Չորսի նշանը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Չորսի նշանը» (անգլ.՝ The Sign of the Four), Արթուր Կոնան Դոյլի հետախուզական պատմությունն է, որը հրատարակվել է 1890 թվականին։
![]() | |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | բժիշկ Վաթսոն, Շերլոք Հոլմս և Mary Morstan? |
Ստեղծման տարեթիվ | փետրվար 1890 |
Շարք | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Արնագույն գործը |
Հաջորդ | Շերլոկ Հոլմսի արկածները |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Lippincott's Monthly Magazine |
Հրատարակված է | Lippincott's Monthly Magazine |
Հրատարակման տարեթիվ | փետրվար 1890 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-sign-of-the-four |
![]() |
Բովանդակություն
խմբագրելՇերլոք Հոլմսի մոտ է գալիս մի երիտասարդ աղջիկ՝ Մերի Մորսթենը, որը խնդրում է հետախույզին և բժիշկ Վաթսոնին բացահայտել ամեն տարի իրեն ուղարկվող մարգարիտների գաղտնիքը, և, եթե հնարավոր է, օգնել իրեն՝ 10 տարի առաջ կորած հորը գտնելու գործում։ Քննելով գործը՝ Հոլմսն ու Վաթսոնը պարզում են, որ Մերին և Շոլթո եղբայրները հանդիսանում են ահռելի կարողության՝ գանձի, ժառանգորդներ, որը հայտնաբերվել է իրենց ծնողների կողմից։ Նրանք արդեն պատրաստվում էին բաժանել ժառանգությունը երեք մասի, երբ Շոլթո եղբայրներից մեկը սպանվում է, իսկ գանձերը՝ գողացվում։ Հոլմսը գտնում է հանցագործին, սակայն գանձը կորած էր անվերադարձ։ Քննության ընթացքում Վաթսոնն ու Մերի Մորսթենը սիրահարվում են և որոշում ամուսնանալ։ Այդ իրողության մեջ կարևոր դեր խաղաց գանձերի կորուստը, քանի որ Վաթսոնը չէր համարձակվում առաջարկություն անել, վախենալով, որ իրեն կհամարեն շահամոլ։
Էկրանավորումները
խմբագրելԹվական | Անվանում | Պետություն | Ռեժիսոր | Շերլոքի դերակատար | Վաթսոնի դերակատար |
---|---|---|---|---|---|
1913 | Sherlock Holmes Solves the Sign of the Four | ԱՄՆ | Lloyd Lonergan | Harry Benham | Charles Gunn |
1923 | The Sign of the Four | Մեծ Բրիտանիա | Maurice Elvey | Eille Norwood | Hubert Willis |
1932 | The Sign of the Four | Մեծ Բրիտանիա | Graham Cutts | Arthur Wontner | Ian Hunter |
1968 | The Sign of the Four | Մեծ Բրիտանիա | Անհայտ է/BBC | Peter Cushing | Nigel Stock |
1974 | Das Zeichen der Vier | Ֆրանսիա Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Jean-Pierre Decourt | Rolf Becker | Roger Lumont |
1983 | The Sign of the Four | Մեծ Բրիտանիա | Desmond Davis | Ian Richardson | David Healy |
1983 | The Sign of the Four (մուլտֆիլմ) | Ավստրալիա | Ian Mackenzie, Alex Nicholas | Peter O’Toole (ձայնը) | Earle Cross (ձայնը) |
1983 | Приключения Шерлока Холмса и доктора Ватсона։ Сокровища Агры | ԽՍՀՄ | Իգոր Մասլեննիկով | Վասիլի Լիվանով | Վիտալի Սոլոմին |
1987 | The Sign of Four | Մեծ Բրիտանիա | Peter Hammond | Jeremy Brett | Edward Hardwicke |
1991 | The Crucifer of Blood | Մեծ Բրիտանիա ԱՄՆ |
Fraser Clarke Heston |
Charlton Heston | Richard Johnson |
2001 | The Sign of the Four | Կանադա | Rodney Gibbons | Matt Frewer | Kenneth Welsh |
Արտաքին հղումներ
խմբագրել- Շերլոք Հոլմս. Արնագույն գործը, Չորսի նշանը - գրքատուն
- Չորսի նշանը standardebooks.org կայքում
- Ստեղծագործությունը՝ հայերեն թարգմանությամբ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորսի նշանը» հոդվածին։ |