Ուլյանա Լարիոնովնա Սեմյոնովա (լատիշ․՝ Uļjana Semjonova, ի ծնե ազգանունը՝ Իուլիյակա[2], 9 մարտի, 1952, Զարասայ, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային բասկետբոլիստուհի[3][4], օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի տասնակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1971)։

Ուլյանա Սեմյոնովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Ուլյանա Լարիոնովնա Սեմյոնովա (Իուլիյակա)
Բնօրինակ անուն՝Uļjana Semjonova
Ազգություն՝լատվիացի
Մասնագիտացում՝բասկետբոլիստուհի
Երկիր՝ ԽՍՀՄ և  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 9, 1952 (72 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարասայ, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ակումբ՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն TTT (Ռիգա) (1967-1987)
Իսպանիա Տինտորետո (1987-1988)
Ֆրանսիա Վալանսյեն (Օրշի) (1988-1989)
210 սմ
Քաշ՝128 կգ

Կենսագրություն խմբագրել

Ուլյանա Իուլիյական ծնվել է 1952 թվականի մարտի 9-ին Լատվիայի Զարասայ քաղաքում։ Նրա առաջին մարզիչը եղել է Իգոր Անտոնովիչ Սպոգիսը (ծնվել է 1934 թվականին, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է Լատվիայի Դաուգավպիլսի շրջանի Մեդումի գյուղում)։ Սովորել է Լատվիայի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում, որն ավարտել է 1973 թվականին։

Ուլյանա Սեմյոնովան կենտրոնական խաղացող է։ Նրա հասակը կազմում է 210 սմ[5] (այլ տվյալներով՝ 213 սմ[6])։ Նա եղել է ամենաբարձրահասակ կանանցից մեկը նախկին ԽՍՀՄ-ում, ում սովորականից բարձր հասակի պատճառը պաթոլոգիկ գիգանտիզմը չէ[7]։ Իր գրեթե ողջ մարզական կարիերան նա անցկացրել է Ռիգայի TTT ակումբում, որ ընդգրկված էր Դաուգավայի Կամավոր մարզական ընկերության կազմում։ Միաժամանակ նա հանդես է եկել ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականում։

Ուլյանա Սեմյոնովան Օլիմպիական չեմպիոն է դարձել է 1976 և 1980 թվականներին։ Նա երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1971, 1975, 1983), տասը անգամ՝ Եվրոպայի չեմպիոն (1968, 1970, 1972, 1974, 1976, 1978, 1980, 1981, 1983, 1985)։ 1968-1973, 1975-1977 և 1979-1984 թվականներին նրա թիմը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1974 և 1978 թվականներին արժանացել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալների։ Ուլյանա Սեմյոնովան հաղթել է ԽՍՀՄ ժողովուրդների V (1971), VI (1975), VII (1979) ու VIII (1983) Սպարտակիադաներում, ինչպես նաև 1969 թվականի ԽՍՀՄ գավաթի առաջնությունում։ 1973 թվականին նա դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն։ 1968-1975, 1977, 1981-1982 թվականներին նա հաղթել է Եվրոպայի չեմպիոնների առաջանությունում, իսկ 1987 թվականին դարձել է Լիլիան Ռոնկետիի գավաթի գավաթակիր։

Ուլյանա Սեմյոնովան պարգևատրվել է Լենինի շքանանշանով (1985), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Երեք աստղերի շքանշանով (Լատվիայի բարձրագույն պարգևը), Բարեկամության շքանշանով (Ռուսաստան, 2006)։

1993 թվականին ընդգրկվել է Սֆրինգֆիլդի փառքի սրահում, 1999 թվականին՝ Կանանց բասկետբոլի սրահում, որ ստեղծվել էր Թենեսի նահանգում, իսկ 2007 թվականին՝ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում (Իսպանիա)։

Ուլյանա Սեմյոնովան ճանաչվել է XX դարի լավագույն բասկետբոլիստուհին Լատվիայում։

1988-1992 թվականներին Ուլյանա Սեմյոնովան եղել է Լատվիայի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։ 1991 թվականից եղել է Լատվիայի Օլիմպիական սոցիալական հիմնադրամի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ульяна Семенова / Ulyana Semenova: Женщина-легенда советского баскетбола
  2. Козина А. Латвия собирает деньги на реабилитацию легендарной баскетболистки — «Российская газета», 5 октября 2007
  3. Semjonova, Uļjana; Kresa, Inita (1996). Kad es biju laimīga. Rīga: Latvijas Olimpiskā komiteja. էջ 8. ISBN 9984-10-001-4.
  4. Uļjana Semjonova Արխիվացված 2017-06-09 Wayback Machine. sports-reference.com
  5. Безъязычный А. [1] — «Спорт-Экспресс», 28 ноября 2006
  6. Semionova sempre gigante "Dico solo grazie allo sport"
  7. Самый большой человек Արխիվացված 2010-02-27 Wayback Machine — biggest.su

Աղբյուրներ խմբագրել

  • Генкин, Зиновий Аронович. Баскетбол: Справочник / Авт.-сост. З. А. Генкин, Е. Р. Яхонтов. — М.: Физкультура и спорт, 1983. — 224с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանա Սեմյոնովա» հոդվածին։