Ուիլյամ Ջոն Ֆելներ (անգլ.՝ William John Fellner, մայիսի 31, 1905(1905-05-31)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 15, 1983(1983-09-15)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]), ամերիկացի տնտեսագետ, Յեյլի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1969 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Ուիլյամ Ֆելներ
Ծնվել էմայիսի 31, 1905(1905-05-31)[1]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էսեպտեմբերի 15, 1983(1983-09-15)[1] (78 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3]
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1920) և HU Berlin (1929)
Տիրապետում է լեզուներինանգլերեն և հունգարերեն
Գիտական ղեկավարՎեռներ Զոմբարտ[4]
Եղել է գիտական ղեկավարRobert Dorfman?, Ռիչարդ Ռ. Նելսոն, Բելա Բալաշա, Էդմունդ Ֆելպս, James W. Friedman?, Sidney G. Winter?, Harry A. Miskimin?[5] և Craig Eliot Swan?[6]
Պարգևներ
ՀայրHenrik Fellner?

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամը ծնվել է 1905 թվականի մայիսի 31-ին Բուդապեշտում։ Նա ուներ ևս երեք եղբայր՝ Պավելը, Ալֆրեդը և Ջորջը։ Միջնակարգ կրթություն ստացել է Բուդապեշտի դպրոցում[8]։

Ավարտել է Բուդապեշտի համալսարանը, այնուհետև սովորել է Շվեյցարիայի Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, հետո Բեռլինի համալսարանում, որտեղ տնտեսագիտության դոկտորական աստիճան է ստացել 1929 թվականին[9]։

Հունգարիա վերադառնալուց հետո նա որպես գործընկեր 1929-1938 թվականներին աշխատել է ընտանեկան բիզնեսում։ Դրանից հետո մեկնել է ԱՄՆ և դասախոսական գործունեություն է սկսել որպես պրոֆեսորի ասիստենտ, այնուհետև 1939-1947 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ 1947-1952 թվականներին՝ տնտեսագիտության լիարժեք պրոֆեսոր։ 1952-1959 թվականներին եղել է Յեյլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1959-1973 թվականներին՝ Ստերլինգի անվան տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր։ Հրաժարական է տվել 1973 թվականին՝ դառնալով Յելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։ 1973-1975 թվականներին եղել է տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ[9]։

Ֆելները 1965 թվականից եղել է Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ, Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1969 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ[9]։

Ֆելները մահացել է 1983 թվականի սեպտեմբերի 15-ին՝ սրտի կաթվածից, Վաշինգտոնի իր տանը[8]։

Ընտանիք խմբագրել

Ֆելերն ամուսնացել է Վալերիա Կորեկի հետ և ունեցել են դուստ՝ Աննա Թոմասը։

Պարգևներ խմբագրել

Իր ձեռքբերումների համար պարգևատրվել է[9]՝

  • 1979 թվական - «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ,
  • 1982 թվական - Բեռնարդ Հարմսի մրցանակ և մեդալ։

Մատենագրություն խմբագրել

  • Fellner W.J. Saving, Investment and the Problem of Neutral Money// REStat,1938
  • Fellner W.J. A treatise on war inflation; present policies and future tendencies in the United States — Berkeley: University of California press, 1942
  • Fellner W.J. Monetary Policies and Full Employment — Berkeley: University of California Press, 1947 (1946)
  • Fellner W.J. Prices and Waes under Bilateral Monopoly// QJE, 1947
  • Fellner W.J. Average Cost Pricing and the Theory of Uncertaint// JPE, 1948
  • Fellner W.J. Competition among the few; oligopoly and similar market structures — New York:A.A. Knopf, 1949
  • Fellner W.J. Trends and Cycles in Economic Activity; an introduction to problems of economic growth — New York:Holt, 1955
  • Fellner W.J. Demand Inflation, Cost Inflation and Collective Bargaining//Public Stake in Union Power/ ed. Bradley, 1959
  • Fellner W.J. Emergence and Content of Modern Economic Analysis — New York: McGraw-Hill, 1960
  • Fellner W.J. Two Propositions in the Theory of Induced Innovations//EJ, 1961
  • Fellner W.J. Probability and profit; a study of economic behavior along Bayesian lines — Homewood, Ill.:R.D. Irwin, 1965
  • Fellner W.J. Maintaining and restoring balance in international payments — Princeton, N.J.: Princeton U.P., 1966
  • Fellner W.J. Employment policy at the crossroads; an interim look at pressures to be resisted — Washington: American Enterprise Institute for Public Policy Research, 1972
  • Fellner W.J. Economic policy and inflation in the sixties — Washington, American Enterprise Institute for Public Policy Research, 1972
  • Fellner W.J. Controlled floating and the confused issue of money illusion — Washington:American Enterprise Institute for Public Policy Research, 1974
  • Fellner W.J., Clarkson K.W., Moore J.H. Correcting taxes for inflation — Washington: American Enterprise Institute for Public Policy Research, 1975
  • Fellner W.J. Lessons from the Failure of Demand-Management Policies: a look at the theoretical foundations — Washington: American Enterprise Institute, 1976
  • Fellner W.J. Towards a Reconstruction of Macroeconomics, 1976
  • Fellner W.J. Problems to keep in mind when it comes to tax reform — Washington: American Enterprise Institute for Public Policy Research, c1977
  • Fellner W.J. The Valid Core of Rationalist Hypotheses in the Theory of Expectations// JMCB, 1980
  • Fellner W.J. March into socialism, or viable postwar stage of capitalism? — Washington, D.C.: American Enterprise Institute, 1981
  • Fellner W.J. The high-employment budget and the potential output: a critique focusing on two recent contributions — Washington: American Enterprise Institute, c1982

Ծանոթագրություններ խմբագրել