Հրանտ Ոսկանյան (իրանագետ)

իրանագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ոսկանյան (այլ կիրառումներ)

Հրանտ Ավանեսի Ոսկանյան (դեկտեմբերի 28, 1924(1924-12-28), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2024(2024-01-17), Մոսկվա, Ռուսաստան), հայ բանասեր-իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի մերձավորարևելյան լեզուների ամբիոնի պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հրանտ Ոսկանյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1924(1924-12-28)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2024(2024-01-17) (99 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
Ալմա մատերՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարան և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին կամավոր մեկնել է բանակ, ավարտել է պարսկերենից զինվորական թարգմանիչների դասընթացը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողություններին։ 1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի շքերթի մասնակից է[1]։

1948 թվականին ավարտել է ԽՍՀՄ օտար լեզուների ռազմական ինստիտուտը։ 1957 թվականից որպես թարգմանիչ աշխատել է Իրանում ԽՍՀՄ դեսպանությունում[1]։ Գնդապետի կոչումով անցել է թոշակի։

1996 թվականից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի մերձավորարևելյան լեզուների ամբիոնի պրոֆեսոր էր[1]։

Մահացել է 2024 թվականի հունվարի 17-ին՝ 99 տարեկանում[2]։

Գիտական գործունեություն խմբագրել

Պարսկերենի հնչյունաբանության վերաբերյալ առաջին գիտական աշխատության (պարսկերենի ներածական հնչյունական դասընթաց, 1951), պարսկերենի երեք դասագրքերի և պարսկերենի ոճաբանության դասախոսությունների, Ռուս-պարսկերեն մեծ բառարանի հեղինակ է[1]։ .

Ընտրյալ աշխատություններ խմբագրել

  • Восканян Г. А. Русско-персидский словарь : Ок. 30000 слов. — М : Рус. яз., 1986. — 829 с. — 37150 экз.
    •  — М.: Восток-Запад АСТ, 2005. — 865 с. — 1000 экз. — ISBN 5-478-00023-X
  • Радовильский М. Е., Восканян Г. А., Шойтов А. М. Персидско-русский словарь : Учебный : 4600 слов : С прил. морфол. табл. рус. яз. / Под ред. М. Е. Радовильского. — 2-е изд. — М : Рус. яз., 1985. — 12+796 с. — 5000 экз.
    •  — 3-е изд. — М.: АСТ Восток-Запад, 2005. — 808 с. — 1000 экз. — ISBN 5-478-00189-9

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Энциклопедия ВИИЯ
  2. «Ушел из жизни Восканян Грант Аванесович (1924-2024). Прощание состоится 22 января с.г.». Союз ветеранов ВИИЯ и ВКИМО (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
  3. «Восканян Грант Аванесович». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել