Շերվուդ Վոշբըրն
Շերվուդ Լարընդ Վոշբըրն (նոյեմբերի 26, 1911[1][2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 16, 2000[1][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), մականունը՝ «Շերրի», ամերիկյան ֆիզիկական մարդաբան և ռահվիրա էր պրիմատոլոգիայի բնագավառում։ Բացահայտել է բնական միջավայրում պրիմատների ուսումնասիրությունը։ Նրա հետազոտությունն ու ազդեցությունը պրիմատների վարքագծի և մարդու ծագման համեմատական վերլուծության տեսություններում մարդու էվոլյուցիայի բնագավառում ուսումնասիրության նոր ընթացքի հիմք են հանդիսացել։
Շերվուդ Վոշբըրն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1911[1][2] Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 16, 2000[1][2] (88 տարեկան) Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հնագետ, մարդաբան, նախապատմության ուսումնասիրող և հնեամարդաբան |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Էռնեստ Հյութըն |
Եղել է գիտական ղեկավար | Վինսենթ Սարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Նա ծնվել և մեծացել է Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում, տեղի Եպիսկոպոսական աստվածաբանական դպրոցի դեկան Հենրի Բրեդֆորդ Վոշբըրն Ավագի և Էդիթ Բաքինգհեմ Հոլլի ընտանիքում։ Նա Հենրի Բրեդֆորդ Վոշբըրնի կրտսեր եղբայրն էր։ Պատանեկության տարիներին Վոշբըրնին շատ էր հետաքրքրում բնության պատմության բնագավառը և դպրոցական արձակուրդների ընթացքում աշխատում էր Հարվարդի Համեմատական կենդանաբանության թանգարանում ցուցանմուշների և հավաքածուների հետ։
Վոշբըրնը 1935 թվականին Սամմա քում լոուդիով՝ բարձրագույն պատվով ավարտել է Հարվարդի համալսարանը մարդաբանության բակալավրի աստիճանով, որին 1940 թվականին հետևել է փիլիսոփայության դոկտորի աստիճանը։ Միառժամանակ Վոշբըրնը նպատակադրել էր կենդանաբանության դոկտորանտուրան իսկ ավարտական դպրոցի առաջին տարում Ասիական պրիմատների արշավախմբի հետ Հարավային Ասիայում աշխատել է որպես օգնական։ Նրա՝ որպես շրջանավարտ ուսանողի աշխատանքը համեմատական անատոմիայում, համեմատական հոգեբանությունում, կենդանիների տեղաշարժման մեխանիկայի և պալեոնտոլոգիայի մեջ, նպաստել է նրա մոտ էվոլյուցիոն ծագման ուսումնասիրության ուղղությամբ բազմաառարկայական հեռանկարի ձևավորմանը։ Վոշբըրնն ամուսնացել է Հենրիետտա Փիզի հետ 1938 թվականին, ունեցել են երկու զավակ՝ Շերվուդ «Թաքը» և Սթենը։ Այնուհետև նրանք բնակվել են Նյու Յորքում, Չիկագոյում, Իլինոյսում և Կալիֆոռնիայում՝ Բերկլիում, որտեղ Շերվուդը զբաղեցրել է համալսարանական պաշտոններ։ Վոշբըրնը մահացել է 2000 թվականին Բերկլիում, 88 տարեկան հասակում։
ՀարվարդԽմբագրել
Վոշբըրնն ընդգրկվել է Հարվարդի շրջանավարտների ծրագրում կենդանաբանության դոկտորանտուրայի նպատակադրմամբ։ Նրա հետաքրքրությունը փոխվել է դեպի մարդաբանություն այն բանից հետո, երբ նրան դրդել են մասնակցելու տվյալ թեմայի վերաբերյալ ներածական սեմինարին, որը վարում էր նրա սկսնակ խորհրդական և ընտանիքի մտերիմ ընկեր Ալֆրեդ Թազըրը։ Գտնելով հնագիտության, ծեսերի և մարդու էվոլյուցիան խթանելու համադրումը, նա ընդգրկվել է Էռնեստ Հյութընի գլխավորած ֆիզիկական մարդաբանության ծրագրում, կարողանալով ներառել համեմատական անատոմիայի և պալեոնտոլոգիայի կենդանաբանական իր հետազոտությունը մարդկային էվոլյուցիայի ուսումնասիրման իր մոտեցման մեջ։ Հարվարդի ֆիզիկական մարդաբանության ծրագրի դոկտորանտները չեն սահմանափակվել մարդաբանության ֆակուլտետով անհրաժեշտ պատրաստություն ապահովելու համար, ինչը Վոշբըրնը համարել է բախտորոշ, քանի որ փորձը նրան օժտել է խորը գնահատանքով առ այն, թե որքան ավելին կարելի է սովորել, երբ վերլուծության մեջ բազմառարկայական ջանք է կիրառվում։
Դոկտորանտուրայում ուսանելիս Վոշբըրնը ստացել դաշտային աշխատանքով զբաղվելու առաջին հնարավորությունը։ Նա ծառայել է կենդանաբան Հարոլդ Ջեյ Քուլիջին որպես օգնական 1935–1936 թվականների Ասիական պրիմատների արշավախմբում։ Մալայզիայում նա օգնել է հավաքել կոլոբուս և մակակա կապիկների և օրանգուտանի տարբեր տեսակների նմուշներ։ Շրի Լանկայում և Թաիլանդում նա հավաքել է նաև լարի գիբոնի նմուշներ և դիտարկել նրանց վարքը բնական միջավայրում։ Վերադառնալով Հարվարդ, հավաքածուի վրա այս աշխատանքը երբեմն նա շարունակել է Գեբրիել Լասկերի աջակցությամբ։ Վոշբըրնը հետագայում գնահատել է Լասկերի և իր միջև ընթացող քննարկումների այս ժամանակահատվածը (1938 թվական) իբրև մարդու փոփոխությունների վերաբերյալ նրա տեսակետների ձևավորող։ Վոշբըրնի համար մարդկային փոփոխականությունը պետք է հասկանալ բնակչության գենետիկայի առումով և ոչ թե ըստ ռասայական և բաղկացուցիչ տիպաբանության պայմանների, ինչպես բնութագրում էր նրա դոկտորական խորհրդատու Հյութընը[Ն 1][Ն 2]:
Նրա դոկտորական թեզը չափահաս մակակների և լանգուրների կմախքների համամասնությունների չափիչ գնահատման վերաբերյալ էր, շնորհվել էր 1940 թվականին և Հարվարդի մարդաբանության ֆակուլտետում ոչ-մարդանման պրիմատների ուսումնասիրության համար առաջինն էր[Ն 3]:
ԿարիերաԽմբագրել
Ավարտելով Հարվարդը, Վոշբըընն ութ տարի պաշտոնավարել է որպես անատոմիայի դոցենտ Կոլումբիայի համալսարանական բժիշկների և վիրաբույժների քոլեջում։ 1947–1958 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր, որոշ ժամանակ աշխատելով որպես ամբիոնի վարիչ։ Նա տեղափոխվել է Չիկագոյի համալսարանից Բերկլի՝ Կալիֆոռնիա նահանգում, որտեղ դասախոսել է մինչև 1979 թվականին իր կենսաթոշակի անցնելը։ 1975 թվականին համալսարանը նրան ընտրել է Համալսարանի պրոֆեսոր հանձնաժողովում՝ 35 նման նշանակումներից, որը տրվել էր 1960 թվականին պաշտոնի ստեղծման պահից ի վեր[Ն 4]:
Տպագրված աշխատանքներԽմբագրել
- Վաղ մարդկանց սոցիալական կյանքը, Նյու Յորք, Վայքինգ հիմնադրամ, 1961
- Ուսուցչի էվոլյուցիան Մարդաբանության տարեկան գրախոսություն։ 1983.
- "Մարդու էվոլյուցիան", Սայընթիֆիք ըմերիքըն վի239 էն3 փի194–208 1978 սեպտեմբեր
- Մարդկային էվոլյուցիա. Կենսահասարակական հեռանկարներ, Էլիզըբեթ Մքքաունի խմբագրությամբ, Մենլո Փարք, Քալիֆոռնիա. Բենջըմին/Քամմինգզ հրատ. Քօ. 1978
- Կապկից մարդ. Մարդու էվոլյուցիայի ուսումնասիրություն, Բասթըն. Լիթը, Բրաուն։ 1973.
ՆշումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ https://plus.si.cobiss.net/opac7/conor/132922467
- Howell F. Clark (2004)։ «Sherwood Larned Washburn»։ Biographical Memoirs of the National Academy of Sciences 84: 348–366
- «Sherwood Washburn — Famed Anthropologist»։ San Francisco Chronicle։ 20 April 2000։ էջ C5
- Saxon Wolfgang (19 April 2000)։ «Sherwood Washburn, Pioneer in Primate Studies, Dies at 88»։ The New York Times
- Tuttle Russell H. (December 2000)։ «Sherwood Larned Washburn (1911–2000)»։ American Anthropologist 102 (4): 865–869։ doi:10.1525/aa.2000.102.4.865
- Redman Samuel J. (2016)։ Bone Rooms: From Scientific Racism to Human Prehistory in Museums։ Harvard University Press։ ISBN 978-0-674-66041-0
Արտաքին հղումներԽմբագրել
- Sherwood Washburn interview(չաշխատող հղում), Oral History Collection — University of Florida
- Finding aid to the S. L. Washburn papers, 1932–1996 at The Bancroft Library