Շերլոկ Հոլմսի արկածները (ժողովածու)

Շերլոք Հոլմսի արկածները (անգլ.՝ The Adventures of Sherlock Holmes), Արթուր Կոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուն է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից։ Հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն։ Ի դեպ տասներկու պատմվածքներից չորսում հանցագործությունը, որպես այդպիսին, բացակայում է։ Մի շարք պատմվածքներում հանցագործները, այս կամ այն պատճառով, մնում են անպատիժ, ինչպես նաև անընդհատ առկա է սխալ մեղադրվածի արդարացման թեման։

Շերլոկ Հոլմսի արկածները
անգլ.՝ The Adventures of Sherlock Holmes
Adventures of sherlock holmes.jpg
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն և պատմվածքների ժողովածու
Ժանրդետեկտիվ գրականություն
Կազմված էՍկանդալ Բոհեմիայում, Կարմրահերների միություն, Անձի հաստատում, Բոսկոմյան հովտի գաղտնիքը, Նարնջի հինգ սերմ, Կտրված շրթունքով մարդը, Կապույտ զմրուխտը, Խայտաբղետ ժապավեն, Ճարտարագետի մատը, Բարձրաշխարհիկ ամուրին, Բյուրեղյա ապարոշը և Պղնձե հաճարենիներ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն և Շերլոկ Հոլմս
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին
ՆախորդՉորսի նշանը
ՀաջորդՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋորջ Նյունս
Հրատարակման տարեթիվ1924 և հոկտեմբերի 14, 1892[1]
Commons-logo.svg The Adventures of Sherlock Holmes Վիքիպահեստում

ՊատմվածքներըԽմբագրել

Պատվածքները Բնօրինակի անվանումը Գործողության ժամանակը Սինոփսիս Ծանոթագրություն
1 Սկանդալ Բոհեմիայում A Scandal in Bohemia 1888 թվական, մարտ Բոհեմիայի թագավորը դիմում է Հոլմսին՝ իր նախկին սիրուհու մոտ մնացած վարկաբեկող նկարները վերադարձնելու խնդրանքով։ Հայտնվում է Իռեն Ադլերը։ Հանցագործությունը բացակայում է։
2 Կարմրահերների միություն The Red-Headed League 1890 թվական, հունիս Կարմրահեր մի տղամարդ ընդունվում է հեշտ ու բարձր վարձատրվող աշխատանքի իր մազերի գույնի շնորհիվ, բայց մի օր հայտնվելով աշխատանքի վայր, պարզում է, որ գործատուները անհետացել են։ Նա խնդրում է Հոլմսին բացահայտել առատաձեռն գործատուների անհետացման առեղծվածի գաղտնիքը։
3 Անձի հաստատում A Case of Identity 1890 Հոլմսին դիմում է մի ապահովված աղջիկ, որի փեսացուն կորել է հարսանիքի նախօրեին, նախապես իրենից երդում վերցնելով՝ համբերատար սպասել չնախատեսված հանգամանքների դեպքում։ Աղջկա խորթ հայրը ամեն կերպ խոչընդոտում է քննությանը։ Հիշատակվում է Իռեն Ադլերը։ Հանցագործությունը բացակայում է։
4 Բոսկոմյան հովտի գաղտնիքը The Boscombe Valley Mystery 1888 թվական, հունիս սպանված է մի ծերունի, որը կարողություն է վաստակել Ավստրալիայում։ Մեղադրվում է որդին, բայց ծերունու հարսը, որը վստահ է փեսացուի անմեղության մեջ, վարձում է Հոլմսին՝ մեղադրյալին փրկելու համար։ Հոլմսը հանցագործին չհանձնեց իշխանություններին։
5 Նարնջի հինգ սերմ The Five Orange Pips 1887 թվական, սեպտեմբեր Շատ տարիներ առաջ մի ամերիկացի փոստով ստացավ մի ծրար, որը պարունակում էր նարնջի հինգ սերմ և երեք «К» տառ, իսկ որոշ ժամանակ անց զոհվեց անհասկանալի հանգամանքներում։ Այժմ, նրա երիտասարդ ժառանգ անգլիացուն փոստով գալիս է նույնանման նամակ։ Սարսափած ժառանգը խնդրում է Հոլմսին փրկել իրեն մահից։ Քննվում է Կու-կլուքս-կլանի գործունեությունը
6 Կտրված շրթունքով մարդը The Man with the Twisted Lip 1889 թվական, հունիս Կորում է ընտանիքի երիտասարդ հայրը, որի կինը նրան վերջին անգամ տեսել է լոնդոնյան գետնախորշերում, որտեղ որոշ ժամանակ անց ձերբակալում են այլանդակ մուրացկանի։ Հանցագործությունը բացակայում է։
7 Երկնագույն կարբունկուլը The Adventure of the Blue Carbuncle 1890 թվական, դեկտեմբերի վերջ Անցորդը փողոցում գտնում է սագ ու գլխարկ և տալիս Հոլմսին։ Սագի ստամոքսում գտնում են թանկարժեք քար, որը նախկինում գողացված է եղել անգլիական արիստոկրատիայից։ Հաշված պատմվածքներից մեկը, որում Հոլմսը բաց է թողնում հանցագործին։
8 Խայտաբղետ ժապավեն The Adventure of the Speckled Band 1883 թվական, ապրիլ Հոլմսին դիմում է մի աղջիկ, որի քույրը, ոչ շատ վաղուց, մահացել է՝ " Երփներանգ ժապավեն" գոչելով, իսկ նրա խորթ հայրը բազմացնում է էկզոտիկ կենդանիների և տառապում է հոգեկան խանգարմամբ։
9 Ինժեների բթամատը The Adventure of the Engineer’s Thumb 1889 թվական, ամառ Հիդրոտեխնիկ Վիքթըր Հեդըրլիին հրավիրում են խորհրդատվության։ Նրան տանում են քաղաքից դուրս, ստիպում՝ վերանորոգել մամլիչը, այնուհետև քիչ է մնում սպանեն։ Փախուստի ժամանակ նա կորցնում է բթամատը։
10 Բարձրաշխարհիկ ամուրին The Adventure of the Noble Bachelor 1887, աշուն Արիստոկրատը պատրաստվում է ամուսնանալ մի հարուստ ամերիկուհու հետ, բայց վերջինս անհետանում է պսակադրությունից անմիջապես հետո։ Հանցագործությունը բացակայում է։
11 Բյուրեղյա ապարոշը The Adventure of the Beryl Coronet 1886, փետրվար Թագավորական տոհմից մի բարձրաշխարհիկ անձնավորություն դրամատիրոջը գրավ է թողնում ապարոշը։ Գիշերը դրամատերը աշխատասենյակում տեսնում է իր որդուն, որը բողոքում է գումարային խնդիրներից՝ ապարոշը ձեռքում։ Ավելի ուշ պարզվում է, որ ապարոշից մի կտոր պակասել է։ Որդին հերքում է իր մեղավորությունը, բայց հրաժարվում է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Դրամատիրոջ զարմուհին վստահեցնում է, թե որդին անմեղ է։ Դրամատերը խնդրում է Հոլմսին փրկել նրա աշխատանքային պատիվը և ընտանիքը։ Երկու պատմվածքներից մեկն է, որոնցում Հոլմսը հաճախորդից համառորեն պարգևատրում է պահանջում։
12 Պղնձե հաճարենիներ The Adventure of the Copper Beeches 1890 թվական, գարնան սկիզբ Երիտասարդ աղջկան վարձում են որպես սպասուհու՝ պարտադիր պայման առաջադրելով հյուսքի կտրումը և ճաշի ընթացքում կապույտ համազգեստով հանդես գալը։ Գործատուների տարօրինակ պահվածքը ստիպում է աղջկան առաջարկը ընդունելուց առաջ խոսք վերցնել Հոլմսից, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կօգնի իրեն։ Շուտով առիթ է հանդիսանում կատարելու խոստումը. «Պղնձե հաճարենիներ» կալվածքում որտեղ աշխատում է աղջիկը, իսկապես ինչ-որ բան այն չէ։

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Crime Fiction at the Time of the Exhibition:the Case of Sherlock Holmes and Ars ne Lupin