Մակալու (չին.՝ 马卡鲁山,Mǎkǎlǔ Shān — «Սև հսկա», Նեպալ, Չինաստան), 8 485 մ բարձրությամբ հինգերորդ լեռն է աշխարհում (27 838 ոտնաչափ)։ Տեղակայված է Մահալանգուրում (ՀիմալայներԷվերեստից 19 կմ հյուսիս-արևելք, Նեպալի և Չինաստանի սահմանին։ Մակալուն «Ութհազարականներից» մեկն է և նրա գագաթն ունի քառակողմ բուրգի տեսք։ Հայտնի է «Սև հսկա» անվանումով։

Մակալու
Makalu.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Nepal.svg Նեպալ և Flag of the People's Republic of China.svg Չինաստան
Վարչատարածքային միավորKosi Zone?
ԼեռնաշղթաՄահալանգուր Հիմալ
Մասն էՀիմալայներ
Բարձրությունը ծովի մակարդակից8485 մետր
Հարաբերական
բարձրություն
2378 մետր

Մակալուն ունի երկու տեսանելի գագաթ։ Կենգչունցին կամ Մակալու երկրորդը (7678 մ) տարածվում է հիմնական գագաթից 3 կմ հյուսիսային-հյուսիսարևմտյան շրջանում։ Հիմնական գագաթից 5 կմ հյուսիսային-հյուսիսարևելյան մասում է գտնվում Չոմո Լոնզոն, որն ունի 7804 մ բարձրություն։

Գագաթը բարձրացողների պատմությունԽմբագրել

Առաջին անգամ գագաթը մագլցել է ամերիկյան խմբի ղեկավար Ուիլիամ Սիրին 1954 թվականի գարնանը։ Արշավախումբը կազմված էր Սիերա ակումբի անդամներից։ Արշավախումբը կոչվում էր «Կալիֆոռնիայի Հիմալայան արշավախումբ դեպի Մակալու» [1]։ Արշավախմբի անդամներից էր Ալեն Սթեքը։ Նրանք շարժվում էին դեպի հյուսիսարևելյան ծայրը, բայց անվերջանալի փոթորիկների պատճառով վերադարձան 7100 մ բարձրությունից։ Նորզելանդական թիմից Էդմունդ Հիլարին նույնպես ակտիվ էր գարնանը, բայց չկարողացավ նվաճել գագաթը վնասվածքի և հիվանդության պատճառով։ 1954 թվականի աշնանը ֆրանսիական հետախուզական արշավախումբը կատարում է առաջին վերելքը դեպի Կենգչունցի գագաթ [2]։ Մակալուն առաջին անգամ մագլցել են ֆրանսիական արշավախմբի անդամներ Լիոնել Թերեյը և Ջին Քոուզին 1955 թվականի մայիսի 15-ին։ Խմբի ղեկավարն էր Ջին Ֆրանկոն։ Ֆրանսիական թիմը մագլցեց Մակալուն հյուսիսային մասով և հասավ հյուսիսարևելյան ծայրը՝ անցնելով Մակալուի և Կենգչունցիի լեռնանցքով, որն ունի 7200 մ երկարություն։ Մակալուն համարվում է դժվար անցանելի լեռներից մեկը և մագլցող արշավախմբերի միայն 30 տոկոսն է հասնում հաջողության։

ՏեսքԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [Daniel Duane (September–October 2005)։ «Career Climber»։ Sierra Magazine։ Sierra Club։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2007-ին  Սիերա ակումբ]
  2. [Baume Louis C. (1979)։ Sivalaya։ Seattle, WA, USA: The Mountaineers։ էջեր 74–75։ ISBN 0-916890-71-6  Լեռնագնացները]