Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե

Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե (սինգ․՝ ශ්‍රී ජයවර්ධනපුර කෝට්ටේ, թամիլերեն՝ சிறீ ஜெயவர்தனபுர கோட்டே), հայտնի է նաև որպես «Կոտտե»[1], 1982 թվականից Շրի Լանկայի մայրաքաղաքը։ Գտնվում է Կոլոբոյի շրջանի կենտրոնում։ Այն նաև Կոլոմբո շրջանի ամենամեծ արվարձանն է։ Որպես արվարձան բնակչությունը կազմում է մոտ 115 826 մարդ, իսկ Մետրոպոլիտեն տարածքի բնակչությունը կազմում է 2 234 289 մարդ։ Այստեղ է գտնվում երկրի խորհրդարանը։

Քաղաք
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե
ශ්‍රී ජයවර්ධනපුර කෝට්ටේ / சிறீ ஜெயவர்தனபுர கோட்டே
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտեի գլխավոր շատրվանը
ԵրկիրՇրի Լանկա Շրի Լանկա
ԵնթարկումՄայրաքաղաք
Տվյալ կարգավիճակում1982 թվականից
Մակերես17 կմ²
ԲԾՄ27 մետր
Պաշտոնական լեզուսինհալերեն, թամիլերեն և անգլերեն
Բնակչություն115 826 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ011
Փոստային դասիչ10100
Պաշտոնական կայքkotte.mc.gov.lk
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե (Շրի Լանկա)##
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե (Շրի Լանկա)

Պատմություն խմբագրել

Քաղաքը կառուցվել է 13-րդ դարում Կոտտե ամրոցի շուրջը։ Կոտտեն ստացել է «Ջրային ամրոց» անվանումը, կղզին տեսքով եռանկյունաձև է գետերով շրջապատված, դրանք են՝ Դիյավաննա Օյա և Կոլոննավա։ Օյան ամրոցի երեք կողմերից փորված է եղել հրապարակ 2.5 կմ², դրսից այն պաշտպանված է եղել 2,5 մետր բարձրությամբ և 10,7 մ երկարությումբ պարիսպներով։

1391 թվականին մինչև Ջաֆֆանա թագավորության արքայազն Սապումալի կողմից գրավվելը Կոտտեն ստացավ 'Շրի Ջայավարդենեպուրա'։ Կոտտեն հանդիսացել է Կոտտեի թագավորության մայրաքաղաքը գոյություն ունենալով մինչև XVI դարի վերջը։

1505 թվականին Պորտուգալացիները ներխուժելով կղզի 1565 թվականին քաղաքում վերահսկողություն սահմանեցին։ Միաժամանակ չկարողանալով քաղաքը պաշտպանել Սիտավակայի թագավորությունից պորտուգալացիները թողեցին Կոտտեն և իրենց մայրաքաղաքը դարձրեցին Կոլոմբոն։ Նոր քաղաքաբնակեցումը Կոտտեում սկսվեց XIX դարում։ Այս ժամանակաշրջանում կորել են շատ հուշարձաններ, որոնք օգտագործվել են նոր շինարարության ժամանակ օրինակ՝ Կելանիի մոտ գտնվող Վիկտորիա կամուրջը։

1982 թվականի ապրիլի 29-ին Կոտտեում պաշտոնապես հիմնադրվեց Շրի-Լանկայի խորհրդարանը։ Խորհրդարանի կոմպլեքսը կառուցվել է օվկիանոսի կենտրոնում գտնվող կղզու վրա՝ Դիյավաննա Օյա գետի ափին։ Կառավարության փոփոխության պրոցեսը մինչև հիմա չի ավարտվել։

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային է քանի որ քաղաքը տեղակայված է հասարակածից ոչ հեռու, այդ պատճառով էլ ամբողջ տարին կայուն բարձր ջերմաստիճան է։ Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը կազմում է +26-28 աստիճան Ցելսուս։ Տարբերությունը տաք և սառը ջերմաստիճանի միջև հարաբերական է, սառը ամիսներին ջերմաստիճանը չի ավելանում 2-5 աստիճանի սահմանից։ Ամենաշատ քանակությամբ անձևները գալիս են ամռանը, երբ հարավարևմուտքից խոնավ մուսսոնային քամիներ են ներթափանցում։ Ամառային մուսսոնը սկսվում է մայիսին և դադարում սեպտեմբերին։ Մուսսոնի եռուն շրջանում ՝ հունիս-օգոստոս անձրևները ամենօրյա են, հաճախակի բուռն տեղատարափ է լինում։ Անձրևների միջին չափը տարեկան կազմում է մինչև 2000 մմ տեղումներ։

Sri Jayawardenepura Kotteի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31.0
(87.8)
31.2
(88.2)
31.7
(89.1)
31.8
(89.2)
31.1
(88)
30.4
(86.7)
30.0
(86)
30.0
(86)
30.3
(86.5)
30.0
(86)
30.2
(86.4)
30.4
(86.7)
30.67
(87.22)
Միջին օրական °C (°F) 26.6
(79.9)
26.9
(80.4)
27.7
(81.9)
28.2
(82.8)
28.3
(82.9)
27.9
(82.2)
27.5
(81.5)
27.6
(81.7)
27.5
(81.5)
27.0
(80.6)
26.7
(80.1)
26.6
(79.9)
27.38
(81.28)
Միջին ցածր °C (°F) 22.3
(72.1)
22.7
(72.9)
23.7
(74.7)
24.6
(76.3)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25.1
(77.2)
25.2
(77.4)
24.8
(76.6)
24.0
(75.2)
23.2
(73.8)
22.8
(73)
24.12
(75.42)
Տեղումներ մմ (դյույմ) 85
(3.35)
63
(2.48)
112
(4.41)
252
(9.92)
335
(13.19)
195
(7.68)
130
(5.12)
95
(3.74)
165
(6.5)
358
(14.09)
309
(12.17)
153
(6.02)
2251
(88,62)
Աղբյուր #1: Free Meteo (1961-1990)[2]
Աղբյուր #2: Weatherbase[3] for precipitation

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը կազմում է 150000 բնակիչ։ Բնակչությունը կազմված է 70 % շրի-լանկացիներից, 20 % թամիլներ մնացածը պատկանում են գյուղական բնակչությանը։ Պաշտոնական լեզուներն են համարվում՝ սինհալերենը և թամիլերենը։ Սինհալերեն լեզուն օգտագործվում է միայն Շրի-Լանկայում և նրա մայրաքաղաքում։ Բնակչության 75 %-ը բուդդիստներ են։ Եվս 15 % կազմում են հինդուիստները (մեծ մասը թամիլներ), մոտավորապես 10 % քրիստոնյաներ և մուսուլմաններ, այս երկու կորնի հետևորդներն էլ տարբեր էթնիկ խմբեր են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «News 1st: Madura Vithanage elected as the Mayor of Sri Jayawardenapura Kotte M C». YouTube.
  2. «Weather Forecast Sri Jayewardenepura Kotte: Averages (1961-1990)». Free Meteo. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Kotte, Sri Lanka Travel Weather Averages». Weatherbase. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե» հոդվածին։