Բացել գլխավոր ցանկը

Շուշիի բերդ, հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր։ Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։

Coa Illustration Elements Building Castle.svg
Շուշիի բերդ
Shushi,.jpg
Տեսակամրոց
ՏեղագրությունԱրցախ
Վարչական միավորՇուշի
ԵրկիրԱրցախ
Կառուցված1751
Կոորդինատներ: 39°45′58.000000099606″ հս․ լ. 46°45′4.0000000996041″ ավ. ե. / 39.76611111113877683° հս․. լ. 46.751111111138776266° ավ. ե. / 39.76611111113877683; 46.751111111138776266
Shusha's fortress Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Բերդը հիմնադրվել է Փանահ-Ալիի կողմից[1][2][3][4], ով ռազմական ծառայություն էր իրականացնում Նադիր շահի մոտ։ Վերջինիս մահից հետո Իրանում սկսվում են գահակալական կռիվներ, և Փանահ-Ալին, օգտվելով դրանից, հեռանում է Շաքի, ապա՝ Շիրվան, և իրեն հռչակում Ղարաբաղի խան։ Խամսայի հայ մելիքների միությունը խախտելով՝ նա 1748-1759 թվականներին դառնում է տեղի վարչական ղեկավարը։

 
Շուշիի ամրոցի հյուսիսարևմտյան մասը 19-րդ դարում

1744 թվականին Վարանդայի տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում[5]: Նա Խաչենի Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք։

  Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք: Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ:  

Իրանի Ալի Իբրահիմ շահը հաստատում է Շահնազարի իշխանությունը։ Արցախ մելիքները միավորում են իրենց ուժերը, պաշարում Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց ձմռան պատճառով վերադառնում են՝ գարնանը կրկին արշավելու պայմանով։ Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում և հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա Մելիք- Շահնազարը իր աղջկան Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդուն՝ Իբրահիմ խանին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք Շուշին:

Շուշին կոչվում է «Փանահաբադ»[6], իսկ ավելի ուշ՝ մոտակա Շուշիքենդ գյուղի անունից՝ Շուշի[1], որի բնակիչների մի մասը տեղափոխվում է այս ամրոց[7]՝ Շահբուլաղի բնակիչների հետ միասին:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Шуша»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Шуша հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Mirza Yusuf Nersesov. A Truthful History. (անգլ.)
  4. Мирза Адигезаль-бек. Карабаг-Наме. Глава 4.
  5. Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն. հատոր 2 -րդ Չ (IX- XIX դդ.)
  6. Аббас-Кули-Ага Бакиханов, «Гюлистан-и Ирам», Период V.
  7. Րաֆֆի՝ Խամսայի Մելիքությունները