Շերի Քերրի
Շերի Էնն Քերրի (անգլ.՝ Cherie Ann Currie, նոյեմբերի 30, 1959[1], Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ 70-ականների կեսերին նա եղել է The Runaways աղջիկների հարդ ռոք խմբի վոկալիստը։
Շերի Քերրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1959[1] (63 տարեկան) Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փանկ-ռոք |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, փայտի փորագրող, երաժիշտ, երգերի հեղինակ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | St. Cyril of Jerusalem Church and School? |
Անդամակցություն | The Runaways? և Cherie & Marie Currie? |
Ամուսին | Robert Hays? |
Կայք | cheriecurrie.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Շերի Քերրին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Էնսինո քաղաքում՝ Դոն Քերիի և դերասանուհի Մերի Հարմոնի ընտանիքում[2], ունեցել է երկու քույր՝ դերասանուհի Սոնդրան և երկվորյակ քույրը՝ Մարին[3]։
Շերիի առաջին կուռքը Դևիդ Բոուին էր, լինելով նրա համերգին՝ նա կտրել և ներկել է մազերը Դևիդի նման։ English Disco ակումբում նա ծանոթացել է Կիմ Ֆոուլիի և Ջոան Ջետի հետ, նրանք Շերիին հրավիրել են իրենց նոր խմբի լսումներին և նրա ելույթի (սեփական երգով) տպավորության տակ անմիջապես տեղում գրել են «Cherry Bomb» երգը, որը որոշ ժամանակ անց դարձել է պատանիների հիմնը։ Այսպիսով, Շերին տասնվեց տարին դեռ չլրացած՝ դարձել է The Runaways-ի անդամ[3]։ «Bomp!» ամսագիրը նրան նկարագրել է որպես «Իգի Փոփի և Բրիժիտ Բարդոյի կորած դուստր»։ Ներքնազգեստով 16-ամյա աղջկա ելույթներին գալիս էր տղամարդկանց բազմություն։ Խոսակցություններ կային, որ նա ապօրինի թմրանյութեր է օգտագործել, և դրա պատճառով խումբը կազմալուծվել է։
Runaways-ի հետ երեք ալբոմներից հետո (The Runaways, Queens of Noise, Live in Japan) Քերրին սկսել է ձայնագրել անհատական ալբոմներ (Beauty's Only Skin, Deepand Messin՝ քրոջ՝ Մարիի հետ)։
Այնուհետև նա աշխատել է որպես դերասանուհի։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Աղվեսները», «Մակաբույծ», «Ալիքի երկարությունը», «Մթնշաղի գոտին», «Հարուստ աղջիկը» և այլն։
1990-ականներին Քերրին ամուսնացել է դերասան Ռոբերտ Հեյսի հետ, և նրանք ունեցել են մեկ որդի` Ջեյք Հեյզը։ Ներկայումս նրանք ամուսնալուծված են [4]։
Քերրին իր պատանեկության տարիների մասին գրել է հուշեր՝ «Neon Angel: Հիշողություններ Runaways-ի մասին»։ Սյուժեն պատմում է նրա ոչ բարեկեցիկ ընտանիքի, թմրանյութերի և ալկոհոլի դեմ պայքարի, սեռական անարգանքի և Runaways-ում ունեցած օրերի մասին։
2010 թվականին լույս է տեսել «Runaways» ֆիլմը՝ երաժշտական կենսագրական դրամա, որը կենտրոնացած էր Քերրիի և Ջետի հարաբերությունների վրա։ Ֆիլմում Քերրիի դերը խաղացել է Դակոտա Ֆենինգը։
2011 թվականին Քերրին հայտարարել է նոր ալբոմի մասին (առաջինը՝ սկսած 1980 թվականից), որի պրոդյուսերը եղել է Մեթ Սորումը՝ Guns N' Roses-ի թմբկահարը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Neon Angel – Interview with The Runaways’ Cherie Currie - Features
- ↑ 3,0 3,1 «Cherie Currie»։ Официальный сайт The Runaways։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-01-01
- ↑ «Cherie Currie rocks with biopic»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-19-ին։ Վերցված է 2011-02-06