Ուիլյամ Քյուրթոն (անգլ.՝ Cureton, 1808[1][2][3][…], Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 17, 1864(1864-06-17)[1][4][5]), անգլիացի արևելագետ, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա թղթակից անդամ (1862)[6]։

Ուիլյամ Քյուրթոն
Ծնվել է1808[1][2][3][…]
ԾննդավայրՇրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 17, 1864(1864-06-17)[1][4][5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրոնանգլիկանություն
ԿրթությունՔրայսթ Չյորչ և Haberdashers' Adams?
Մասնագիտությունարևելագետ, աստվածաբան և գրադարանավար
ԱշխատավայրԲրիտանական թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Օքսֆորդում, ստացել է հոգևոր կոչում, հրատարակել է (1846 թվականին) Արաբական ձեռագրերի առաջին հատորը, որը գտնվում է Բրիտանական թանգարանում։

Նրա առաջին և հայտնի հրատարակություններից են Իգնատիայի նամակները Պոլիկարպուին, տարբեր, լուրջ գրական վեճեր (Լոնդոն, 1845)։ Քյուրթոնը ակտիվորեն պաշտպանում էր այն դիրքորոշումը, որ իր կողմից բացված սիրիական հրատարակությունները նամակների բնօրինակն է. որպես ապացույց նա ներկայացնում էր "Vinditiae Ignatianae" (1846) և "Corpus Ignatianum" (1849) աշխատանքները։

Քյուրթոնը հրատարակել է նաև "Սուրբ Աֆանասիայի ուղերձների" (1848) սիրիական թարգմանությունը, Հովհաննես Էֆեսսկու եկեղեցական պատմության երրորդ մասը (Օքսֆորդ, 1853), "Specilegium syriacum" (1855), սիրիական Ավետարանների տեքստի տարընթերցումները (1850), "պաղեստինցիների նահատակների պատմությունը", Եվսեվիա (1861)։ Նրա Արաբական հրատարակություններից գլխավորներն են ՝ Շահրաստանի "կրոնական և փիլիսոփայական աղանդների գիրքը" (1842-1846), Ռաբբի Թանխումի "Երեմիայի ողբալի երգերի մեկնաբանությունը" (1843) և էն Նասաֆիի "սուննիների հավատքի սյունը" (1843)։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Annuaire prosopographique : la France savante
  6. «Кьюртон (Кюртон) Уильям» (ռուսերեն)։ Информационная система «Архивы Российской академии наук»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2012-11-12 

Արտաքին հղումներԽմբագրել