Էդմունդ Ֆելփս
Էդմունդ Սթրոզեր Ֆելփս (անգլ.՝ Edmund Strother Phelps, Jr., հուլիսի 26, 1933[1][2], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար (2006)։
1955 թվականին Ամհերստի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, 1959 թվականին՝ Եյլի համալսարանի դոկտոր։ 1958-1966 թվականներին դասավանդել է Եյլի, 1966-1971 թվականներին՝ Փենսիլվանիայի, իսկ 1971 թվականից՝ Կոլումբիայի համալսարաններում։ 1983-1984 թվականներին եղել է Տնտեսագիտական միջազգային ատլանտյան միության նախագահը։
1982 թվականից ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, 2011 թվականից՝ ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ։
ԿենսագրությունԽմբագրել
Էդմունդ Ֆելփսը ծնվել է 1933 թվականին Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում[9] (այլ աղբյուրներով՝ Չիկագո քաղաքում)[10]։ Տնտեսագիտությունից գիտական աստիճանն ստացել է 1959 թվականին Յելի համալսարանում[11]։ 1971 թվականին դարձել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ մինչ այդ մի քանի տարի աշխատել է Փենսիլվանիայի համալսարանում։ 1982 թվականին ստացել է քաղաքատնտեսության մակվիկարյան պրոֆեսորի տիտղոս (հայտնի տնտեսագետ Ջոն Մակվիկարի պատվին, 1787-1868)։ 2006 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ և 1999 թվականից միակ տնտեսագետն է, ով այդ մրցանակը չի կիսել մեկ ուրիշի հետ[9][12]։
Տնտեսագիտական իր հայացքներով Ֆելպսը նոր քեյնսական է[13]։ 1968 թվականին Ֆելպսը նկարագրել է աշխատաշուկայի հավասարակշռությունը։
ԱշխատություններԽմբագրել
- Golden Rules of Economic Growth (1966)
- Microeconomic Foundations of Employment and Inflation Theory (1970)
- The Statistical Theory of Racism and Sexism (1972)
- Studies in Microeconomic Theory (1979-1980)
- Political Economy։ An Introductory Text (1985)
- Seven Schools of Macroeconomic Thought (1990)
ԳրականությունԽմբագրել
- Блауг М. Фелпс, Эдмунд С. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 304-306. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124719414 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Edmund S. Phelps // The New York Review of Books / R. B. Silvers, B. Epstein, E. Hardwick, I. Buruma — 1963. — ISSN 0028-7504; 1944-7744
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ 9,0 9,1 The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006. - Nobelprize.org
- ↑ Matt Moore; Karl Ritter. Phelps 6th American to Win Nobel in 2006. - My Way News, 09.10.2006
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2006. - Nobelprize.org, 09.10.2006
- ↑ Columbia University's Phelps gets Nobel in economics. - USA Today, 09.10.2006
- ↑ Edmund Phelps, a neo-Keynesian Nobel laureate. - Khaleej Times Online, 09.10.2006
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆելպսի էջը Կոլումբիայի համալսարանի կայքում (անգլ.)
- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Ֆելպսի կենսագրությունը Archived 2006-07-12 at the Wayback Machine. (անգլ.)
- Статья Э. Фелпса «Экономящие субсидии»