըլըրմաք գետի ափին։ Ավելի ուշ, Նևշեհիրը գրավվել է ասորիների, փռյուգիացիների, իսկ արդեն մ.թ.ա. 546 թվականին քաղաքը գրավել է պարսից Քիրոմ I-ը։ Մ.թ.ա. 333 թվականին քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Ալեքսանդրի մահից հետո, քաղաքը անցել է Սելևկյանների կայսրության կազմը, իսկ ավելի ուշ մտել է Կապադովկիայի թագավորության կազմը։ Նոր թվարկության սկզբին, քաղաքը անցել է Հռոմեական կայսրության կազմը։

2015 թվականին քաղաքի տակ հայտնաբերվել է ստորգետնյա քաղաք, որտեղ սելջուկների և քոչվոր այլ ցեղերի հարձակումների ժամանակ, կարող էին թաքնվել քաղաքի բնակիչները։ Այնտեղ կարող էր տեղավորվել, ավելի քան, 20 000 մարդ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կիրառվել է բյուզանդական ժամանակաշրջանից մինչև օսմանյան ժամանակաշրջան[1]։ Այլ տվյալներով, այն ի հայտ է եկել 5000 տարի առաջ[2]։ Այն ստորգետնյա ամենամեծ քաղաքն է աշխարհում, ընդ որում աշխարհի մեծությամբ երկրորդ ստորգետնյա քաղաքը՝ Դերինքույուն գտնվում է Նևշեհիրից 29 կիլոմետր հեռավորության վրա[1]։

1071 թվականից հետո քաղաքը գրավել են սելջուկները։ Ռումի սուլթան Քըլըչ Արսլան II-ը երկիրը բաժանել է իր որդիների միջև։ Նևշեհիրը անցել է Մեսութին, սակայն նրա ավագ եղբայր Սուլայման Ռուքն ադ Դինը ստիպեց եղբորը՝ քաղաքը թողնել իրեն։ 1308 թվականին քաղաքը անցել է մոնղոլների տիրապետության տակ։ 16-րդ դարի սկզբին քաղաքը գրավել են թուրքերը։ 1954 թվականին Նևշեհիրը, որը գտնվում էր Նիղդեի մարզում, դարձավ նորաստեղծ մարզի կենտրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևշեհիր» հոդվածին։


Նևշեհիրի մարզի վարչական բաժանում

 

Քաղաքատիպ բնակավայրեր: Նևշեհիր
Գյուղատիպ բնակավայրեր: Աջըգյոլ | Ավանոս | Դերինքույու | Գյուլշեհիր | Հաջիբեքթաշ | Քյոզաքլը | Ուրգյուփ