Շրեկ

2001 թվականի ամերիկյան մուլտֆիլմ

«Շրեկ» (անգլ.՝ Shrek), ռեժիսոր Էնդրյու Ադամսոն, Վիկի Ջենսոնի մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիազը, Ջոն Լիտգոուն, Վենսան Կասելը, Փիթեր Դենիսը, Կլայվ Պիրսը, Ջիմ Կամինգսը, Բոբբի Բլոկը, Քրիս Միլերը։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ուիլյամ Սթեյգի «Շրե՛կ» մանկական գրքի։ Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 8-րդ տեղում։

Շրեկ
անգլ.՝ Shrek
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, գրքերի էկրանավորում, բադի մուվի, ֆենթեզի կատակերգություն և արկածային ֆիլմ
ԿերպարներՇրեկ[1], Ավանակ, արքայադուստր Ֆիոնա, Լորդ Ֆարքուադ, Pinocchio?, Gingerbread Man?, Երեք փոքրիկ խոզուկներ, Three Blind Mice? և Big Bad Wolf?
Գործողության վայրDuloc?
Հորինված երկիրՇրեկ
Հիմնված էՇրեկ
Շարքի մասն էՇրեկ
ՌեժիսորԷնդրյու Ադամսոն[2] և Վիքի Ջենսոն
ՍցենարիստԹեդ Էլիոթ, Թերի Ռոսիո, Ջո Սթիլլման, Ռոջեր Շուլման, Ուիլյամ Ստեյգ, Քրիս Միլեր[3], Կուդի Քամերոն[3] և Կոնրադ Վերնոն[3]
ՀնչյունավորումՄայք Մայերս, Էդի Մերֆի, Քեմերոն Դիաս, Ջոն Լիթգոու, Վենսան Կասել, Ջիմ Քամինգս, Քրիս Միլեր, Կոնրադ Վերնոն, Կուդի Քամերոն, Քրիստոֆեր Նայթս, Արոն Ուորներ և Ալեն Շաբա
ՊրոդյուսերՋեֆրի Կածենբերգ, Արոն Ուորներ, Ջոն Ուիլյամս և Սթիվեն Սփիլբերգ
ԵրաժշտությունՋոն Փաուել և Գարի Գրեգսոն-Ուիլյամս
ԽմբագիրՍիմ Էվան-Ջոնս, Մայքլ Էնդրյուս և Քրիստոֆեր Նայթս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks, Pacific Data Images և DreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm և DreamWorks
Տևողություն90 ± 2 րոպե
ՇարքՇրեկ
ՍիկվելՇրեկ 2
Թվականհուլիսի 5, 2001[4], ապրիլի 22, 2001, մայիսի 18, 2001[5] և 2001
ԱռաջադրումՕսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշPG
Բյուջե60 000 000 $
Շահույթ488 351 320 $[6] և 268 163 011 $[6]
dreamworks.com/movies/shrek(անգլ.)
Տեսահոլովակ

Հեքիաթային թագավորությունում լինում է չի լինում, Շրեկ անունով կանաչ գույնի մի հսկա է լինում։ Նա հպարտ միայնակությամբ ապրում էր անտառում և համարում էր, որ անտառն իրենն է։ Բայց մի անգամ կախարդական երկրի թագավոր չար լիլիպուտ լորդ Ֆարկուադը բոլոր հեքիաթային բնակիչներին աքսորում է Շրեկի ճահիճը։ Այսպիսով կանաչ հսկայի խաղաղ կյանքը վերանում է։ Շրեկը որոշում է գնալ Ֆարկուադի մոտ, բայց դժբախտաբար վերջինիս տեղը միայն անվերջ խոսացող Ավանակը գիտեր։ Բանակցությունների արդյունքում Ֆարկուադը խոստանում է Շրեկին վերադարձնել ճահիճը, եթե Շրեկը հրաշունչ վիշապի կողմից հսկվող անառիկ ամրոցից կարողանա ազատել գեղեցկուհի արքայադուստր Ֆեոնային։

Դիպաշար խմբագրել

Շրեկը հսկայական կանաչ մարդակեր է (արևմտաեվրոպական հեքիաթներից), որն ապրում է ճահճում՝ միայնության մեջ՝ Դյուլոք քաղաք-պետության մերձակայքում, որը բնակեցված է եվրոպական տարբեր հեքիաթների և լեգենդների մարդկանցով, կենդանիներով, տիկնիկներով և այլն (օրինակ՝ Կարմիր Գլխարկը, Պինոքիոն, անգլիական ֆոլկլորային բանաստեղծության երեք կույր մկները)։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ի սկզբանե Շրեկի կերպարը պետք է մարմնավորեր Քրիս Ֆարլը։ Դերասանի մահվանից հետո այն անցել է Մայք Մայերսին։
  • Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է 1996 թվականի հոկտեմբերի 31-ին և ավարտվել է ավելի քան 4 ու կես տարի հետո։
  • Եբրայերեն «Շրեկ» նշանակում է «հրեշ», իսկ գերմաներեն ՝ «սարսափ», «վախ»։
  • Շրեկը եղել է Օսկարի առաջին դափնեկիրը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայիում։

Դերերում խմբագրել

Մշակութային հղում խմբագրել

Շատ դեպքերում ֆիլմը կապվում է մասնավորապես Դիսնեյի կողմից ստեղծված այլ շարժանկարների հետ։ Երբ Tinker Bell-ը ընկնում է Donkey-ի վրա և ասում «Ես կարող եմ թռչել» և նրան շրջապատող մարդիկ՝ այդ թվում նաև 3 փոքրիկ խոզուկները ասում են «Նա կարող է թռչել, նա կարող է թռչել»։ Սա քաղվածք է Դիսնեի Փիթր Փեն մուլտֆիլմից։ Այս տեսարանը նաև քաղվածք է Դիսնեի Դումբո ֆիլմից, որտեղ Donkey-ն թռչելու ընթացքում ասում է «Դու հնարավոր է տեսած լինես«», թե ինչպես է թռչում տունը, երևի անգամ սուպեր ճանճը, բայց դու հաստատ չէիր տեսել Donkey-ի թռիչքը»։ Այն տեսարանը որտեղ Ֆիոնան երգում է կապույտ թռչնակի համար քաղվածք է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմից։ Ֆիլմի վերջում կերպարանափոխման տեսարանը Դիսնեյի «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմից է։ Երբ Շրեկը անցնում է ամրոց տանող կամուրջը և ասում, «Մենք դա կանենք, Donkey, մենք կանենք», սա քաղվածք է Babe ֆիլմից։ Այն տեսարանը, որտեղ արքայադուստր Ֆիոնան կռվում է Merry Men վերցված է Մատրիքսը ֆիլմից, որը ստեղծվել է 1999 թվականին։ Ֆիլմի վերջում Gingerbread Man-ը մեկ ոտքի վրա կանգնած ասում է՝ «Աստված օրհնի մեզ՝ բոլորիս» և սա քաղվածք է Christmas carol ֆիլմի Tiny Tim-ից։ Մեկ էլ այլ տեսարան, որտեղ Magic Mirror-ը Lord Farquaad-ին տալի է հնարավորություն ամուսնանալ 3 արքայադստրերի հետ ծաղերգում է Ամերկյան The Dating Game հաղորդաշարը, նկարագրում է «Մոխրոտը» և «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմերը։

Փառատոններ խմբագրել

Ֆիլմը մասնակցել է 2001 թվականի Կաննի կիոնփառատոնին և Դիսնեյի «Փիթեր փեն» ֆիլմից հետո առաջին անիմացիոն ֆիլմն է եղել, որն արժանացել է այդ պատվին։

Ազդեցություն խմբագրել

Նախորդ ֆիլմերը և հեռուստահաղորդումները, օրինակ՝ Կոտրված հեքիաթները և Արքայադուստր հարսնացուն ծաղերգել են ավանդական հեքիաթը։ Սակայն Շրեկը զգալի ազդեցություն է թողել ներկա սերնդի վրա հիմնականում անիմացիոն ֆիլմերի ուղղությամբ։ Մասնավորապես, Շրեկ 2-ից հետո, անիմացիոն ֆիլմերի մեջ ավելացան փոփ մշակույթի տարրերը, իսկ ֆիլմերի վերջում ավելացան երաժշտական համարներ։ Այսպիսի տարրեր կարել է տեսնել «Ռոբոտները» և «Փոքրիկ ճուտիկը» ֆիլմերում։ Շրեկի շնորհիվ բազմաթիվ համակարգչային անիմացիոն ֆիլմեր ևս սկսեցին դրական վերաբերվել հեքիաթներին։ Ինչպես նաև առաջացան այլ պատմական ժանրերի ֆիլմեր, օրինակ՝ Happily N'Ever After, Igor, և Hoodwinked, որոնք հաճախ պարունակում էին հասուն տարիքի մարդկանց բոնորշ հումորներ։ Սակայն վերջիններս այդքան մեծ հաջողությունների չհասան, ինչքան Շրեկը։

Ծանոթագրություններ խմբագրել