Ուլանների 1-ին գունդ (Ավստրո-Հունգարիա)

Ուլանյան 1-ին գունդ, ամբողջական անվանումն է Ֆոն Բրուդերմանի անվան առաջին կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Ritter von Brudermann“ Nr. 1), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային գունդ։

Ուլանյան 1-ին գունդ
1-ին գալիցյան գնդի ուլան, 1830-ական թվականներ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳունդ
Զորքերի տեսակՀեծելազոր
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Ներառնում է2 դիվիզիոն (նախկինում 5)
Պատմություն
Ստեղծվեց1791
Ճակատամարտեր
Լուծարվեց1918

Պատմություն խմբագրել

Ձևավորում խմբագրել

Գունդը ստեղծվել է 1991 թվականին Լեոպոլդ I կայսր հրամանով հեծելազորային ստորաբաժանումների հիման վրա, որոնք ստեղծվել էին դեռևս 1784 թվականի հոկտեմբերի 21-ին Իոսիֆ II[1]: Գնդի անվանումը բազմաթիցս փոխվել է կապված հրամանատարի հետ։ Գունդը կամավորներով համալրել են հիմնականում Գալիցիայից, սակայն այնտեղ են ներառվել նաև 56-րդ (Վադովիցե) և 20-րդ (Նոու Սանդեզ) հետևակային գնդերի հետևակներ։

Երկրորդ դաշինքի պատերազմ խմբագրել

Ուլանյան առաջին գունդը իր առաջին մարտը վարել է 1794 թվականին Իտալիայում ընդդեմ ֆրանսիացիների։ 1795 թվականին գունդը աչքի է ընկել Սաոնայում և Սան-Ջակոմոյում, ինչի համար կապիտան Բրովհոսկին արժանացել է Մարիա Թերեզայի շքանշանով։ Գունդը մարտնչել է նաև Վոլտրում և Լոանույում։ Վեց հեծելավաշտեր 1976 թվականին կռվել են Վոլտրում, Միլեսիյում, Կոդոնում և Լոդիում։ Այդ մարտերը տեղի են ունեցել հրամանատար կապիտան ֆոն Դոմոկոշի կողմից, ով հաջող վարած մարտի համար պարգևատրվել է Մարիա Թերեզա շքանշանով։ 1976 թվականի օգոստոսի սկզբին երկու հեծելավաշտ ուղարկվեցին Դավիդիվի կորպու, մնացածը մնացին հիմնական ուժերի կազմում։ Գւոնդը իր վերջին մարտը վարել է Կալյանում, Բասանոյում, Կաստելարոյում և Լա-Ֆավորիտում, ինչպես նաև պաշտպանել է Մանտյուն։ 2-րդ դիվիզիոնը կռվել է Կալդեռոյում, Արկոլեյում և Ռիվոլիում։

1797 թվականին Մանտուի կապիտուլացիայից հետո վեց հեծելավաշտեր վերադարձան Ավստրիա։ 2-րդ դիվիզիոնը ծառայում էր Կարինտիում՝ չմասնակցելով մարտերին։ Հաշտությունից հետո հեծելավաշտերը մտան Դալմաթիա։ 1799 թվականին գունդը ժամանում է Գերմանիա, որտեղ կռվել է Օստրախում, իսկ ավելի ուշ մտել Ստարայի կորպուս, որտեղ կատարել է կայազորային ծառայություն։ Այնտեղ գունդը պաշտպանել է Կելի դիրքերը։ 1800 թվականին կռվել է ֆրանսիացիների դեմ Մեզկերխում, Բիբերահում, Շվաբմյունխենում, Ներեսհայնում և Օդելցհաուզենում։ Հունիսին փոխգնդապետ Վալմոդենը գնդի հետ մեկնում է Մուրգ և Կիլցիկ գետերի հովիտ։ Աշնանը գունդը տեղավորվում է Ռեգենսբուրգում և կապիտան Կառլ Վիլհեյմ ֆոն Շեյբլերի հրամանատարությամբ կատարում դիվերսիաներ ընդդեմ ֆրանսիացիների։

1801 թվականին Առաջին ուլանյան գնդի մի մասը ներառվում է նորաստեղծ ուլանյան 3-րդ գնդի կազմում։

Երրորդ դաշինքի պատերազմ խմբագրել

1805 թվականին վեց հեծելավաշտեր Կինմայերի կորպուսի կազմում գտնվում էին Գերմանիայում։ Փոխգնդապետի դիվիզիոնը գտնվում էր պահեստազորում և մարտի մեջ մտավ Ուլմի մոտ տեղի ունեցած մարտից հետո փոխհերցոգ Ֆերդինանդի հրամանատարությամբ և մարտնչեց Շտեկենում։ Դեպի Վերին Շտիրիա Մերվելդտայի կորպուսի նահանջից հետո կապիտան բարոն ֆոն Մենգենը ինքը առաջնորդեց իր հեծելավաշտը՝ խուսափելով հակառակորդի երկու հետևակային դիվիզիոնների հետապնդումից, ինչի համար էլ արժանացավ Մարիա Թերեզայի շքանշանով։ Կապիտան Շայբլերը նույնպես դրականորեն աչքի ընկավ Ուրֆարի մոտ հակառակորդի դիրքերի մոտ մարտերի ընթացքում և ստացավ Ռօզենբերգի թեթև հեծելազորային գնդի մայորի կոչման։

Հինգերորդ դաշինքի պատերազմ խմբագրել

1809 թվականին Կոլովրատի 2-րդ կորպուսը գնդի հետ տեղափոխվեց Գերմանիա, որտեղ մայոր գրաֆ Մայնսդորֆը կռվեց Ամբերգի մոտ մոտ։ Գնդին հաջողվեց վերցնել Հոֆը և շարժվել դեպի Ռեգենսբուրգ, որտեղ ապրիլի 21-ին բախվեց ֆրանսիական հեծելավաշտին՝ մեծ կորուստներով դուրս գալով շրջափակումից։ Վեց հեծելավաշտեր մտնում են Սոմարինյան դիվիզիոն, որը մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Հուլիսին գունդը տեղափոխվում է Բոգեմեայում գտնվող առաջին դիվիզիոն և հետագայում Գեֆրեսի ու Նյուրնբերգի համար կռվում Սաքսոնիայի բանակի դեմ։ Փոխգնդապետ Մենսդորֆը պարգևատրվում է Մարիա Թերեզա շքանշանով, իսկ կապիտան Մենգենը ստանում է երրորդ ուլանյան գնդի մայորի կոչում։

Վեցերորդ դաշինքի պատերազմ և Նապոլեոնի 100 օր խմբագրել

1813 թվականին գունդը երեք դիվիզիոններով ժամանում է Ներքին Ավստրիա, որտեղ երկու դիվիզիոն պաշտպանում են Լոյբլը, իսկ փոխգնդապետի ջոկատները՝ Ֆայշտրիցը, Լիպը և Կրայնբերգը։ Ավելի ուշ 1-ին դիվիզիոնի հեծելազորը կռվում է Իտալիայում՝ Բասանո-դել-Գրապում և Սան-Մարկոյում։ Եվս երկու հեծելավաշտ պաշտպանում էին Պալմանովան։ 1814 թվականին գունդը առաջխաղացում է գրանցում՝ շարժվելով Մանտուից դեպի Պո գետ։ Այդ ընթացքում այն մասնակցում է մի քանի փոքր կռիվների։ Վոլտում լեյտենանտ Ֆաուշը իր վրա է վերցնում 10-րդ ֆելդգերեյի 10-րդ մարտկոցի հրամանատարությունը։ Եվս մեկ հեծելավաշտ կռվում է Մոնդզամբանոյում։ Գունդը նաև մասնակցել է Նապոլեոնյան Ֆրանսիայի վերջին մարտին։

1848-1849 թվականների ապստամբություն խմբագրել

1848 թվականին գունդը ճնշում է Պրահայի ապստամբությունը, իսկ ավելի ուշ ֆելդմարշալ իշխան Վինդիշ-Գրետցի հրամանատարությամբ կռվել է Շվեխատի ապստամբների դեմ։ Փոխգնդապետի դիվիզիոնը Բաբելոնում մասնակցել է հունգարների դեմ կռվին։ 1849 թվականին գունդը կռվել է Վայտցենում, Շեմնիցում և Կապոլնոյում։ Վերջին կռվում աչքի է ընկել մայորի դիվիզիոնը։ Մասնակցել է Կալի և Էգեր-Ֆարմոշի գնդակոծությանը։ Գնդապետ Ալմաշի ջոկատը Լոշոնչում հայտնվում է շրջափակման մեջ և գլխովին ջախջախվում։ Մեկ այլ դիվիզիոն կռվում էր Հատվանում և Պուստա-Չեմենում։

Ամռանը հինգ հեծելավաշտ մասամբ բնավորվում է Կոմորնոյում, մասամբ էլ Վաագում և մասնակցում Վաշառուտի, Բյեշեմի, Ասոդի և Պերեդոմի մարտերին։ Մինչև պատերազմի ավարտը մարտեր են վարել Կոմորնոյում։ Օգոստոսի 3-ին Պուստա-Գերկի կռվում գրաֆ ֆոն Նոստիցի գունդը կորցնում է երեք մարտկոց և ամբողջ հրետանին։ Հեծելավաշտի կեսը կռվում էր հարավային ռազմաճակատում Իոսիպ Էլաչիչի հրամանատարությամբ, իսկ առաջին դիվիզիոնը հունիսին մայորի գլխավորությամբ փախավ Բոգեմիայից դեպի Հունգարիա ու անդամագրվեց ռուս գեներալ Ֆյոդոր Պանյուտինի ստորաբաժանմանը։

Սարդինյան պատերազմ խմբագրել

1859 թվականին գունդը ծառայում էր Իտալիայում՝ կատարելով կայազորային ծառայություն։ Կռվել է Բոռգո-Վերչելիում և Նովարոյում։ Մագենտեյի ճակատամարտին մասնակցել է միայն չորրորդ հեծելավաշտը։ Աչքի է ընկել Սոլֆերինում։

Գերմանիայի հետ պատերազմ խմբագրել

1866 թվականին ֆելդմարշալ-լեյտենանտ Ժիկովսկու հրամանատարությամբ հինգ հեծելավաշտեր կանգնած էին Պրուսիայի հետ սահմանին Գալիցիայի հատվածում։ Աուշվիցի կռվում աչքի են ընկել չորրորդ և հինգերորդ հեծելավաշտերը։ Վեցերորդ հեծելավաշտը կռվել է Կենտում, Ձիձիցում, Գոչալկովիցեում և հետապնդել է Կլապի լեգիոնին։

Առաջին համաշխարհային պատերազմ և գնդի լուծարում խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում Ուլանյան առաջին գունդը սկզբնական շրջանում օգտագործվում էր որպես օգնող ստորաբաժանում և աչքի է ընկել 1914 թվականի օգոստոսի 21-ին Յառոսլավիցեյի կռվում։ Չորրորդ հեծելազորային դիվիզիան, որի կազմում գտնվում էր ուլանյան առաջին գունդը, գրեթե չի մասնակցում մարտերին և աստիճանաբար վերաձևափոխվեց հետևակի։

1918 թվականի հոկտեմբերին Լեհաստանը հայտարարեց իր անկախության մասին։ Լեհերն ու գալիացիները հայտարարեցին ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին, որպեսզի կոչ անեն նախկին Ավստրո-Հունգարական կայսրության բոլոր լեհական ստորաբաժանումներին վերադառնալ հայրենիք։ Ավստրո-Հունգարիայի ռազմական նախարարությունը չէր կարող բավարարել այդ դիմումը, քանի որ նախապես անհրաժեշտ էր կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները, որին ոչ ոք համաձայնություն չէր տալիս։ Այս ժամանակահատվածում կորում են գնդի մասին տեղեկությունները, այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե արդյո՞ք բոլոր ուլանները ընդգրկվել են լեհական բանակի կազմում, թե՞ ոչ։

Գնդի նկարագրում խմբագրել

Կառուցվածք խմբագրել

  • Ենթարկում՝ 11-րդ բանակային կորպուս, 8-րդ հեծելազորային դիվիզիա, 21-րդ հեծելազորային բրիգադա։
  • Ազգային կազմ՝ 85 % լեհեր, 15 % այլ ազգություններ[3]։
  • Языки: польский.

Համազգեստ խմբագրել

  • 1790 թվական՝ դեղին գլխարկ, խոտագույն կանաչ բաճկոն, մուգ կարմիր դարձածալ, սպիտակ նեղ տաբատներ, դեղին կոճակներ,
  • 1798 թվական՝ ոսկեգույն գլխարկ, մուգ կանաչ բաճկոն և տաբատ, մուգ կարմիր դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1865 թվական՝ դեղին թաթարկա, կապույտ մունդիր և տաբատ, բորդո դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1868 թվական՝ ոսկեգույն թաթարկա, կապույտ մունդիր, բորդո տաբատ և դարձածալ, դեղին կոճակներ,
  • 1876 թվական ոսկեգույն գլխարկ, կապույտ ուլանկա, բորդո տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ։

Կայազորեր խմբագրել

  • 1791թ.՝ Շարոշպատակ/Ռոզենաու-ամ-Հենգստապս
  • 1793—1794թ.՝ Լոդի
  • 1798—1799թ.՝ Շտրաուբինգ
  • 1801—1805թ.՝ Պարդուբիցե
  • 1806թ.՝ Գաբել/Բիշոֆ Տայնից
  • 1807—1809թ.՝ Կլատաու
  • 1810թ.՝ Պարդուբիցե
  • 1811թ.՝ Դյոնդյոշ
  • 1812-1813թ.՝ Նադ-Տապոլչան
  • 1814-1815թ.՝ Դեբրեցեն
  • 1815թ.՝ Սանկտ-Ֆլորիան

  • 1816թ.՝ Գրոսվարդայն
  • 1817թ.՝ Վիեննա
  • 1818թ.՝ Սաաց
  • 1843թ.՝ Վիեննա
  • 1845-1848թ.՝ Պարդուբիցե
  • 1849թ.՝ Նոյսոլ
  • 1850թ.՝ Սանկտ-Գեորգեն/Բերաուն
  • 1851թ.՝ Սանկտ-Գեորգեն
  • 1854վ Կրակով
  • 1855-1859թ.՝ Վեսելի

  • 1860թ.՝ Վեսելի
  • 1862թ.՝ Մարիշ-Նոյշտադ
  • 1863-1866թ.՝ Տառնուվ
  • 1866թ.՝ Լուգոշ
  • 1868թ.՝ Տեմեշվար
  • 1871թ.՝ էդենբուրգ
  • 1876թ.՝ Տարնուվ
  • 1880թ.՝ Կրակաու
  • 1895թ.՝ Վիեննա
  • 1899թ.՝ Մոնաստիրսկա
  • 1914թ.՝ շտաբ, 1-ին դիվիզիոն՝ Լեմբերգ, 2-րդ դիվիզիոն՝ Վելիկիե Մոստի

Հովանավորներ խմբագրել

  • 1792թ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ Յոհան ֆոն Մեսարոշ
  • 1797թ.՝ հեծելազորի գեներալ, գրաֆ Մակսիմիլիան ֆոն Մերֆելդ
  • 1815թ.՝ հեծելազորի գեներալ, հերցոգ Սաքսեն-Կոբուրգ-Գոտսկի Էռնեստ
  • 1844թ.՝ հեծելազորի գեներալ, գրաֆ Կառլ Ցիֆալարտ
  • 1865թ.՝ հեծելազորի գեներալ, գրաֆ Կառլ Գրյունե
  • 1884-1885թթ.՝ չի եղել
  • 1885թ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ փոխարքա Ռուդոլֆ
  • 1889-1894թ.՝ не было
  • 1894թ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ հերցգերցոգ Օտտո
  • 1906թ.՝ հեծելազորի գեներալ, ասպետ Ռուդոլֆ ֆոն Բրուդերման

Հրամանատարներ խմբագրել

  • 1791թ.՝ գնդապետ բարոն Անտոն ֆոն Շուբրից,
  • 1796թ.՝ գնդապետ Էցհել ֆոն Մատյաշովսկի,
  • 1798թ.՝ գնդապետ Ահիլես ֆոն Բրեա,
  • 1800թ.՝ գնդապետ Լյուդվիգ Վալմոդեն, գրաֆ Գիմբորն,, граф Гимборн
  • 1807թ.՝ գնդապետ, բարոն Յոզեֆ ֆոն Բոգդան
  • 1809թ.՝ գնդապետ, բարոն Լյուդվիգ ֆոն Վիլհենհայմ,
  • 1814թ.՝ գնդապետ, գրաֆ Բարտոլոմեուս Ալբերտ դե Պոհա
  • 1819թ.՝ գնդապետ Վիլյամ Ֆրիդրիխ ֆոն Համերշտեյն, բարոն Էկվորդ,
  • 1823թ.՝ գնդապետ, արքայազն Ֆրիդրի Անտոն Գոգենցոլերն-Հեհինգեն,

  • 1831թ.՝ գնդապետ, բարոն Կորնելիուս ֆոն Դանկելման,
  • 1838թ.՝ գնդապետ Ադոլֆ ֆոն Մենգել,
  • 1845թ.՝ գնդապետ Կառլ ֆոն Ալմաշ,
  • 1849թ.՝ գնդապետ, գրաֆ Գերման Նոստից-Ռինեկ,
  • 1851թ.՝ գնդապետ, բարոն Վիլհեյմ ֆոն Կոլար
  • 1858-1865թթ.՝ գնդապետ Адольф фон Менген[4][5]
  • 1865թ.՝ գնդապետ Ֆրիդրիխ Ցիգլեր ֆոն Կլիպհաուզեն
  • 1869թ.՝ գնդապետ Էդուարդ Ֆլյասիներ, բարոն ֆոն Վոստրովից,
  • 1870թ.՝ գնդապետ Ալեքսանդր Կալնոկի, գրաֆ դե Կյորոշպատակ,
  • 1874թ.՝ գնդապետ, բարոն Կառլ ֆոն Լաշոլայե,

  • 1878թ.՝ փոխգնդապետ, գրաֆ Ռուդոլֆ Գրյունե,
  • 1878թ.՝ փոխգնդապետ Ֆրանց Կունց[6]
  • 1882թ.՝ գնդապետ, բարոն Օտտո ֆոն Գեմինգեն-Գութենբերգ,
  • 1887թ.՝ փոխգնդապետ, գրաֆ Ալբերտ Նոստից-Ռինեկ,
  • 1892թ.՝ գնդապետ Կառլ Դլաուխովեսկի, բարոն ֆոն Լանգենդորֆ,
  • 1898թ.՝ գնդապետ, գրաֆ Օսկար Լուդոլֆ,
  • 1903-1907թթ.՝ գնդապետ Էմիլ Սվաբոդա,
  • 1909—1912թ.՝ գնդապետ Օիգեն Ռուիս դե Ռոհաս,
  • 1913—1914թ.՝ գնդապետ Ֆրիդրիխ Վայս ֆոն Շլեզենբերգ[7]

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848—1918. Bertelsmann, München 1974.(անգլ.)
  • Osprey Military. Men-at-arms Series Nr. 329.(անգլ.)
  • György Ságvári: Das Buch der Husaren. Magyar Könyvklub, Budapest 1999.(անգլ.)
  • Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898—1905.(անգլ.)
  • Georg Schreiber: Des Kaisers Reiterei. Österreichische Kavallerie in 4 Jahrhunderten. Mit einem Geleitwort von Alois Podhajsky. Speidel, Wien 1967.(անգլ.)
  • B. M. Buchmann: Österreich und das Osmanische Reich. WUV-Univ.-Verl., Wien 1999.(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Philip Haythornthwaite: Austrian Army of the Napoleonic Wars: Cavalry (1986), str. 35.(անգլ.)
  2. Darko Pavlović: The Austrian Army 1836-1866: Cavalry (1999), str. 35.(գերմ.)
  3. Austro-hungarian-army.co.uk — Common Army Cavalry Regiments as at July 1914. Արխիվացված 2019-04-05 Wayback Machine(անգլ.)
  4. Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1859. Արխիվացված 2012-02-03 Wayback Machine(անգլ.)
  5. [«Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1865(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1865(անգլ.)]
  6. «Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1879». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. - Ulanenregimenter der ö.u. Armee im Mai 1914.(անգլ.)