Կենդանակերպի համաստեղություններ

Կենդանակերպի համաստեղություններ (от հուն․՝ ζωδιακός, «կենդանական»), 13 համաստեղություն, որոնք դասավորված են Խավարածրի երկայնքով։ Խավարածիրը այն տեսանելի ուղեծիրն է, որով շարժվում է Արեգակը մեկ տարվա ընթացքում։

Խավարածրային գոտի։ Երկնոլորտի, Լուսնի ուղեծրի և Խավարածրի հարթության հատման գծերը։

Ենթադրվում է, որ կենդանակերպերը առանձնացվել են Հին Հունաստանում։

Պատմություն

խմբագրել

Հնադարում յուրաքանչյուր այս համաստեղությանը տրվել է համապատասխան աստղագիտական նշան։ Մեր ժամանակներում այդ խորհրդանիշները չեն օգտագործվում աստղագետների կողմից։ Կենդանակերպերի, ինչպես նաև մնացած 88 համաստեղությունների ժամանակակից սահմանները որոշվել են Միջազգային աստղագիտական միության երրորդ գլխավոր ասամբլեայում 1928 թվականին։

Կենդանակերպի համաստեղություններ

խմբագրել

Աղյուսակում բերված են բոլոր համաստեղությունները, որոնք հատում է Խավարածիրը։ Հատման գիծը կարմիր գծիկային գիծ է (այդ թվում Օձակիրը, որը Կենդանակերպ չի համարվում)։

Հայկական
անվանում
Կրճատ անվանում Պատկերում Արեգակի տվյալ համաստեղության մեջ գտնվելու ժամանակահատված[1] Արեգակի համաստեղությունով անցնելու ժամանակահատված
Խոյ
(լատին․՝ Aries)
Ari   19 ապրիլի — 13 մայիսի 25 օր
Ցուլ
(լատին․՝ Taurus)
Tau   14 մայիսի - 19 հունիսի 37 օր
Երկվորյակ
(լատին․՝ Gemini)
Gem   20 հունիսի - 20 հուլիսի 31 օր
Խեցգետին
(
լատին․՝ Cancer)
Cnc   21 հուլիսի - 9 օգոստոսի 20 օր
Առյուծ
(լատին․՝ Leo)
Leo   10 օգոստոսի - 15 սեպտեմբերի 37 օր
Կույս
(
լատին․՝ Virgo)
Vir   16 սեպտեմբերի — 30 հոկտեմբերի 45 օր
Կշեռք
(լատին․՝ Libra)
Lib   31 հոկտեմբերի — 22 նոյեմբերի 23 օր
Կարիճ
(լատին․՝ Scorpius)
Sco   23 նոյեմբերի — 29 նոյեմբերի 07 7 օր
Օձակիր
(լատին․՝ Ophiuchus)
Oph   30 նոյեմբերի — 17 դեկտեմբերի 18 օր
Աղեղնավոր
(լատին․՝ Sagittarius)
Sgr   18 դեկտեմբերի - 19 հունվարի 32 օր
Այծեղջյուր
(լատին․՝ Capricornus)
Cap   20 հունվարի - 15 փետրվարի 28 օր
Ջրհոս
(լատին․՝ Aquarius)
Aqr   16 փետրվարի - 11 մարտի 24 օր
Ձկներ
(լատին․՝ Pisces)
Psc   12 մարտի - 18 ապրիլի 38 օր

Պայծառ աստղեր

խմբագրել

Կենդանակերպերում կան շատ պայծառ աստղեր։ 15 ամենապայծառ աստղերի ցանկը։

  • Ալդեբարան (α Ցուլ) — 0,85m
  • Անտարես (α Կարիճ) — 0,96m
  • Սպիկա (α Կույս) — 0,98m
  • Պոլլուքս (β Երկվորյակ) — 1,14m
  • Ռեգուլ (α Առյուծ) — 1,35m
  • Կաստոր (α Երկվորյակ) — 1,57m
  • Շաուլա (λ Կարիճ) — 1,63m
  • Էլ-Նատ (β Ցուլ) — 1,65m
  • Կաուս Աստրալիս (ε Աղեղնավոր) — 1,79m
  • Սարգաս (θ Կարիճ) — 1,86m
  • Ալխենա (γ Երկվորյակ) — 1,93m
  • Խամալ(α Խոյ) — 1,98m
  • Ալգիեբա(γ Առյուծ) — 1,98m
  • Նունկա(σ Աղեղնավոր) — 2,05m
  • Դենելոբա (β Առյուծ) — 2,14m

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кондрашов А. П., Стреналюк Ю. В. Новейший справочник необходимых знаний — М.: РИПОЛ классик, 2006. — С. 71.

Գրականություն

խմբագրել
  • «Зодиак». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ван дер Варден Б. Л. Пробуждающаяся наука II. Рождение астрономии. — М.: Наука, 1991.
  • Гурштейн А. А. Минувшие цивилизации в зеркале Зодиака // Природа. — 1991. — № 10. — P. 57—71.
  • Гурштейн А. А. Реконструкция происхождения зодиакальных созвездий // На рубежах познания Вселенной (Историко-астрономические исследования). — 1992.— Вып. 23. — P. 19—63.
  • Гурштейн А. А. Археоастрономическое досье: когда родился Зодиак? // Земля и Вселенная. — 2011. — № 5. — P. 48-61.
  • Куртик Г. Е. История Зодиака согласно клинописным источникам // Вестник древней истории. — 1995. — № 1. — P. 175-188.