Որոտան (համայնք, Քաշաթաղի շրջան)

(Վերահղված է Որոտան (համայնք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)

Որոտան, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Որոտան համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՈրոտան քաղաք,
Անդոկաբերդ գյուղ,
Բարկուշատ գյուղ,
Դողար գյուղ,
Վանանդ գյուղ,
ՎարչկենտրոնՈրոտան քաղաք
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)608
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ 2015 թվականի դրությամբ համայնքային հողերի թվային տվյալներ չկային, քանի որ չափագրման աշխատանքներ չեն կատարվել։ Համայնքի սահմաններով է հոսում Որոտան գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 80 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 140 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Որոտան համայնքն իր մեջ ներառում է Որոտան քաղաքը, Անդոկաբերդ գյուղը, Բարկուշատ գյուղը, Դողար գյուղը, Վանանդ գյուղը[2]։

Համայնքում գործում էր քաղաքապետարան, բուժկետ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի սեզոնային բազմաթիվ աղբյուրներ։ Համայնքի վարչական տարածքով էր հոսում «Որոտան 1» և «Որոտան 2» ոռոգման ջրատարները[2]։

Համայնքային ճանապարհների մի մասը ասֆալտապատ էին, երկրորդային ճանապարհները՝ բնահողային և խճից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, գործել է Երևան-Որոտան-Հադրութ և հակառակ ուղղությամբ երթուղին[2]։

Բնակչություն խմբագրել

Որոտան համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 608 մարդ, որոնք կազմել են 180 տուն։ Նույն թվականի դրությամբ Որոտան քաղաքում բնակվել է 556 մարդ, որոնք կազմել են 162 տուն։ Անդոկաբերդ գյուղում բնակվել է 8 մարդ, որոնք կազմել են 2 տնտեսություն։ Դողար գյուղում բնակվել է 8 մարդ, որոնք կազմել են 4 տուն։ Բարկուշատ գյուղում բնակվել է 20 մարդ, որոնք կազմել են 7 տուն։ Վանանդ գյուղում բնակվել է 16 մարդ, որոնք կազմել են 5 տուն[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։