Շինոն
Շինոն ( ֆր.՝ Chinon. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Կենտրոն-Լուարի հովիտ երկրամասի Էնդր և Լուար դեպարտամենտի Շինոնի շրջանում[5]։ Ընկած է Վյեն գետի ափին։ Զբաղեցնում է 39,02 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 1999 թվականի տվյալներով եղել է 8716։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շինոն | |||
ֆր.՝ Chinon[1] ֆր.՝ Chinon-sur-Vienne[2] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Էնդր և Լուար և arrondissement of Chinon? | ||
Մակերես | 39,02 կմ² | ||
ԲԾՄ | 37 մետր | ||
Բնակչություն | ▼8052 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 37500[4] | ||
Պաշտոնական կայք | ville-chinon.com(ֆր.) | ||
| |||
Շինոնի հին՝ պատմական քաղաքամասի մի հատվածը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
խմբագրելՇինոնի ամրոցը եղել է Անգլիայի թագավոր և Անժուի կոմս Հենրի II- ի սիրած կեցավայրերից մեկը, և նա վերակառուցել ու ընդլայնել է այն։ 1205 թվականին Շինոնը մտել է ֆրանսիական արքունի կալվածքների ցանկ։ 1308 թվականին Հռոմի պապ Կղեմես V-ն ստորագրել է Շինոնի մագաղաթը ՝ թույլատրելով դատել Տամպլիերների ռազմա-կրոնական ուխտի բարձրագույն ղեկավարությանը։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ՝1418 թվականից Շինոնում է ապրել աքսորյալի կարգավիճակում գտնվող ֆրանսիական գահի ժառանգորդը՝ Կառլոս VII-ը, ով հետագայում դարձել է Ֆրանսիայի թագավոր, 1429 թվականին էլ Շինոնի ամրոցում ընդունել է Ժաննա դը Արկին։ 16-րդ դարից ամրոցը դադարել է թագավորական կեցավայր լինելուց, և քաղաքը կորցրել է իր կարևորությունը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Շինոնի ամրոցը, որ հիմնադրվել է 954 թվականին, հետագայում ենթարկվել զգալի վերակառուցումների։
Գինեգործություն
խմբագրելՀամայնքում արտադրվում է Chinon կարմիր գինի՝ Cabernet Franc խաղողից՝ Cabernet Sauvignon-ի հավելումով։ Քաղաքը մտնում է Լուարի հովտի գինե-զբոսաշրջային երթուղում ներառված բնակավայրերի մեջ։
Անվանի շինոնցիներ
խմբագրել- Հովհան Շինոնցի (V դար) — կաթոլիկ սուրբ
- Ֆրանսուա Ռաբլե (1493—1553) — հումանիստ, գրող, «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հեղինակը
Ժողովրդագրություն
խմբագրելՊատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7] |
Ուշագրավ փաստեր
խմբագրել- Շինոնը Ջեյմս Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի գործողության վայրն է։
- Շինոնը «Խելացնոր հարսանիք» ֆիլմում ծավալվող գործողությունների գլխավոր վայրն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=9378
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ INSEE commune file
- ↑ Cassini-Ehess|9378|Chinon
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
Գրականություն
խմբագրել- «Шинон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Համայնքի կայքըԱրխիվացված 2011-02-02 Wayback Machine ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինոն» հոդվածին։ |