Շուշիի շրջան (Արցախ)

(Վերահղված է Շուշի (շրջան)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս Շուշի (այլ կիրառումներ) և Շուշիի շրջան (այլ կիրառումներ):

Շուշիի շրջան, Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շուշիի շրջանի մակերեսը կազմում է 381 կմ², բնակչությունը՝ 4.324 մարդ (2005 թ.[2])։ Շրջկենտրոնը Շուշի քաղաքն է՝ 1918-1920 թթ. Արցախի ինքնահռչակ պետության մայրաքաղաքը։ Մակերևույթն ամբողջապես լեռնային է և ծածկված անտառներով և թփուտներով։ Նրա հարավային՝ Հադրութի շրջանին սահմանակից հատվածում վեր է խոյանում Քիրս լեռը, որի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը, ունի 2748 մ բարձրություն[3]։ Շրջանի տարածքով են անցնում Կարկառ գետի արևելյան վտակը՝ Շուշինկան և արևմտյան վտակ Ղայբալին։ Շրջանի գեղատեսիլ վայրերից է Հունոտի կիրճը։

Picto infobox map.png
Շուշիի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Մտնում էԱրցախ
ՎարչկենտրոնՇուշի
Հիմնական լեզուՀայերեն
Տարածք383 կմ²
Artsakh locator Shushi.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Շուշիի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակցում է Ասկերանի, հարավ-արևելքում Մարտունու, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջաններին, հյուսիս-արևելքում՝ Ստեփանակերտ քաղաքին։

2009 թվականի տվյալներով Շուշիի շրջանում կա 8 գյուղական բնակավայր, որոնք միավորված են 6 համայնքներում և մեկ քաղաքային համայնք՝ Շուշի քաղաքը [4]։

ՊատմությունԽմբագրել

Շուշին 1752 թվականից սկսած եղել է հանրահայտ բերդ-ամրոց, իսկ 1840 թվականից՝ քաղաք։ 1916 թվականին Շուշիի բնակչությունը կազմել է 43,5 հազար, որի գերակշիռ մասը հայեր էին։ Հետագայում բնակչությունը շեշտակիորեն նվազել է, և 1920 թվականին կազմել 35 հազ․ մարդ։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի կողմից քաղաքը բնակեցվել է զգալի թվով ադրբեջանցիներով։ Շուշին հայ ազատամարտիկների կողմից ազատագրվեց 1992 թվականի մայիսի 9-ին։

Շուշիի շրջանը ԼՂԻՄ-ի ժամանակԽմբագրել

Շուշիի շրջանը զբաղեցրել է ԼՂԻՄ հարավարևմտյան հատվածը՝ Ղարաբաղի լեռնաշղթայի կենտրոնական մասում։ Եղել է մարզի ամենափոքր շրջանը և զբաղեցրել է 0,3 հազար կմ2։ Եթե Շուշիի շրջանի հողային ֆոնդը 1988-ին կազմել է շուրջ 30 հազար հա, որից վարելահողեր՝ 3,7 հազար հեկտար, այգիներ՝ 103 հեկտար, խոտհարքեր՝ 330 հեկտար, արոտավայրեր՝ 16,7 հազար հեկտար, անտառներ՝ 8,3 հազար հեկտար[3]։ Ապա 2016 թ. տվյալներով Շուշիի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 12484,83 հա, որից 133,0 հա վարելահողեր են, 26,80 հա բազմամյա տնկարկներ, 548,56 հա խոտհարքեր, 11188,15 հեկտար արոտավայրեր և 588,34 հեկտար այլ հողեր։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն էր անասնապահությունը։ Արդյունաբերական ձեռնարկներ կային Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում։ 1987 թ. տվյալներով Շուշիի շրջանում կար 27 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Գյուղական բնակավայրերից կարելի էր թվարկել Քարին տակը, Մեծ Շենը, Հին Շենը, Տասը Վերստը, Լիսագորը, Կանաչ Թալան, Մեծ և Փոքր Խերխանները, Խալֆալին, Ղայբալուն, Շռլանը, Մալի Բեյլուն, Նաբիլար և այլն։ Այլազգիներով բնակեցված վերոհիշյալ գյուղերի մեծ մասն ուներ 5-7 տուն։

Վարչատարածքային բաժանում և բնակավայրերԽմբագրել

Շուշիի շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[5][6]։ Ներկայում շրջանի 3 բնակավայր, այդ թվում՝ Շուշի քաղաքը, գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][9][10]։

Շուշիի շրջանն ունի 7 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 11 բնակավայրեր։ Դրանք են[5]՝

  1. Շուշի համայնք՝ ներառում է Շուշի քաղաքը, որը հանդիսանում է շրջանի վարչական կենտրոնը և Ղայբալիշեն գյուղը,
  2. Եղցահող համայնք՝ ներառում է Եղցահող, Կանաչ Թալա, Տասը Վերստ գյուղերը,
  3. Լիսագոր համայնք՝ ներառում է Լիսագոր գյուղը,
  4. Հին Շեն համայնք՝ ներառում է Հին Շեն և Հունանավ գյուղերը,
  5. Մեծ Շեն համայնք՝ ներառում է Մեծ Շեն գյուղը,
  6. Քարինտակ համայնք՝ ներառում է Քարինտակ գյուղը,
  7. Քիրսավան համայնք՝ ներառում է Քիրսավան գյուղը։

ԿլիմաԽմբագրել

Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային փոքր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1350-1500 մ բարձրության վրա։ Ընդհանոր առմամբ Շուշին բնութագրվում է մեղմ կլիմայական պայմաններով։ Օդի հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է +19 °C, իսկ հունվարյանը՝ —1,5 °C։ Մեղմ կլիման, լեռնային մաքուր օդը, շրջապատի գեղեցկությունն ու հանքային ջրերի պաշարները Շուշին դարձրել են առողջարանային, հանգստյան ու զբոսաշրջության կենտրոն[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ. մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Սերգեյ Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 273։
  4. Սերգեյ Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Երևան, «Յասոն ՍՊԸ», 2010, էջ 308 — 415 էջ, ISBN 978-9939-829-02-9։
  5. 5,0 5,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  6. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2021 թ․ մարտի 14 
  7. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  8. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  10. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  11. Սերգեյ Մելքումյան, Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Երևան, «Յասոն ՍՊԸ», 2010, էջ 65 — 415 էջ, ISBN 978-9939-829-02-9։