Նոթեր Շերլոք Հոլմսի մասին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» կամ «Շերլոկ Հոլմսի հիշողությունները» (անգլերեն՝ The Memoirs of Sherlock Holmes), 11 դետեկտիվ պատմություններից բաղկացած պատմվածաշար՝ գրված Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Հրատարակվել է 1894 թվականին։
Նոթեր Շերլոք Հոլմսի մասին անգլ.՝ The Memoirs of Sherlock Holmes | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Շերլոկ Հոլմսի արկածները |
Հաջորդ | Բասկերվիլների շունը |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Ջորջ Նյունս |
Հրատարակման տարեթիվ | 1894 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-memoirs-of-sherlock-holmes |
![]() |
Պատմվածքները խմբագրել
№ | Պատմվածքը | Բնօրինակի անվանումը | Գործողության ժամանակը | Սինոպսիս | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
1 | Արծաթագույնը | Silver Blaze | 1888 | «Արծաթագույն» մականունն ունեցող ձիու տաղավարից գտնվում է սպանված մարզիչը, իսկ ձին անհետ կորել է։ | Անգլիական հրատարակություններում այս պատմվածքին հետևում է «Ստվարաթղթե տուփը» երկը, որը, սակայն, ամերիկյան և ռուսական հրատարակություններում տեղափոխվել է «Նրա վերջին խոնարհումը» պատմվածաշար։ |
2 | Դեղին երեսը | The Adventure of the Yellow Face | 1888 | Ծխամորճով ծխել սիրող անգլիացին պարզում է, որ կինը իրենից ծածուկ գնում է այն տուն, որտեղ ապրում է դեղին երեսով մի մարդ։ | Պատմվածք, որում Հոլմսի ենթադրությունները անհաջողության են մատնվում, ինչպես նաև հիշատակվում է «Երկրորդ կետը» պատմվածքը, որը գրվել է 11 տարի անց։ Հանցագործությունը բացակայում է։ |
3 | Կլերկի արկածները | The Adventure of the Stockbroker's Clerk | 1889 | Գրասենյակային ծառայողը աշխատանքի է ընդունվում դրամատանը, բայց, անսպասելիորեն, մեկ այլ անհայտ ձեռնարկություն առաջարկում է պարզապես չտեսնված աշխատավարձ և "վերագնում" նրան։ | |
4 | Գլորիա Սքոթ | The Adventure of the Gloria Scott | 1877 | Երիտասարդ Հոլմսը և նրա համակուրսեցին գնում են վերջինիս հոր կալվածքը։ Մի քանի օրվա ընթացքում հոր մոտ է գալիս նրա հին ծանոթը։ Հյուրը որոշ ժամանակ ապրում է տանը և վախեցնում որդուն, ինչի պատճառով հայրը վռնդում է հյուրին։ Արդյունքում հայրը ստանում է մի տարօրինակ գրություն, որն էլ սպանում է նրան։ | Հոլմսի երիտասարդության վերաբերյալ պատմվածքներից է՝ «առաջին գործը», նրա սեփական խոսքերով։ Մանրակրկիտ քննության դեպքում պարզվում է, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ 1885 թվականից առաջ, ինչը կասկածի տակ է դնում Հոլմսի պատմածի ճշմարիտ լինելը։ |
5 | Մեսգրեյվների տան ծիսակարգը | The Adventure of the Musgrave Ritual | 1879 | Հոլմսի նախկին համալսարանական ծանոթ Մասգրեյվը դիմում է Շերլոկին իր ամրոցում կատարվող խորհրդավոր իրադարձությունների պատճառով։ | Պատմվածքներից մեկն է, որը պատմում է Հոլմսի երիտասարդության մասին. նա նոր-նոր հաստատվել է Լոնդոնում և սկսել զբաղվել պրակտիկայով։ Նրա խոսքով սա երրորդ գործմ է, որով նրան դիմել են։ |
6 | Ռեյգեթյան կալվածատերերը | The Adventure of the Reigate Squire | 1887 | Հոլմսի առողջական վերականգնման համար Վաթսոնը նրան տանում է Սուրեյ, որտեղ հակամարտող երկու ընտանիքների տներում կատարվում են հանցագործություններ, որոնց արդյունքում սպանվում է կառապանը, որը ծառայում էր կալվածատերերին՝ հորը և որդուն։ Հոլմսը հետազոտում է սպանվածի ձեռքում գտնված գրության կտորը։ | |
7 | Կուզիկը | The Adventure of the Crooked Man | 1888 | Կնոջ հետ ունեցած կռվից հետո՝ սպանված է հայտաբերվում գնդապետը, ով ծառայել է Հնդկաստանում։ Կինը գտնվում է անելանելի վիճակում. նրան կասկածում են ամուսնու սպանության մեջ։ | Այն պատմվածքը, որում Հոլմսը վերջապես արտասանում է «Էլեմենտար է» արտահայտությունը (“Excellent!” I cried. — “Elementary,” said he.)։ Հանցագործությունը բացակայում է։ |
8 | Մշտական հիվանդը | The Adventure of the Resident Patient | 1881 | Բժիշկը, որին բարերարը նվիրում է տուն և պրակտիկայի հնարավորություն՝ մշտական սպասարկման պայմանով, նոր հաճախորդ է ձեռք բերում։ Վերջինս ինչ-որ ռուս ազնվական է, որի մասին լուրն անհանգստացնում է բարերարին։ | |
9 | Դեպք թարգմանչի հետ | The Adventure of the Greek Interpreter | 1888 | Հույն թարգմանչին ստիպում են թարգմանել երեսին վիրակապ ունեցող մարդու համար, իսկ հետո պահանջում են գաղտնի պահել իմացածը՝ սպառնալով մահվամբ։ | Առաջին անգամ հայտնվում է Մայքրոֆթը՝ Շերլոկի եղբայրը։ |
10 | Ծովային պայմանագիրը | The Adventure of the Naval Treaty | 1888 | Վաթսոնի համալսարանական ընկերը՝ բրիտանական ԱԳՆ-ի աշխատակիցը, որը ծանր հիվանդության պատճառով գամված է անկողնուն, նրանից օգնություն է խնդրում՝ կապված կարևոր փաստաթղթի կորստյան հետ։ Վերջինս իրենից ներկայացնում է Անգլիայի և Իտալիայի միջև կնքված գաղտնի պայմանագրի բնօրինակը։ | |
11 | Վերջին խնդիրը | The Final Problem | 1891, ապրիլ-մայիս | Եզրափակիչ բախումը Հոլմսի և Մորիարտիի միջև Ռեյխենբախյան ջրվեժի մոտ։ | Այն սակավաթիվ պատմվածքներից է, որում Հոլմսը լքում է Բրիտանիան (Ռեյխենբախյան ջրվեժը գտնվում է Շվեյցարիայում)։ |