Ուլանների 13-րդ գունդ (Ավստրո-Հունգարիա)

Ուլանյան 13-րդ գունդ (ամբողջական անվանումը՝ Ֆոն Բյոմ Երմոլիի անվան կայսերական և թագավորական գալիցիական 13-րդ ուլանյան գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „von Böhm-Ermolli“ Nr. 13), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային միավորում[2][3][4][5]։

Ուլանյան 13-րդ գունդ
Ուլանյան 13-րդ գնդի հրամանատար Մակսիմիլիան ֆոն Ռոդակովսկի Կուստոցեյի ճակատամարտում, (կտավ, հեղ.՝ Լյուդվիգ Կոհա)
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳունդ
Զորքերի տեսակՀեծելազորային
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Ենթարկոում11-րդ բանակային կորպուսի 8-րդ հեծելազորային դիվիզիայի 15-րդ հեծելազորային բրիգադ
Ներառնում էՍկզբում ՝ 4 դիվիզիոն,
այնուհետև՝ 2 դիվիզիոն
ՏեղաբաշխումԶոլոչև
Սուրբ բարեխոսԷդուարդ ֆոն Բյոմ Երմոլի
Պատմություն
Ստեղծվեց1860
Ճակատամարտեր
Լուծարվեց1918 թ.

Պատմություն խմբագրել

Ձևավորում խմբագրել

Ուլանյան 13-րդ գունդը կազմավորվել է 1860 թվականի հունվարի 17-ին կայսեր բարձրագույն հրամանով և կազմված էր 4 դիվիզիաներից, որոնք համալրվել էին 1-ին, 2-րդ, 8-րդ և 10-րդ ուլանյան գնդերի, ինչպես նաև Շտոկերաույի կամավորական ուլանյան գնդի զինվորներից։ Չորս դիվիզիոնները հավաքագրվել և ձևավորվել են Վեսելում, Դյոնդյոշում, Ռահաբում և Սարոսպատակում, որից հետո ուղարկվել են Շտոկերաու։ 1862 թվականից գունդը կրում է Ուլանյան 13-րդ անվանումը, իսկ 1898 թվականին ստանում է ֆելդմարշալ, կոմս Ալոիզ Պաարի պատվո անունը։ 1913 թվականից գունդը վերանվանվում է ֆելդմարշալ Էդուարդ ֆոն Բյոմ Երմոլիի անունով[4]։

Գնդի կանոնադրությունը հաստատվել է 1862 թվականին։ Գնդի հեծյալները Իտալիայում անցել են երկարատև ու դժվարին ուսումնառություն։ Նրանք հեծյալ վազքով էին զբաղվում դժվարանցանելի վայրերում և սովորում էին հեծելավազքի ամենաժամանակակից եղանակները։ Նրանք նաև սովորում էին հաղթահարել արգելապատնեշներն ու թռնել դրանց վրայով, ինչպես նաև լողալ[4]։

Ավստրո-պրուսա-իտալական պատերազմ խմբագրել

Ավստրո-պրուսա-իտալական պատերազմի սկզբում՝ 1866 թվականին, Ուլանյան 13-րդ գունդը տեղափոխվում է Վերոնա։ Ապրիլին մեկ ամսով պահեստային հեծելազորային բրիգադը սկսեց ղեկավարել Պուլց գնդի հրամանատարը, իսկ նրա տեղը գնդում զբաղեցրեց փոխգնդապետ Ռոդակովսկին։ Մայիսի վերջ 4-րդ հեծելավաշտը հետ է կանչվում Կլագենֆրուտ, իսկ մայիսի 1-ից 5-ը 5-րդ հեծելավաշտը գտնվում էր Տիրոլում։ Մնացած հեծելավաշտերը պարեկություն էին կատարում Մինչոյում։ Այն բանից հետո, երբ իտալացիները անցան Մինչոն, գունդն ուղարկվեց Վերոնա և հունիսի 24-ից Պուլցի կորպուսի կազմում սկսեց առաջխաղացումը դեպի Վիլլաֆրանկու։ Կուստոցեյի ճակատամարտում 13-րդ գունդը մարտնչում էր հակառակորդի հետևակային և հեծյալ գնդերի դեմ՝ ցուցաբերելով խիզախություն։ Սակայն ընդհանուր հաշվով ունեցավ լուրջ կորուստներ։ Մի քանի անգամ հեծելավաշտերը ջախջախեցին իտալացիներին Տիրոլի մոտ։ Պուլցը պարգևատրվեց Մարիա Թերեզայի անվան զինվորական շքանշանով, Ռոդակովսկին՝ Լեոպոլդի շքանշանով, մի խում սպաներ և զինվորներ՝ տարբեր տեսակի մեդալներով[4]։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում ուլանները կռվում էին Ռուսաստանի և Սերբիայի բանակների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 21-ին Յարոսլավիցեյի ճակատամարտում։ Հետագայում այն վերափոխեցին՝ դարձնելով հետևակային գունդ, քանի որ հեծելազորը սկսեց կորցնել իր դերը պատերազմի թատերաբեմում[4]։

Ուլանյան 13-րդ գնդում ծառայել է նաև Վիլհեյմ Ֆրանց Հաբսբուրգ Լոտարինգացին, ով հայտնի էր որպես Վասիլ Ասեղնագործ և հանդիսանում էր Ուկրաինայի գահի հավանական թեկնածու[4]։

Գնդի նկարագիր խմբագրել

Կառուցվածք խմբագրել

  • Ուլանյան 13-րդ գունդը ենթարկվում էր 11-րդ բանակային կորպուսի 8-րդ հեծելազորային դիվիզիայի 15-րդ հեծելազորային բրիգադին[5]։
  • Գնդի ազգային կազմը հետևյալ տեսքն ուներ՝ 55% ռուսիններ (ուկրաինացիներ), 42% լեհեր, 3% այլ ազգություններ[6]։
  • Գնդի լեզուն ռուսիներենն (ուկրաիներեն) և լեհերենն էր[5]։
  • Գունդը կազմված էր երկու դիվիզիոնից։ Մինչև 1860 թվականը այն կազմված էր գնդապետի 1-ին դիվիզիոնից, փոխգնդապետի 2-րդ դիվիզիոնից, մայորի 3-րդ դիվիզիոնից և երկրորդ մայորի 4-րդ դիվիզիոնից[5]։

Համազգեստ խմբագրել

Ստորև ներկայացված է գնդի համազգեստի նկարագրությունը ըստ թվականների՝

 
13-րդ գնդի ուլան
  • 1860թ.՝ մուգ կարմրավուն թաթարկա, բաց կապտավուն մունդիր-ուլանկա և տաբատ,կարմիր դարձածալեր, ոսկեգույն կոճակներ[5],
  • 1868թ.՝ մոխրագույն (1872թ.-ից մուգ մանուշակագույն) թաթարկա, բաց կապտավուն ուլանկա, կարմիր տաբատ և դարձածալեր, ոսկեգույն կոճակներ[5],
  • 1876թ.՝ մուգ կապույտ չապկա, բաց կապտավուն ուլանկա, կարմիր տաբատ և դարձածալեր, ոսկեգույն կոճակներ[5]։

Կայազորեր խմբագրել

Ստորև ներկայացված են Ուլանյան 13-րդ գնդի կայազորերը ըստ թվականի[5]՝

Բարեխոսներ խմբագրել

  • 1860-1861թթ.՝ չի եղել
  • 1861թ.՝ երկու Սիցիլիաների արքայազն, կոմս Լյուդվիգ Տրանի
  • 1886-1898թթ.՝ հեծելազորի գեներալ, կոմս Հերման Նոստից-Ռինեկ
  • 1896-1898թթ.՝ չի եղել
  • 1898թ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ, կոմս Ալոիս Պահար
  • 1912թ.՝ հեծելազորի գեներալ, Էդուարդ ֆոն Բյոմ Երմոլի

Հրամանատարներ խմբագրել

Ուլանյան 13-րդ գնդի հրամանատարակն կազմն ըստ տարիների[5]՝

  • 1860թ.՝ գնդապետ Լյուդվիգ ֆոն Պուլց[8]
  • 1866թ.՝ գնդապետ, իշխան Մաքսիմիլիան ֆոն Ռոդակովսկի
  • 1871թ.՝ գնդապետ Ֆրանց Սուխդոլսկի
  • 1874թ.՝ գնդապետ, իշխան Զիգմունդ Գնեվոշ ֆոն Օլեկսուվ фон Олексув[9]
  • 1879թ.՝ գնդապետ Ֆրանց Բենեշ
  • 1892թ.՝ գնդապետ Նիկոլաուս Չեկե դե Սենտ Դյորդ
  • 1883թ.՝ գնդապետ Карл фон Гильза
  • 1885թ.՝ գնդապետ, կոմս Էգմոնտ Լիպե Վեյսենֆելսկի
  • 1890թ.՝ գնդապետ Ֆերդինանդ Օխլ
  • 1892թ.՝ գնդապետ Ֆրանց Նոյհաուս
  • 1898թ.՝ գնդապետ Ֆրիդրիխ Յանոսկի
  • 1894թ.՝ գնդապետ, իշխան Օսկար Կիվիշ ֆոն Ռոտերաու
  • 1900թ.՝ գնդապետ Ռիխարդ Կլաուզնից
  • 1903-1908թթ.՝ գնդապետ Գեորգ Էդլեր ֆոն Լեման
  • 1909-1912թ.՝ գնդապետ, իշխան Ստանիսլաուս ֆոն Ուրսին Պրուշինսկի
  • 1913/1914թ.՝ փոխգնդապետ կոմս Լեյլո Սպանոկի

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Darko Pavlović: The Austrian Army 1836-1866: Cavalry (1999), str. 35.(անգլ.)
  2. Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898–1905.(գերմ.)
  3. Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Georg Schreiber: Des Kaisers Reiterei. Österreichische Kavallerie in 4 Jahrhunderten. Mit einem Geleitwort von Alois Podhajsky. Speidel, Wien 1967.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 B. M. Buchmann: Österreich und das Osmanische Reich. WUV-Univ.-Verl., Wien 1999.(գերմ.)
  6. Austro-hungarian-army.co.uk - Common Army Cavalry Regiments as at July 1914. Արխիվացված 2019-04-05 Wayback Machine(անգլ.)
  7. Austro-hungarian-army.co.uk - Dragoner-Regimenter 1 - 15 as at February 1914. Արխիվացված 2019-01-05 Wayback Machine(անգլ.)
  8. «Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1865». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1879». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.