Շրջան (վարչական միավոր)

(Վերահղված է Շրջան (Ուկրաինա)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շրջան (այլ կիրառումներ)

Շրջան, վարչատարածքային կամ երբեմն ֆիզիկաաշխարհագրական միավոր։ Այն կարող է լինել առաջին աստիճանի միավոր, երբ պետությունը ուղղակիորեն բաղկացած է շրջաններից, և երկրորդական, երբ շրջանները մտնում են մարզերի կամ նահանգների մեջ։

Շրջանները սովորաբար կազմվում են որևէ քաղաքի, քաղաքատիպ ավանի կամ խոշոր գյուղի շուրջ գտնվող գյուղերից։

Առաջին աստիճանի միավորներ

խմբագրել

Շրջան կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։

Պետության անվանում Աշխարհամաս Շրջանի անվանում Բնօրինակ լեզվով Շրջանների ցուցակ
  Աբխազիայի Հանրապետություն Եվրոպա/Ասիա առաիոն աբխ.՝ араион Աբխազիայի շրջաններ

Երկրորդ աստիճանի միավորներ

խմբագրել

Հետևյալ պետություններում շրջանները պետության կազմի մեջ չեն մտնում ուղղակիորեն, այլ հանդիսանում են ավելի մեծ միավորների՝ գավառների, մարզերի կամ նահանգների մասերը։

Պետության անվանում Աշխարհամաս Մարզի անվանում Բնօրինակ լեզվով Մարզերի ցուցակ
  Ադրբեջան Ասիա ռայոն ադրբ.՝ rayon Ադրբեջանի շրջաններ
  Ալբանիա Եվրոպա ռեթե ալբ․՝ rrethe Ալբանիայի շրջաններ
  Ավստրիա Եվրոպա բեցիրկ գերմ.՝ bezirk Ավստրիայի շրջաններ
  Սիրիա Ասիա նահիյա արաբ․՝ ناحية‎‎ Սիրիայի շրջաններ
  Լիբանան Ասիա կադա արաբ․՝ قضاء‎‎ Լիբանանի շրջաներ

Պատմական երկրներ

խմբագրել

Որոշ երկրներ նույնպես բաժանված են եղել շրջանների։ Դրանք են՝

Պետության անվանում Աշխարհամաս Նահանգի անվանում Բնօրինակ լեզվով Ցուցակ
  Հայկական ԽՍՀ Ասիա շրջան հայերեն՝ շրջան Հայկական ԽՍՀ շրջաններ

Շրջանը Ռուսաստանի, Բելիզի, Բելառուսի, Գերմանիայի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդավիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների վարչատարածքային բաժանման հիմնական միավորներից մեկն է։

Շրջանի փոխարեն որոշ երկրներում օգտագործվում են՝ պովյատները Լեհաստանում, նահանգները Իսպանիայում, նոմերը Հունաստանում և այլն։

Տես նաև

խմբագրել