Ութհազարականներ
Ութհազարականներ կամ ութհազարական լեռներ, աշխարհում ութ հազար մետրից բարձր լեռների լեռների տարածված անվանումը։
Ենթակատեգորիա | լեռնամագլցում | |
---|---|---|
Նախորդ | • հինգհազարականներ • վեցհազարականներ • յոթհազարականներ | |
Քանակ | 14 |
Աշխարհում դրանք տասնչորսն են։ Իրականում ութ հազար մետրից բարձր գագաթներ շատ կան, բայց հաշվի են առնվում միմիայն իրարից հեռու գտնվող գագաթները[1]։ Բոլոր 14 գագաթների՝ «Երկրի թագերի» նվաճումը, համաշխարհային լեռնագնացության մեծ նվաճումն է։ Բոլոր 14 գագաթները նվաճել հաջողվել է միայն 30 լեռնագնացների (27 տղամարդ և 3 կին).[2]
Աշխարհագրություն
խմբագրելԲոլոր 14 ութհազարականներն էլ գտնվում են Կենտրոնական Ասիայում՝ Նեպալի, Չինաստանի (Տիբեթի ինքնավար շրջան), Հնդկաստանում և Պակիստանում (Քաշմիրի վիճելի տարածք)։
10 ութհազարականները գտնվում են Հիմալայներում, 4-ը Կարակորումում.
Ցուցակ
խմբագրելՈւթհազարականների ցուցակը, ըստ բարձրության նվազման։
Տեղ | Պատկեր | Գագաթ | Բարձրություն, մ |
Լեռնաշղթա | Լեռնային Համակարգ |
Երկիր | Նվաճման տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Էվերեստ | 8848 | Մահալանգուր-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1953 | |
2 | Չոգորի (K2) | 8614 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1954 | |
3 | Կանչենջանգա | 8586 | Կանչենջանգա | Հիմալայներ | Նեպալ Հնդկաստան |
1955 | |
4 | Լհոցզե | 8516 | Մահալանգու-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1956 | |
5 | Մակալու | 8485 | Մահալանգու-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1955 | |
6 | Չո Օյու | 8201 | Մահալանգու-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1954 | |
7 | Դհաուլագիրի | 8167 | Դհաուլագիրի | Հիմալայներ | Նեպալ | 1960 | |
8 | Մանասլու | 8156 | Մանասլու | Հիմալայներ | Նեպալ | 1956 | |
9 | Նանգա Պարբատ | 8126 | Նանգա Պարբատ | Հիմալայներ | Պակիստան | 1953 | |
10 | Անապուրնա | 8091 | Անապուրնա | Հիմալայներ | Նեպալ | 1950 | |
11 | Հաշերբրում I (Հիդեն Պիկ) | 8080 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1958 | |
12 | Բրոուդ պիկ | 8051 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1957 | |
13 | Հաշերբրում II | 8035 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1956 | |
14 | Շիշա Պանգմա | 8027 | Լանգթանգ | Հիմալայներ | Չինաստան | 1964 |
Վերելքների պատմություն
խմբագրելԱռաջին նվաճված գագաթը Անապուրնան էր։ 1950 թվականին նրա գագաթը բարձրացան ֆրանսիացի լեռնագնացներ Մորիս Էրցոգը և Լուի Լաշանելը։
Առաջին ութհազարականի նվաճումը ցրեց նման բարձրության գագաթների շուրջ հյուսված անմատչելիության առասպելը, և նշան էր բազմաթիվ երկրների լեռնագնացներին, սկսելու իրենց ութհազարականների վերելքները։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում նվաճվեցին ևս վեց հսկա՝ Ջոմոլունգմա (Նոր Զելանդիայի և Նեպալի լեռնագնացներ), Նանգապարբատը (Հերման Բուլ, Ավստրիա), Չոգորին (Իտալացի լեռնագնացներ), Չո Օյուն (ավստրիացի լեռնագնացներ), Կանչենջանգան (Միացյալ Թագավորության և Ֆրանսիացի լեռնագնացները)։
Հետագա տարիներին ութհազարականները նվաճելու ձգտումը մեծացավ։ Ավանդաբար լեռնագնացությամբ զբաղվող երկրներին, ութհազարականների նվաճման գործում, միացան Հնդկաստանի, Իտալիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, իսկ ավելի ուշ՝ Բուլղարիյի, Հունգարիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Հարավային Կորեայի, ԽՍՀՄ-ի, իսկ նրա փլուզումից հետո Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի լեռնագնացները։
1953 թվականին աշխարհի բարձրագույն գագաթը՝ Ջոմոլունգման բարձրացան շերփ Տենցինգ Նորգեյը և նորզելանդացի Էդմունդ Հիլարին։
Յուրաքանչյուր լեռնագնացի երազանքն է «Երկրի թագի»՝ բոլոր 14 գագաթների գրավումը։ 2012 թվականի դրությամբ դա հաջողվել է անել միայն 30 լեռնագնացների (27 տղամարդ և 3 կին)[2]։
Առաջին մարդը, որ կարողացավ նվաճել (1970—1986) բոլոր 14 գագաթները իտալացի լեռնագնաց Ռայնհոլֆ Մեսներն է։
Երկրորդը լեհ լեռնագնաց Եժի Կուկուչկան էր, որը բարձրացավ բոլոր գագաթները ութ տարում (1979—1987), այդ ռեկորդը մնաց 25 տարի, մինչև որ հարավ-կորեական լեռնագնաց Կիմ Չանգ Հոն (Kim Chang-ho) նվաճեց բոլոր գագաթները 7 տարի, 10 ամիս և 6 օրում։
Ութհազարական նվաճած առարին կինը հարավ-կորեացի Օ Ին Սոն էր (Oh Eun-Sun)[3] Նա «Երկրի թագը» նվաճողներից 14-րդն է[3] Նրանից 20 օր անց բոլոր գագաթները գրավեց իսպանուհի Էդուրնե Պասաբանը[4]։ Կասկածներ կան որ հարավկորեացի լեռնագնացուհին գագաթ չէր հասել, և այդ պատպճառով իսպանուհին նույնպես համարվում է առաջին բոլոր գագաթներ գրաված կինը[5]։ Կանանց մրցավազքին մասնակցող մյուս հարավ-կորեացի լեռնագնացուհի Միս Գոուն, Նանգապարբատից իջնելուց զոհվել է։
Ութհազարական նվաճած հայեր
խմբագրելԵրեք հայազգի լեռնագնացներ եղել են Էվերեստ լեռան գագաթին[6]։ Նրանք են ամերիկաբնակներ Կարո Հովասափյանը[7][8] և Իգոր Խալաթյանը[9][10], և վրացահայ Լյովա Սարկիսովը[8]։
2012 թվականին երկու հայուհիներ Լյուբա Բալյանը և Մարիամ Մարտիրոսյանը բարձրացել են մինչև 5364 մետր[11]։
Մահվան վիճակագրություն
խմբագրելՄահվան վիճակագրությունը 2008 թվականի հունիսի 19*ի դրությամբ, ինչ-որ չափով ցույց է տալիս ութհազարականներ բարձրանալու ուղիների դժվարությունն ու վտանգավոր լինելը[12]։
Լեռ | Բարձրացող․ քանակ | Իջնելուց զոհվածներ | Մահացություն իջնելուց, % | Ընդհանուր զոհվածներ | Մահացություն, % |
---|---|---|---|---|---|
Անապուրնա | 153 | 8 | 5,23 % | 58 | 37,91 % |
K2 (Չոգորի) | 284 | 24 | 8,45 % | 66 | 23,24 % |
Նանգա պարբատ | 287 | 5 | 1,74 % | 64 | 22,30 % |
Կանչենջանգա | 209 | 8 | 3,83 % | 40 | 19,14 % |
Մանասլու | 297 | 4 | 1,35 % | 53 | 17,85 % |
Ջհաուլագիրի | 358 | 5 | 1,40 % | 58 | 16,20 % |
Մակալու | 234 | 11 | 4,70 % | 26 | 11,11 % |
Հաշերբրում I | 265 | 7 | 2,64 % | 25 | 9,43 % |
Շիշա Պանգմա | 274 | 3 | 1,09 % | 23 | 8,39 % |
Ջոմոլունգմա | 3 684 | 56 | 1,52 % | 210 | 5,70 % |
Բրոուդ պիկ | 359 | 5 | 1,39 % | 19 | 5,29 % |
Լհոձե | 321 | 3 | 0,93 % | 11 | 3,43 % |
Հաշերբրում II | 836 | 4 | 0,48 % | 19 | 2,27 % |
Չո Օյու | 2 668 | 8 | 0,30 % | 39 | 1,46 % |
Ընդամենը | 10 229 | 151 | 1,48 % | 711 | 6,95 % |
Հետաքրքիր
խմբագրել- Թեև Անապուրնան է մարդու կողմից նվաճված առաջին ութհազարականը, բայց այսօր Անապուրնա հաջող վերելքները ամենաքիչն են, քան այլ ցանկացած ութհազարականի վրա։ Վերելքների ժամանակ մահացության դեպքերը այստեղ ամենաշատն են։
- Ամենացածր ութհազարականը ամենավերջինն է նվաճվել՝ 1964 թվականին, միայն այն պատճառով, որն գտնվում էր Չինաստանի փակ Տիբեթի ինքնավար շրջանում։ Առաջինը նրա վրա բարձրացել են չինացի լեռնագնացները։
- Առաջին ութհազարականի նվաճումից (Անապուրնա) մինչև վերջինինը (Շիշա Պանգմա) անցել է 14 տարի, միջինը տարեկան մեկ գագաթ է նվաճվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 4sport.ua Սպորտի մասին պրոֆեսիոնալ տեսակետից
- ↑ 2,0 2,1 Статистика восхождений на 14 восьмитысячников на www.8000ers.com E. Jurgalski
- ↑ 3,0 3,1 «Мисс О - первая женщина, поднявшаяся на все 14 восьмитысячников» (ռուսերեն). Mountain.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Эдурне Пасабан – первая из европеек и вторая в мире женщина, поднявшаяся на 14 восьмитысячников» (ռուսերեն). Mountain.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Испанка покорила все 14 «восьмитысячников»» (ռուսերեն). Испания по-русски. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Աշխարհի տանիքին չկորցնել մարդկությունը
- ↑ Մասիսը` լեռնագնացի նվաճումների պսակ(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 Հայերը սիրում են քյաբաբ ուտել, դիվանի վրա նստել և ֆեյսբուքել, բայց ալպինիզմ չեն սիրում
- ↑ «Օրերս մեր մոտ հյուր էր Իգոր Խալաթյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Իգոր Խալաթյան. «Իսկական տղամարդիկ շատ քիչ են մնացել»
- ↑ «Ինչպես հայ կանայք առաջին անգամ բարձրացան Էվերեստ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ ALL 8000ers — ASCENTS vs FATALITIES