Զոյա Լորիե, լեդի Լորիե (անգլ.՝ Zoé Laurier, ծնյալ՝ Լաֆոնտեն, հունիսի 26, 1841(1841-06-26)[1] կամ հունիսի 26, 1842(1842-06-26), Մոնրեալ - նոյեմբերի 1, 1921(1921-11-01), Օտտավա, Կանադա), Կանադայի յոթերորդ վարչապետ սըր Ուիլֆրիդ Լորիեի կին։

Զոյա Լորիե
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1841(1841-06-26)[1] կամ հունիսի 26, 1842(1842-06-26)
ԾննդավայրՄոնրեալ
Մահացել էնոյեմբերի 1, 1921(1921-11-01)
Մահվան վայրՕտտավա, Կանադա
ԳերեզմանNotre-Dame Cemetery
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինՈւիլֆրիդ Լորիե
 Zoé Laurier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Դեռատի Զոյա Լաֆոնտենի դիմանկարը
 
Տիկին Զոյա Լորիեն 1878 թվականի ապրիլին։ Հեղինակ՝ Ուիլյամ Ջեյմս Տոպլի, Օտտավա
 
Լեդի Լորիեի դիմանկարը

Զոյա Լաֆոնտենը ծնվել է Մոնրեալում, 1841 թվականի հունիսի 27-ին Գոդեֆրոյ-Նապոլեոն Ռոբերտի և Զոյա Տեսիե դիտե Լավինյի ընտանիքում[2][Ն 1]։ Մկրտվել է հունիսի 28-ին Մոնրեալի Աստվածամոր տաճարում[3]։

Կրթությունն ստացել է Բոն Պաստեուր դպրոցում և «Սրբազան սրտի քույրեր»-ի միաբանությունում, ծառայել է որպես Կանադայի կանանց ազգային խորհրդի փոխնախագահներից մեկն ու բուժքույրերի վիկտորիական միության պատվավոր փոխնախագահ։

1861 թվականին բժիշկ Սերաֆին Գոթիեի տանն առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ սըր Ուիլֆրիդ Լորիեին․ այդ ժամանակ նա դաշնամուր էր դասավանդում Գոթիեի երեխաներին[2][4]։

1868 թվականի մայիսի 13-ին Մոնրեալի սուրբ Հակոբ եկեղեցում ամուսնացել է Լորիեի հետ[4]։ Զույգն ապրել է Վիկտորիավիլ քաղաքում, որից հետո 1896 թվականին տեղափոխվել Օտտավա․ ի դժբախտություն Լորիեի՝ նրանց միությունն անզավակ էր։

Նրա ամուսինը վախճանվել է 1919 թվականի փետրվարի 17-ին, որից երկու տարի անց՝ 1921 թվականի նոյեմբերի 1-ին, 80 տարեկանում մահացել է նաև Զոյան[3]։

Օտտավայի իր տունը կտակել է Կանադայի 10-րդ վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգին[5]։

Մանրամասներ խմբագրել

  • Զոյա Լաֆոնտենն ազգակցական կապ չի ունեցել Կանադա նահանգի առաջին վարչապետ Լուի-Իպոլիտ ԼաՖոնտենի հետ[2]։
  • Սիրել է կազմակերպել երաժշտական երեկոներ ու թղթախաղի երեկույթներ, որտեղ հաճույքով պոկեր է խաղացել[6]։
  • 1910 թվականի փետրվարի 8-ին լեդի Լորիեն տուգանվել է ավելի քան 16 կմ/ժ արագությամբ ընթանալու համար[7]։

Ժառանգություն խմբագրել

 
Կանադայի առափնյա պահպանության «Լեդի Լորիե» նավը
  • Բրիտանական Կոլումբիայում գտնվող Գրահամ-Լորիե մարզային պուրակում տեղակայված են «Լեդի Լորիե» լիճն ու «Լեդի Լորիե» սարը, որն ամենաբարձրն է այդ զբոսայգում[8]։
  • 1985 թվականին Օտտավայի «Շատո Լորիե» հյուրանոցի հանգստի սենյակներից մեկն անվանվել է նրա պատվին․ սենյակից բացվում է Ռիդո փողոցի տեսարանը։
  • Կանադայի առափնյա պահպանության նավերից մեկն անվանվել է նրա պատվին․ նավը գործել է 1902–1960 թվականների ընթացքում[9]։
  • Պանիր արտադրող ԴուՎիլաժ մասնագիտացված ընկերությունը «Լեդի Լորիե դ՛Արտաբասկա» կոչվող սերուցքային պանիր է արտադրում[10]։

Նշումներ խմբագրել

  1. Ծագումնաբան Ժան-Ժակ Լեֆեբվրեն սխալվում է, երբ նրա մասին խոսում է որպես Զոյա Տեսիե։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.encyclopedia.com/article-1G2-2588813658/laurier-zo-18411921.html
  2. 2,0 2,1 2,2 Macdonald & Laurier Days » Answers from Historians Christopher Moore and Réal Bélanger Արխիվացված Ապրիլ 25, 2012 Wayback Machine
  3. 3,0 3,1 Généalogie Zoe Lafontaine
  4. 4,0 4,1 [1]
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. ARCHIVED – Fun-Picture Gallery-First Among Equals-Children's Version
  8. «Ministry of Environment – Graham-Laurier». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  9. ARCHIVED – USQUE AD MARE – The Lady Laurier – CCG Publications Արխիվացված Օգոստոս 7, 2014 Wayback Machine
  10. http://www.duvillage1860.com/#/products/lady-laurier-darthabaska.html

Արտաքին հղումներ խմբագրել