Կարմրահերների միություն
Կարմրահերների միություն (անգլ.՝ The Red-Headed League)՝ Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» ստեղծագործության առաջին սերիան։ Առաջին անգամ հրապարակվել է ամենօրյա թերթ Strand Magazine-ում 1891 թվականի օգոստոսին։ Շերլոկ Հոլմսի մասին 12 պատմություններից հեղինակն այս մեկը համարում է իր ամենասիրելի երկրորդ պատմությունը[1]։
Կարմրահերների միություն անգլ.՝ The Red-Headed League | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Շերլոկ Հոլմս |
Ստեղծման տարեթիվ | 1891 |
Նկարագրում է | Լոնդոն |
Շարք | Շերլոկ Հոլմսի արկածները և Շերլոկ Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Սկանդալ Բոհեմիայում |
Հաջորդ | Անձի հաստատում |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Երկիր | ![]() |
Հրատարակված է | Շերլոկ Հոլմսի արկածները |
Հրատարակման տարեթիվ | 1891 |
![]() |
Սյուժեի նկարագրությունԽմբագրել
Լոնդոն։ 1890 թվական։ Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի մոտ է գալիս մի տղամարդ՝ Ջաբեզ Ուիլսոն անունով։ Նա պատմում է Հոլմսին մի տարօրինակ պատմություն, որը կատարվել է նրա հետ վերջերս։ Ըստ նրա, նա ունի մի փոքրիկ վարկային գրասենյակ, որտեղ աշխատում է իր երիտասարդ օգնականի՝ Վինսենթ Սպոլդինգի հետ։ Մի քանի շաբաթ առաջ Սպոլդինգը կարդում է թերթում մի հայտարարություն, որտեղ գրված էր, որ «Կարմրահերների միությունը» աշխատանքի է հրավիրում միայն կարմրահեր մարդկանց և շատ բարձր վարձատրում։ Ուիլսոնը գալիս է հարցազրույցի, և նրան ընդունում են աշխատանքի։ Հաջորդ մի քանի շաբաթը Ուիլսոնը գալիս էր աշխատանքի։ Իր սենյակում կար միայն մի սեղան և աթոռ, որտեղ նա արտագրում էր Բրիտանական հանրագիտարանը՝ ստանալով լավ աշխատավարձ։ Մի օր գալով աշխատանքի` նա տեսավ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ «Կարմրահերների միությունը» ցրվել է։ Նա խնդրում է Հոլմսին օգնել իրեն այս տարօրինակ պատմությունը պարզելու համար։ Հոլմսը խոստանում է օգնել Ուլիլսոնին։ Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Վինսենթ Սպոլդինգի հետ վարկային գրասենյակում, և կարճ զրույցի ընթացքում Հոլմսը նկատում է, որ Սպոլդինգի տաբատը մինչև ծնկները ցեխոտված է։ Հոլմսն իր ձեռնափայտով կտկտացնում է այն ճանապարհը, որն ընկած է վարկային գրասենյակի և բանկի միջև։ Այնտեղից լսվում էին խուլ ձայներ, քանի որ դատարկ էր։ Հոլմսը գալիս է այն եզրակացության, որ Սպոլդինգը պլանավորում էր թալանել բանկը՝ փորելով անցք, որը տանում էր դեպի բանկ։ Նրանք մտածել էին «Կարմրահերների միության» մասին այդ պատմությունը, որպեսզի Ուիլսոնը բացակայեր վարկային գրասենյակից, և նրանք կարողանային անցք փորել դեպի բանկ։ Հոլմսը կանչում է ոստիկանական աշխատող Ջոունսին և բանկի տնօրենին։ Նրանք չորս հոգով դարան են կազմակերպում բանկում, որի մեջ են ընկնում Ջոն Քլեյը և Սպոլդինգը։
ԷկրանավորումԽմբագրել
- Հեռուստասերիալ «Շերլոկ Հոլմսի արկածները»։ Արտադրվել է Մեծ Բրիտանիայում 1984-1994 թվականներին, սեզոն 1 «Շերլոկ Հոլմսի արկածները», էպիզոդ 12 «Կարմրահերների միություն»։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Temple Emily (22 May 2018)։ «The 12 Best Sherlock Holmes Stories, According to Arthur Conan Doyle»։ Literary Hub։ Վերցված է 6 January 2019