Շերեփուկախոտ
Շերեփուկախոտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Potamogeton L. | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
Տես տեքստը | ||||||||||||
|
Շերեփուկախոտ[1] (լատ.՝ Potamogeton), գետաբույս, ջրահասկ, շերեփուկախոտազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Ցողունի երկարությունը 2-3 (6) մ է։ Տերևները տարբեր ձևերի (թելանմանից մինչև լայն էլիպսաձև) են, ստորջրյաները՝ թաղանթային, թափանցիկ, լողացողները՝ կաշեկերպ, ամուր։ Ծաղկաբույլը հասկանման է, ջրի մակերեսին, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտղիկները 1-4 կորիզապտղիկներ կամ ընկուզիկներ են։ Բազմանում է գեներատիվ և վեգետատիվ ճանապարհներով։ Շերեփուկախոտի բուսուտները ձկների համար ձվադրման և սնման վայրեր են։
ՏեսակներԽմբագրել
Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝
- շերեփուկախոտ լողացող (լատ.՝ Potamogeton natans[2]),
- շերեփուկախոտ փայլուն (լատ.՝ Potamogeton lucens),
- շերեփուկախոտ սանրավոր (լատ.՝ Potamogeton pectinatus),
- շերեփուկախոտ հանգուցավոր (լատ.՝ Potamogeton nodosus),
- շերեփուկախոտ ալպիական (լատ.՝ Potamogeton alpinus) և այլն։
- Potamogeton compressus L.
- Potamogeton crispus L.
- Potamogeton gayi A.Benn.
- Potamogeton gramineus L.
- Potamogeton obtusifolius Mert. et W.D.J.Koch
- Potamogeton perfoliatus L.
- Potamogeton trichoides Cham. & Schltdl.
ՏարածումԽմբագրել
Տարածված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերի, Երևանի շրջակայքի դանդաղահոս և լճացած ջրերում, լճերում, ջրամբարներում և այլն։
2010 թվականին հայտնի է 143 տեսակref>«Species in Potamogeton»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10–ին</ref>։
Նշանակություն և կիրառումԽմբագրել
Շերեփուկախոտը կարգավորում է ջրավազանների թթվածնային ռեժիմը, նպաստում տիղմի առաջացմանը։ Կարելի է օգտագործել նաև որպես գեղազարդիչ (պարտեզագործությունում) և ակվարիումային բույս։ Շերեփուկախոտ մազանմանը (լատ.՝ Potamogeton trichoides) հանդիպում է կանգնած և դանդաղահոս գետերում (Երևան, գ. Փարաքար), բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Շերեփուկախոտներրի տեսակները գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Դրանք մեծ քանակություններով պարունակում են կիր, որի համար էլ օգտագործվում են որպես պարարտանյութեր։ Շերեփուկածոտներով սնվում են ջրային խխունջները, միջատները և ձկները։
Շերեփուկախոտների որոշ տեսակներ կեր են ծառայում ջրլող թռչունների, մշկամկների և կուղբերի համար։ Ավելի հաճախ դրանք ծառայում են ոչ թե որպես սնունդ, այլ որպես գաստրոլիտներ։
Շերեփուկախոտների մասսայական տարածումը խոչընդոտում է փոքր նավերի շարժմանը, և նպաստում է ջրամբարնների ճահճացմանը։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др.. — 2-е изд., исправл.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 532. — 864 с. — 150 600 экз. — ISBN 5-85270-002-9
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |