Ուգո Բոննիչի (մալթ.՝ Ugo Mifsud Bonnici, նոյեմբերի 8, 1932(1932-11-08)[1], Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի պետական և քաղաքական գործիչ։

Ուգո Բոննիչի
 
Կուսակցություն՝ Ազգայնական կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան և Ալոյսիուսի վարժարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1932(1932-11-08)[1] (91 տարեկան)
Ծննդավայր Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն  Մալթա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով

Քաղաքական գործունեություն խմբագրել

Սովորել է Մալթայի թագավորական համալսարանում, որտեղ 1955 թվականին ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Աշխատել է որպես իրավաբան Մալթայի դատական համակարգում։ 1966 թվականին սկսել է քաղաքական կարիերան, Ազգայնակկան կուսակցությունից ընտրվելով խորհրդարանի անդամ, հետագայում մշտապես դարձել է Մալթայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր՝ ընդհուպ մինչև 1994 թվականին պատգամավորական կորպուսը լքելու իր որոշումը։ Եղել է Ազգայնական կուսակցության ակտիվ անդամ, այդ աշխատակազմում եղել է կրթության հարցերի պատասխանատուն։ 1987 թվականի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո զբաղեցրել է Մալթայի կրթության նախարարի պաշտոնը։ 1994-1999 թվականներին եղել է Մալթայի նախագահը։ Հայտնի է որպես մամուլում բազմաթիվ հրապարակախոսական ելույթների հեղինակ։

Պարգևներ խմբագրել

Մալթայի պարգևներ