Շլոմո իբն Գաբիրոլ

սեֆարդա-իսպանական դարաշրջանի հրեա բանաստեղծ, փիլիսոփա

Շլոմո բեն Եհուդա իբն Գաբիրոլ (արաբ․՝ أبوأيوب سليمان بن يحيى بن جبيرول‎‎‎‎, Աբու Այուբ Սուլեյման իբն Յախյա իբն Ջաբիրուլ, լատին․՝ Avicebron, Avencebrol, Avicebro, մոտ 1021[1][2][2][…] կամ 1020[3], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3][4] - մոտ 1058[3] կամ մոտ 1057[3], Վալենսիա, Իսպանիա[3]), սեֆարդաիսպանական դարաշրջանի հրեա բանաստեղծ, փիլիսոփա։

Շլոմո իբն Գաբիրոլ
Ծնվել էմոտ 1021[1][2][2][…] կամ 1020[3] Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3][4]
Մահացել էմոտ 1058[3] կամ մոտ 1057[3] Վալենսիա, Իսպանիա[3]
ՔաղաքացիությունԿորդովայի խալիֆայություն
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունբանաստեղծ, ռաբբի, փիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և Նեոպլատոնականություն[5]
Տիրապետում է լեզուներինեբրայերեն[3][6], իսպաներեն և արաբերեն
 Solomon ibn Gabirol Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շլոմո իբն Գաբիրոլը ծնվել է Մալագայում, մանուկ հասակում ընտանիքը տեղափոխվել է Սարագոսա[7]։ Վաղ է որբացել։ Մահացել է Վալենսիայում 30-48 տարեկան հասակում[8]։ Նրա մասին կենսագրական քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ժամանակ առ ժամանակ նյութական զրկանքներ է կրել և շատ է թափառել Իսպանիայում։ Նրա գրական գործունեությանը նպաստել են հովանավորները, որոնց հետ նա լավ հարաբերություններ չուներ։ Նրանցից մի քանիսին Շլոմոն նախ մեծարել է իր պանեգիրիկներում, ապա ծաղրել պամֆլետներում[9]։

Իբն Գվիրոլը ապրել ու ստեղծագործել է այնպիսի դարաշրջանում, երբ Իսպանիայում իշխում էին Ալ-Մորավիների պետության զավթիչները[10]։ Երկրի տնտեսական զարգացումը էականորեն նպաստում էր ընդհանուր մշակութային մակարդակի զարգացմանը։ Տեղի և ներգաղթող հրեաները ակտիվ մասնակցություն էին ունենում երկրի մշակութային կյանքին, սակայն հրեաների վիճակը ավելի ու ավելի էր վատանում։ Իբն Գվիրոլի ստեղծագործության բնույթի վրա իր կնիքն է թողել նաև անընդհատ մեկենասներ փնտրելու անհրաժեշտությունը. այս կախվածությունը վատ է անդրադարձել նրա վրա, ինչպես Տորկվատո Տասսոյի։

Իբն Գվիրոլի աշխարհիկ բանաստեղծությունը նուրբ է, էլեգային, երբեմն այն կրում է սատիրական կամ անակրեոնյան բնույթ։ Նրա ոճը հստակ է, կենդանի, կերպարային։ Եհուդա Հալևիի ու Մոշե իբն Էզրայի համեմատությամբ Իբն Գվիրոլը միջնադարի հրեական պոեզիայի ամենից խորը և ինքնատիպ բանաստեղծն է։ Առաջին անգամ նա է հրեական բանաստեղծության մեջ ներմուծել արաբական չափը, որի հիմնադիրը համարվում է Դունաշ բեն Լոբրատը։

Կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններում, հատկապես «Կետեր Մալխուտ» («Արքայական թագ») պոեմում, զգալի չափով արտացոլվել են նրա փիլիսոփայական հայացքները։ Ժամանակի փիլիսոփայական մշակույթը Սիրիայի ու Պարսկաստանի իսլամական փիլիսոփայական դպրոցների օրինակով ավելի ու ավելի էր մոտենում պանթեիստական նեոպլատոնականությանը, որը ձերբազատվում էր կրոնական դոգմաների կոպիտ ձևերից։

Իբն Գվիրոլը Եվրոպայում նեոպլատոնականության առաջին ներկայացուցիչներից էր։ Նրա համակարգը հաստատում է նյութի միասնականությունը նրա տարբեր դրսևորումներում։ Նույնիսկ հոգին Շլոմո իբն Գվիրոլի աշխարհայացքում զարգանում է նյութից, իսկ վերջինս Աստծու կողմից ստեղծված է կամքի ուժով։ Այս նեոպլատոնականությունը մեծ ազդեցություն է թողել քրիստոնեական փիլիսոփայական սխոլաստիկայի վրա, կաբալայի համակարգի վրա 13-րդ դարում։ Նրա ուսմունքը համեմատաբար քիչ է ազդել միջնադարյան հրեական կրոնական փիլիսոփայության վրա։ Իբն Գվիրոլի փիլիսոփայական գլխավոր գործը «Մեկոր Խաիմ» («Կյանքի աղբյուր») ստեղծագործությունն է, որը գրված է արաբերենով և 1150 թվականին թարգմանվել է հին եբրայերենով, ապա` լատիներենով («Fons vitae»):

Ժամանակի ընթացքում այս գրքի հեղինակի անունը` Իբն Գվիրոլ, անհայտ պատճառներով փոխարինվել է «Avicebron» անունով։ Միայն 1860-ական թվականներին ֆրանսիացի գիտնական Մունկը կարողացել է այն նույնականացնել Իբն Գվիրոլի հետ։ Իբն Գվիրոլը բացի դրանից գրել է բարոյախրատական մի շարք ստեղծագործություններ, որոնք մեծ ազդեցություն են թողել հրեական բարոյախրատական գրականության վրա։ Հայտնի են նաև Աստվածաշնչի մասին նրա փիլիսոփայական մեկնությունները, որոնք հիշեցնում են Փիլոն Ալեքսանդրացու մեկնությունները։

«Կյանքի աղբյուր»

խմբագրել

«Կյանքի աղբյուրը» (լատին․՝ Fons vitae, եբրայերեն՝ מקור חיים‏‎‎, [Մեկոր Խաիմ]) Իբն Գվիրոլի փիլիսոփայական գլխավոր երկն է, որ գրված է ուսուցչի և աշակերտի երկխոսության ձևով։ Գրքի անվանումը վերցված է 36:10 սաղմոսից. «Քանի որ Դու ունես կյանքի աղբյուր, Քո լույսի մեջ մենք տեսնում ենք լույս»։ Դա կապված է այն բանի հետ, որ նրանում նյութն ու ձևը դիտարկվում են որպես կյանքի հիմք և կյանքի աղբյուր` ստեղծված ամեն մի առարկայում։ Այս գիրքը թարգմանվել է արաբերենից լատիներեն 1150 թվականին Տոլեդոյի արքեպիսկոպոս Ռայմոնդի հովանավորությամբ[11]։

«Կյանքի աղբյուրը» բաղկացած է հինգ գրքից, որոնցում դիտարկվում են.

  1. Նյութն ու ձևը ընդհանրապես և նրանց հարաբերությունը մարմնականի ու սուբստանցիաների հանդեպ («substantiae corporae sive composite»)
  2. Սուբստանցիա, որն ընկած է աշխարհի նյութականության հիմքում («substantia quae sustinet corporeitatem mundi»)
  3. Պարզ սուբստանցիաների գոյության ապացույցներ («substantiae simplices»), Աստծու ու ֆիզիկական աշխարհի միջնորդներ
  4. Ապացույցներ, որ նրանք պարզ են կամ «ինտելիգիբել»
  5. Ունիվերսալ նյութ և ունիվերսալ ձև։

«Կյանքի աղբյուրի» հիմնական գաղափարն այն է, որ գոյություն ունեցող ամեն բան ձևավորվում է նյութից ու ձևից։ Նույն նյութը տարածվում է տիեզերքից, հոգու բարձր սահմաններից մինչև ֆիզիկականի ստորին հատվածներ, և ինչքան շատ է նա հեռանում նախնականությունից, այնքան հոգևոր քիչ բան է մնում։ Առաջին Էությունը (Աստված) ստեղծում է աշխարհը և ձևը իր Կամքով։ Ունիվերսալ ձևն և բովանդակությունը ծնում են պարզ սուբստանցիաներ, այդ թվում հոգի, բնություն, միտք։ Սա տարածվում է ներքև` ֆիզիկական աշխարհ` թափանցելով նրա բոլոր մասերը։ Իբն Գաբիրոլը կարծում է, որ գոյություն ունեցող ամեն բան կարելի է վերագրել երեք կատեգորիաների։ Առաջինը Էությունն է, Աստված` նյութ, ձև, աշխարհ, իսկ կամքը միջանկյալ օղակ է։ Նյութն ու ձևը նա բխեցնում է առաջին Էությունից (Աստված)։ Նյութը Գաբիրոլի համակարգում բավական բարձր կարգավիճակ ունի. «Նյութը գոյություն ունի Աստծո գիտակցության մեջ, ինչպես որ Երկիրը գոյություն ունի երկնքում» (Fons vitae, V: 30):

«Արքայական թագ»

խմբագրել

«Արքայական թագը» (Կետեր Մալխուտ) Իբն Գվիրոլի առավել հայտնի բարոյա-փիլիսոփայական պոեմն է, որն ընդգրկվել է Յոմ Կիպուրում (քավության օր), որը հուդայականության կարևորագույն տոներից մեկն է, երբ մարդ ձգտում է ապաշխարության, կյանքի իմաստի մասին խորհրդածությունների և իր կատարած արարքների գնահատման։

Ստեղծագործությունը բաղկացած է 40 բանաստեղծությունից, որոնցում նկարագրված են Աստծո և մարդու փոխհարաբերությունները։ Պոեմի թեման մարդկային հոգու ճակատագիրն է։ Նրանում միավորված են հրեական ծիսական պոեզիայի երկու կարևոր ուղղությունները` հիմն և ապաշխարանք։ Հիմնական շեշտը դրվում է մարդու` թուլության և մեղքի նկատմամբ հակվածության վրա, այդ իսկ պատճառով Աստված մարդուն կամքի ազատության ու ապաշխարանքի հնարավորություն է ընձեռում։ Պոեմում Իբն Գվիրոլը միավորում է Աստծու գովքը, անհատական զղջումը, աստվածաշնչյան դրվագների ինքնատիպ մենկաբանությունը։ Տեքստի իմաստային բազմազանության մեջ կան նեոպլատոնական փիլիսոփայության տարրեր, որոնք ընկած են հեղինակի տիեզերագիտական ու աստվածաբանական տեսակետների հիմքում։ «Արքայական թագը» հետևում է «Կյանքի իմաստի» գծին` տեղ-տեղ հղում անելով հրեական ավանդական աստվածաբանությանը։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ իրականացվում է հուդայականության մետաֆիզիկական հիմնավորում, առանձնանում են Թանախի և Ամիդայի փիլիսոփայական մտքեր։

Պեոմը ներկայացված է որպես չորս տարրերի ծնունդ, որոնցից բաղկացած է տիեզերքը, որն ունի կենդանակերպի 12 համաստեղություն։ Նրանում արտացոլված են Թալմուդի ու Կապալայի միստիկ պատկերացումները աստղերի, մարդու ճակատագրի վրա նրանց ազդեցության և մարդու մասին։ Դա ամբողջովին համատեղելի է հրեական կրոնական ավանդույթներին, քանի որ տիեզերական ազդեցությունն իրականացվում է Աստծո կամքով, ինչպես նաև սֆիրոտի հոգևոր ուժի նյութականությամբ։ Հենց անվանումը` «Կետեր Մալխուտ», եզր է, որով բնութագրվում է աստվածային կամքի անցումը իրական աշխարհին ու նրա մարմնավորումը։

Իր բանաստեղծական ստեղծագործություններում նա ցուցադրում է միստիկ անիվի հետ ծանոթությունը, որը նա ներառել է իր փիլիսոփայական մանևրներում։ «Կետեր Մալխուտ» ստեղծագործությունում դիտարկվում են տարրեր, որոնք բխում են հրեական էզոթերիզմից, այդ թվում` Մերկավայի գրականությունից։ Լուրեր են պտտվել, որ Գվիրոլը եղել է գաղտնի կաբալայական (կանանց դարձրել է գոլեմներ և կախարդանքի տարբեր ձևեր փորձարկել)։

Աղբյուրներ

խմբագրել
  • Полное критическое собрание поэтических произведений в издании Х. Н. Бялика «Schireh Schelomo ben Jehuda ibn Gebirol», Berlin — Tel-Awiw, t. I, 1924; t. II, 1925; t. III, 1927.
  • Sachs M., Die religiöse Poesie der Juden in Spanien, Berlin, 1845.
  • Kämpf, Nichtandalusische Poesie der Andalusischen Dichter, Prag, 1858. О философии Г.: Bäumker, Avicebronis «Fons vitae», München, 1895.
  • Joel, Ibn-Gabirol’s Bedeutung für die Geschichte der Philosophie, «Beiträge zur Geschichte der Philosophie», Breslau, 1876.

Գրականություն

խմբագրել
  • Соломон ибн Габироль. Царская Корона (Кетер Малхут) / Пер. с древнеевр., предисл. и коммент. проф. В. Н. Нечипуренко. — Ростов-н/Д: ООО «Сигма», 2005. (Аннотация: https://web.archive.org/web/20080925083338/http://jewish.by.ru/gabirol.htm)
  • Нечипуренко В. Н. Учение Соломона ибн Габироля об универсальной материи и арабский неоплатонизм // Философские науки. 2005, № 7. С. 99-117.
  • Нечипуренко В. Н. Очерки еврейской философии. М., 2004.//http://jewish-r.narod.ru/ocherki.htm
  • Сират К. История средневековой еврейской философии. Иерусалим-М.: Гешарим-Мосты культуры, 2003.
  • Нечипуренко В. Н. Этика Соломона ибн Габироля // Известия высших учебных заведений. Северо-Кавказский регион. Общественные науки. 2006, № 2. С.11-18.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 hymnary.orgCalvin Theological Seminary, Christian Classics Ethereal Library.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 189. — ISBN 978-2-221-06888-5
  4. 4,0 4,1 4,2 Maimon M. b. דלאלה אלחאירין — 1190. — P. 339.
  5. https://www.uco.es/ucopress/ojs/index.php/mediterranea/article/view/14152/12856
  6. CONOR.Sl
  7. http://toldot.com/tora/rabbanim/rabbanim_7048.html Раби Шломо бар Йеуда Ибн Габироль
  8. Pessin, Sarah (April 18, 2014). "Solomon Ibn Gabirol [Avicebron]". In Zalta, Edward N. The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2014 ed.). Retrieved October 13, 2015.
  9. Raphael, Loewe (1989). Ibn Gabirol. London: Cambridge: Cambridge University Press.
  10. Sirat, Colette (1985). A History of Jewish Philosophy in the Middle Ages. cambridge: Cambridge: Cambridge University Press.
  11. Löwenthal M. Pseudo-Aristoteles über die Seele. Berlin, 1891. S.5

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլոմո իբն Գաբիրոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 307