Շկելզեն Գաշի

ֆուտբոլիստ

Շկելզեն Գաշի (ալբ․՝ Shkëlzen Gashi, հուլիսի 15, 1988(1988-07-15)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), ալբանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ամերիկյան «Կոլորադո Ռեպիձ»-ի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։

Շկելզեն Գաշի
Քաղաքացիությունը  Շվեյցարիա և  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1988(1988-07-15)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո Ռեպիձ
Համար 11
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Ցյուրիխ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2009 Շվեյցարիա Ցյուրիխ 1 (0)
2012-2014 Շվեյցարիա Գրասհոպեր 60 (24)
2016-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո Ռեպիձ 10 (2)
Ազգային հավաքական
2013-ներկա Ալբանիա Ալբանիա 14 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 3, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 9, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Գաշին իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Ցյուրիխի» կազմում։ 1999 թվականին պատանի ֆուտբոլիստը ընդունվել է «Գրասհոպեր»-ի ակադեմիա։

«Կսամակս» խմբագրել

2010 թվականին Շկելզեն Գաշին պայմանագիր է կնքել «Կսամակս» ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով 13 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

«Գրասհոպեր» խմբագրել

2012 թվականին Գաշին տեղափոխվել է «Գրասհոպեր»։ 2013 թվականին երիտասարդ ֆուտբոլիստը նվաճել է իր առաջին գավաթը՝ դառնալով Շվեյցարիայի գավաթակիր։

«Բազել» խմբագրել

2014 թվականի ամռանը Շկելզեն Գաշին 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բազել»։ 2014/15 մրցաշրջանում նա ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։ Նա առաջնության ընթացքում դարձել է 22 գոլի հեղինակ, իսկ «Բազելը» իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։

«Կոլորադո Ռեպիձ» խմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին Գաշին տեղափոխվել է ամերիկյան MLS-ը ներկայացնող «Կոլորադո Ռեպիձ»[2]։

Միջազգային կարիերա խմբագրել

2004 թվականից Գաշին սկսել է հանդես գալ Շվեյցարիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ Նա հանդես է եկել Շվեյցարիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։

2013 թվականին չհրավիրվելով Շվեյցարիայի ազգային հավաքական, նա որոշեց հանդես գալ Ալբանիայի ազգային հավաքականում։ Ալբանիայի հավաքականի կազմում իր դեբյուտը Շկելզենը նշել է 2013 թվականի օգոստոսին՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում։

2015 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Ալբանիայի հավաքականը մասնակցելու է Եվրո 2016-ին։ Թիմը խմբում գարվեց 2-րդ տեղը, իսկ Գաշին մասնակցեց որակավորման փուլի 4 հանդիպումների։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ցյուրիխ 2006/07 1 0 0 0 0 0 1 0
2007/08 0 0 0 0 1 0 1 0
Արդյունք 1 0 0 0 1 0 2 0
Ցաֆաուզեն 2007/08 16 3 0 0 0 0 16 3
Արդյունք 16 3 0 0 0 0 16 3
Բելինցոնա 2008/09 17 2 2 0 5 1 24 3
2009/10 13 1 2 1 0 0 15 2
Արդյունք 30 3 4 1 5 1 39 5
Կսամակս 2009/10 11 0 0 0 0 0 11 0
2010/11 1 0 1 1 0 0 2 1
Արդյունք 12 1 1 1 0 0 13 2
Արաու 2010/11 15 5 0 0 0 0 15 5
2011/12 28 19 1 0 0 0 29 19
Արդյունք 43 24 1 0 0 0 44 24
Գրասհոպեր 2012/13 28 5 5 1 0 0 33 6
2013/14 32 19 3 1 4 0 39 20
Արդյունք 60 24 8 2 4 0 72 26
Բազել 2014/15 31 22 3 3 5 1 39 26
2015/16 10 3 3 3 5 0 18 6
Արդյունք 41 25 6 6 10 1 57 32
Կոլորադո Ռեպիձ 2016 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 10 2 0 0 0 0 10 2
Կարիերայի արդյունք 213 82 20 10 20 2 253 94

Միջազգային խմբագրել

Ալբանիա
Տարի Խաղ Գոլ
2013 3 0
2014 2 0
2015 6 1
2016 1 0
Արդյունք 12 1

Միջազգային գոլեր խմբագրել

Գոլ Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Տեսակ
1 մարտի 29, 2015 Էլբասան Արենա, Էլբասան, Ալբանիա   Հայաստան 2–1 2–1 Եվրո 2016, խմբային փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2006/07, 2014/15
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2012/13

Անձնական խմբագրել

  • Շվեյցրիայի առաջնության լավագույն ռմբարկու - 2013/14 (19 գոլ), 2014/15 (22 գոլ)
  • Շվեյցարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Colorado Rapids acquire attacker Shkëlzen Gashi as Designated Player» (անգլերեն). coloradorapids.com. 1 февраля 2016.

Արտաքին հղումներ խմբագրել