Անրի Շառլ Ուիլֆրիդ Լորիե (ֆր.՝ Henri-Charles-Wilfrid Laurier, նոյեմբերի 20, 1841(1841-11-20)[1][2][3][…], Saint-Lin–Laurentides, Montcalm, Lanaudière, Քվեբեկ, Կանադա - փետրվարի 17, 1919(1919-02-17)[4][1][2][…], Օտտավա, Կանադա[4]), կանադացի պետական և քաղական գործիչ, 1896 թվականի հուլիսի 11-ից մինչև 1911 թվականի հոկտեմբերի 6-ը զբաղեցրել է Կանադայի վարչապետի պաշտոնը, այդ պաշտոնում եղել է առաջին աֆրոամերիկացին, Լիբերալ կուսակցության ներակայացուցիչ։

Ուիլֆրիդ Լորիե
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ ՄաքԳիլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և L'Assomption College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, լրագրող, ակնարկագիր և գրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1841(1841-11-20)[1][2][3][…]
Ծննդավայր Saint-Lin–Laurentides, Montcalm, Lanaudière, Քվեբեկ, Կանադա
Վախճանի օր փետրվարի 17, 1919(1919-02-17)[4][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայր Օտտավա, Կանադա[4]
Թաղված Notre-Dame Cemetery
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն ֆր.՝ Henri Charles Wilfrid Laurier
Հայր unknown Laurier?[5]
Ամուսին Զոյա Լորիե
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

 
Լորիեի հայերական տան ննջասենյակ, Saint-Lin–Laurentides, Քվեբեկ

Լորիեն ծնվել է 1841 թվականի նոյեմբերի 20-ին Սեն Լեն քաղաքում (այժմ՝ Քվեբեկի Սեն Լեն Լորանտիդ համայնքի մի մասը)։ Նրա հայրը Կարոլյուս Լորիեն Քվեբեկի հնագույն ընտանիքներից մեկի վեցերորդ սերնդի ներկայացուցիչն էր, որն իր արմատներով մոտ էր Ֆրանսուա Կոտինոյին, որը 17-րդ դարում Սեն Կլոյից տեղափոխվել էր Նոր Ֆրանսիա։ Ապագա վարչապետի հայրը լավ կրթված ու շատ հարգված էր Սեն-Կլոյում, որը տարբեր տարիներին զբաղեցրել է համաշխարհային դատավորի, դպրոցական խորհրդի անդամի, տեղական ոստիկանության լեյտենանտի (աշխարհազորայինների) և քաղաքի քաղաքապետի պաշտոններ։ Հանդիսանալով լիբերալ՝ Կարոլյուս Լորիեն մեծ ազդեցություն է ունեցել Ուիլֆրիդի հայացքների ձևավորման վրա։ 11 տարեկան հասակում Լորիեն տեղափոխվել է Նյու Գլազգո՝ շոտլանդացի գաղթականներով բնակեցված հարևան գյուղ և երկու տարվա ընթացքում գտնվել է անգլիական լեզվական միջավայրում՝ հետագայում դառնալով երկլեզու։ Դրանից հետո հաջողությամբ ավարտել է Collège de l'Assomption-ը, իսկ 1864 թվականին՝ Մոնրեալի Մակգիլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[6]։

Վաղ քաղաքական կարիերա խմբագրել

 
Երիտասարդ Ուիլֆրիդ Լորիե, 1869 թվական

Երիտասարդ տարիներին Լորիեն ընդգրկված է եղել արմատական ֆրանկոֆոնյան Rouge շարժման մեջ, որից հետո դարձել է Կանադայի լիբերալ կուսակցության անդամ։ 1871 թվականի ընտրություններում Լորիեն Դրամմոնդ-Աթաբասկա շրջանից ընտրվել է Քվեբեկի Օրենսդիր ժողովի պատգամավոր։ 1877 թվականին նա դարձել է Քվեբեկ Վոստոկ շրջանի համայնքների պալատի անդամ՝ զբաղեցնելով պաշտոնաթող Իսիդոր Տիբոդոյի տեղը։ 1877-1878 թվականներին Ալեքսանդր Մաքքենզիի կառավարությունում նա զբաղեցրել է ներքին եկամուտների նախարարի պաշտոնը։

1887 թվականին Լորիեն դարձել է Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և պաշտոնական ընդդիմության առաջնորդ՝ փոխարինելով Էդվարդ Բլեյքին։ 1896 թվականին, պահպանողական լիբերալների կուսակցության ճգնաժամի շնորհիվ, որը հակակղերական դիրք էր զբաղեցրել, հաղթել է համընդհանուր ընտրություններում, և Լորիեն դարձել է վարչապետ։

Կանադայի վարչապետ խմբագրել

Նրա պաշտոնում առաջին քայլը Մանիտոբայի ֆրանսիական դպրոցների հարցի լուծումն էր, որտեղ 1890 թվականին տեղական խորհրդարանն արգելել էր ֆրանսերեն լեզվի դասավանդումը պետական դպրոցներում։ Հենց մանիտոբյան խնդիրն է դարձել Չարլզ Թապերի պահպանողական կառավարության անկման և լիբերալների իշխանության գալու հիմնական պատճառներից մեկը։ Արդյունքում թույլատրվել է ստեղծել պետական ֆրանսալեզու դպրոցներ այն պայմաններում, որ դասասենյակում լինի առնվազն 10 մարդ, և որ կողքին լինի համապատասխան անգլիական դպրոց։ Մանիտոբյան հարցի լուծման ժամանակ Լորիեի ընդունած փոխզիջումը ստացել է «արևային ուղիներ» անվանումը (անգլ.՝ sunny ways; ֆր.՝ voies ensoleillées)[7]։

1897 թվականին Լորիեն պարգևատրվել է Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշանի մեծ խաչով, որը նրան իրավունք է տվել ասպետություն և սըր անունները կրել։

Լորիեն ձգտում էր իշխանության տարիներին նվազեցնել կապերը Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հետ՝ զարգացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այնուամենայնիվ, նա ուղարկել է կանադական զորքեր՝ մասնակցելու անգլո-բուրական պատերազմին։ Այս պատերազմին մասնակցությունը կանադացի զինվորների համար առաջին արտասահմանյան փորձն է։ Այն նաև նպաստել է Կանադայի միջազգային հեղինակության աճին, առաջին անգամ Կանադան պատերազմում հանդես է եկել որպես առանձին երկիր, այլ ոչ թե որպես Մեծ Բրիտանիայի մաս։ Բորսկի ճակատ զորք ուղարկելու որոշումը ֆրանկոկանադցի ազգայնականների դժգոհությունն է առաջացրել Անրի Բուրասի գլխավորությամբ, արդյունքում Լորիեն ստիպված է եղել զիջել նրանց, և կանոնավոր զորքերի փոխարեն Հարավային Աֆրիկա են ուղարկվել կամավորներ։

Լորիեի օրոք խրախուսվել է արդյունաբերության և մասնավոր ձեռնարկատիրության զարգացումը, ավարտին է հասցվել Խաղաղօվկիանոսյան երկաթուղին։

Լորիեի վարչապետության շրջանում հյուսիս-արևմտյան տարածքների մի մասից ստեղծվել են Ալբերտա և Սասկաչևան նահանգները (1905)[8], ինչպես նաև Յուկոն տարածքը (1898)[9]։

Որպես ֆրանկոկանադեց, Լորիեն մեծ դեր է խաղացել Քվեբեկում Լիբերալ կուսակցության ազդեցության ամրապնդման գործում, որը մինչ այդ Պահպանողական կուսակցության հենարանն էր, որին աջակցում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ 1909 թվականից ի վեր լիբերալները հաջորդ մի քանի տասնյակ տարիների ընթացքում անընդմեջ հաղթել են Քվեբեկի դաշնային ընտրություններում[10]։

1910 թվականին Լորիեի նախաձեռնությամբ ընդունվել Է ռազմածովային ծառայության մասին ակտը, որով ստեղծվել է Կանադայի ռազմածովային ծառայությունը (այժմ՝ Կանադական Թագավորական ռազմածովային նավատորմ)։ Դրանից առաջ Կանադան չուներ իր ռազմածովային ուժերը, նրա ափերի պաշտպանությունը իրականացնում էր Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմը։ Սակայն նավատորմի մասին օրինագիծը արժանացել է պահպանողականների քննադատությանը՝ Ռոբերտ Բորդենի գլխավորությամբ։ 1911 թվականին կայացած ընտրություններում Բորդենին և նրա կուսակցությանը հաջողվել է հաղթանակ տանել Լորիեի նկատմամբ, որի ժողովրդականությունը նավատորմի մասին օրենքի ընդունումից հետո կտրուկ նվազել է։

Ընդդիմության առաջնորդը՝ ընդդեմ Բորդենի կառավարության։ Վերջին տարիներ խմբագրել

Լորիե ղեկավարությամբ լիբերալները համընդհանուր ընտրություններում հաղթել են չորս անգամ անընդմեջ, սակայն 1911 թվականին Լորիեի քաղաքականությունը, որն ուղղված էր ԱՄՆ-ի հետ ազատ առևտրին, կորցրել է ժողովրդականությունը և վաղաժամկետ ընտրություններում, որը պայմանավորված էր լիբերալ և պահպանողական ագարակատերերի բախմամբ, լիբերալները պարտություն են կրել։ Նոր կառավարության ղեկավարը Ռոբերտ Լերդ Բորդենն էր։ Լորիեն կրկին ընդդիմություն է դարձել՝ վճռականորեն դեմ արտահայտվելով Առաջին համաշխարհային պատերազմին Կանադայի մասնակցությանը և 1917 թվականի զորակոչի ճգնաժամի ժամանակ համընդհանուր զինապարտության ներդրմանը։

1917 թվականի մայիսին վարչապետ Ռոբերտ Լերդ Բորդենն առաջարկել էր նրան ձևավորել կոալիցիոն կառավարություն, Սակայն Լորիեն հրաժարվել է, քանի որ վախենում էր, որ Քվեբեկի ազգայնականների առաջնորդ Անրի Բուրասին այդ դեպքում Կվեբեկի նկատմամբ վերահսկողություն կստանա։ Այդ ժամանակ ազատական կուսակիցների մի մասը լքել է նրան և անցել պահպանողականների շուրջ ձևավորված Յունիոնիստական կուսակցությանը։

Չնայած անգլոկանադական համայնքի շրջանում Լորիեի ազդեցությունը թուլացել էր, այն ուժեղացել է ֆրանկոկանադցիների համայնքի շրջանում։ Արդյունքում՝ Ազատական կուսակցությունը հաղթել է Քվեբեկում կայացած դաշնային ընտրություններում՝ ընդհուպ մինչև 1984 թվականը (բացառությամբ՝ 1958 թվականի)։

Ուիլֆրիդ Լորիեն մահացել է 1919 թվականին Օտտավայում, երբ ընդդիմության առաջնորդ էր։

Նվաճումներ և հիշատակ խմբագրել

Ուիլֆրիդ Լորիեն Կանադայի քաղաքական կյանքում մի շարք ռեկորդներ է սահմանել։ Նա դարձել է առաջին ֆրանս-կանադացին վարչապետի պաշտոնում։ Վարչապետների շրջանում Ջոն Մաքդոնալդի հետ հաղթել է դաշնային ընտրությունների ամենամեծ թվով՝ 4 անգամ (1896, 1900, 1904, 1908)։ Նրան է պատկանում Համայնքների պալատում գտնվելու տևողության բացարձակ ռեկորդը՝ 45 տարի (1874-1919)։ Իր վարչապետության տևողությամբ նա չորրորդ տեղն է զբաղեցնում Մաքենզի Քինգից, Մաքդոնալդից և Պիեռ Թրյուդոյից հետո։ Ի վերջո, Լորիեն Կանադայի պատմության մեջ բոլորից երկար է զբաղեցրել երկու խոշորագույն դաշնային կուսակցություններից մեկի (պահպանողական կամ ազատական) առաջնորդի պաշտոնը՝ 31 տարի և 8 ամիս (1887-1919)՝ մի քանի ամսով առաջ անցնելով Մաքենզի Քինգից։

«Maclean's» ամսագրի կողմից կազմված վարչապետների վարկանիշում Լորիեն երրորդ տեղն Է զբաղեցրել Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգից և Պիեռ Թրյուդոյից հետո[11]։ Լորիեի դիմանկարը պատկերված է 5 դոլարանոց թղթադրամի վրա։ Բացի այդ, նրա պատվին անվանվել է Օտտավայի «Շատո-Լորիե» հյուրանոցը, Կանադայի քաղաքների մի շարք փողոցներ (Օտտավայի Լորիե պողոտան, Գատինոյի և Մոնրեալի Լորիե փողոցները և այլն)։

Անձնական կյանք խմբագրել

 
Սըև Ուիլֆրիդ Լորիեն և նրա կինը` Զոյա Լորիեն: 1907 թվական

1868 թվականին Լորիեն ամուսնացել է Զոյա Լաֆոնտենի հետ։ Առաջին անգամ նրանք ծանոթացել են 1861 թվականին դոկտոր Սերաֆիմ Գյոթեի տանը, որտեղ Զոյան դաշնամուրի ուսուցչուհի էր աշխատում տանտիրոջ երեխաների համար։ Նրանց ամուսնությունն անզավակ էր[12]։ Տիկին Զոյան կարճ ժամանակ է բնակվել Լորիեի հետ. նա մահացել է 1921 թվականին և թաղվել ամուսնու կողքին։

1878-1896 թվականներին Լորիեն սերտ հարաբերություններ է ունեցել քվեբեկցի քաղաքական գործիչ, ազատական Ժոզեֆ Լավեռնի կնոջ` Էմիլի Բարթի հետ (ամուսնությամբ` Լավեռն)։ Այդ հարաբերություններն ընդհատվել են Լորիեի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո։ Որոշ տվյալներով՝ Էմիլիի և Լորիեի միջև արտամուսնական կապ է եղել, իսկ Էմիլիի որդին՝ Արման Լավեռնը, նրանց արտամուսնական երեխան է։ Ինչևէ, Լորիեն ակնհայտորեն գերադասել է Էմիլիի հասարակությանը՝ կրթված կնոջ, որը խիստ հետաքրքրված էր քաղաքականությամբ, քան իր կնոջ` ապաքաղաքական տնային տնտեսուհու հասարակությունը[13]։

Մշակույթում խմբագրել

Համակարգչային խաղերում խմբագրել

«Sid Meier`s Civilization VI» խաղում ներկայացնում է Կանադան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Monet J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Лорье Уилфрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Lundy D. R. The Peerage
  6. «Wilfrid Laurier». Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  7. «Justin Trudeau's 'sunny ways' a nod to Sir Wilfrid Laurier». CBC News. 2015 թ․ հոկտեմբերի 20.
  8. Library and Archives Canada. Canadian Confederation: Alberta and Saskatchewan Entered Confederation: 1905. Retrieved on: 14 December 2011.
  9. Government of Yukon. Yukon Historical Timeline (1886—1906). Retrieved on: 14 December 2011.
  10. Pierre-Luc Bégin, Loyalisme et fanatisme: petite histoire du mouvement orangiste canadien, Québec: Éditions du Québécois, 2008.
  11. «ggower.com». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. Macdonald & Laurier Days " Answers from Historians Christopher Moore and Réal Bélanger Արխիվացված Ապրիլ 25, 2012 Wayback Machine
  13. Réal Bélanger, Macdonald and Laurier Days Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Armstrong, Elizabeth H. The Crisis of Quebec, 1914–1918 (1937)
  • Avery, Donald, and Peter Neary. "Laurier, Borden and a White British Columbia." Journal of Canadian Studies/Revue d'etudes canadiennes 12.4 (1977): 24.
  • Bélanger, Réal. "Laurier, Sir Wilfrid," Dictionary of Canadian Biography vol. 14, University of Toronto/Université Laval, 2003–. Retrieved 6 November 2015, online
  • Brown, Craig, and Ramsay Cook, Canada: 1896–1921 A Nation Transformed (1983), standard history
  • Cook, Ramsay. "Dafoe, Laurier, and the Formation of Union Government." Canadian Historical Review 42#3 (1961) pp: 185–208.
  • Dafoe, J. W. Laurier: A Study in Canadian Politics (1922) online Արխիվացված 2010-04-08 Wayback Machine
  • Dutil, Patrice, and David MacKenzie, Canada, 1911: The Decisive Election that Shaped the Country (2011) 1554889472
  • Granatstein, J.L. and Norman Hillmer, Prime Ministers: Ranking Canada's Leaders. pp. 46–60. (1999). 0-00-200027-X.
  • LaPierre, Laurier. Sir Wilfrid Laurier and the Romance of Canada – (1996). 0-7737-2979-8
  • Neatby, H. Blair. Laurier and a Liberal Quebec: A Study in Political Management (1973) online Արխիվացված 2012-05-27 Wayback Machine
  • Neatby, H. Blair. "Laurier and imperialism." Report of the Annual Meeting. Vol. 34. No. 1. The Canadian Historical Association/La Société historique du Canada, 1955. online
  • Robertson, Barbara. Wilfrid Laurier: The Great Conciliator (1971)
  • Schull, Joseph. Laurier. The First Canadian (1965); biography
  • Skelton, Oscar Douglas. Life and Letters of Sir Wilfrid Laurier 2v (1921); the standard biography v. 2 online free
  • Skelton, Oscar Douglas. The Day of Sir Wilfrid Laurier A Chronicle of our own Times (1916), short popular survey online free
  • Stewart, Gordon T. "Political Patronage under Macdonald and Laurier 1878–1911." American Review of Canadian Studies 10#1 (1980): 3–26.
  • Stewart, Heather Grace. Sir Wilfrid Laurier: the weakling who stood his ground (2006) 0-9736406-3-4; for children
  • Waite, Peter Busby, Canada, 1874–1896: Arduous Destiny (1971), standard history

Արտաքին հղումներ խմբագրել