Շեհզադե Բայազիդ
Շեհզադե Բայազիդ (1525[1], Ստամբուլ — սեպտեմբերի 25, 1561[2], Ղազվին), Սուլեյման I Քանունիի հինգերորդ և Հյուրեմ Սուլթանի չորրորդ որդին: Եղել է Կոնիայի, Քյոթահիա յի և Ամասիայի սանջաքբեյ[3]:
Շեհզադե Բայազիդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1525 |
Ծննդավայր | Թոփքափը ամրոց, Էմինյոնյու, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1561 |
Մահվան վայր | Ղազվին, Իրան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ամուսին | Fatma Haseki Sultan? |
Ծնողներ | հայր՝ Սուլեյման I, մայր՝ Ռոքսելանա |
Երեխաներ | Mihrümah Sultan? և Ayşe Sultan? |
ԿենսագրությունԽմբագրել
Շեհզադե Բայազիդը ծնվել է 1525 թվականին Սուլեյման I-ի և Հյուրեմ Սուլթանի ընտանիքում: 1541 թվականին մասնակցել է դեպի Հունգարիա արշավանքին: 1546 թվականին նշանակվել է Կոնիայի սանջաքբեյ: 1548 թվականին իր եղբոր Շեհզադե Մուստաֆայի հետ մասնակցել է Թուրք- պարսկական պատերազմին[4]:
1553 թվականին թուրք- պարսկական պատերազմի ժամանակ նենգորեն սպանվել է Շեհզադե Մուստաֆան: Թագաժառանգ շեհզադե է դառնում Շեհզադե Սելիմը: Բայազիդը դարձել է երկրորդը: Միևնույն տարում Հալեպում մահանում է Բայազիդի եղբայրը՝ Շեհզադե Ջիհանգիրը: Մուստաֆայի մահվան բոթը դարձավ խժդժությունների տեղիք ողջ Օսմանյան կայսրությունում: Ըմբոստություններից մեկը գլխավորում էր Մեհմեդ փաշա Սոկոլլուն: Ըմբոստությունների կազմակերպման մեջ մեղադրեցին Բայազիդին[5][6]:
ԸմբոստությունԽմբագրել
1558 թվականին Հյուրեմ սուլթանի մահվանից հետո եղբայրների միջև պայքարը թեժանում է: Այդ գործում մեծ դերակատարում է ունեցել Լալա Մուստաֆա փաշա, ով շեհզադեներից երկուսի դաստիարակն էր[5]: Սուլթան Սուլեյման Քանունին, վախենալով հեղաշրջումից, իր որդիներին ուղարկեց ղեկավարելու ծայրամասային նահանգները: Շեհզադե Սելիմը ուղարկվեց Մանիսայից Կոնիա, իսկ Բայազիդը՝ Ամասիա: Բայազիդը ըմբոստացավ այս որոշման դեմ, քանի որ դեռ օսմանյան ժողովրդի հիշողության մեջ տպված էր Շեհզադե Մուստաֆայի մահը, որին հաջորդեցին բնակչության խռովությունները և ենիչերիների ապստամբությունը: Այդ պատճառով Բայազիդը մնաց Քյոթահիայում, սակայն հոր պնդմամբ 1558 թվականի դեկտեմբերի 21-ին ժամանեց Ամասիա: Բայազիդը հավաքեց իր կողմնակիցներին, ինչով զբաղվում էր նաև Մուստաֆան: Բայազիդը համարվում էր ենիչերիների սիրելի[7]: Սելիմին սկսեց օգնել Սոկոլլուն: Քանունին գնահատեց կրտսեր որդու գործողությունները որպես ըմբոստություն և օգնեց Սելիմին: 1559 թվականի մայիսի 29-ին Բայազիդի զորերը Կոնիայի շրջանում մարտի բռնվեցին Սելիմի զորքերի հետ: Սելիմի զորքի մեծաքանակ լինելը օգնեց վերջինիս հաղթելու: Բայազիդը վերադարձավ Ամասիա, որտեղից էլ Մուհիդին Ջուրջանին ներման հղում ուղարկեց սուլթանին:
ՄահԽմբագրել
Սուլեյման Քանունին մերժել է ներման դիմումը: Հուլիսի 7-ին Բայազիդը լքեց Ամասիան իր չորս որդիների հետ: Օգոստոսի կեսերին Բայազիդը ստիպված էր հանգրվան գտնել պարսից շահ Թահմասպ I-ի մոտ: Սուլթանի դեսպանները բանակցություններ են վարում Թահմասպի հետ՝ շեհզադե արտահանձնման կամ գլխատման համար: Թահմասպը փոխարենը պահանջում է «արքայական գերու» փոխարեն տարածքներ, որոնք օսմանյան թուրքերը գրավել էին Միջագետքում[7]: Սուլեյման սպառնաց պատերազմով և որպես նվեր պարսից շահին ուղարկեց 400 000 ոսկեդրամ:
1561 թվականին պարսիկները Բայազիդին հանձնեցին Քանունուն, իսկ շեհզադեի կողմնակիցներին, ովքեր գտնվում էին պալատում, սպանվեցին: 1561 թվականի սեպտեմբերի 25-ին Շեհզադեն խեղդամահ արվեց[8]: Դրա հետ զուգընթաց գլխատվեցին Բայազիդի հինգ որդիները ևս: Ամենափոքրը՝ եռամյա Մուրադը, Սուլեյման I-ի հրամանով, խեղդամահ արվեց Բուրսայում: Շեհզադեն իր երեք որդիների հետ միասին թաղվել է Սիվասում: Բայազիդի կրտսեր որդին թաղվել է Շեհզադե Մուստաֆայի կողքին Բուրսայում:
ԸնտանիքԽմբագրել
Բայազիդը ունեցել է 9[9] երեխա, որոնցից հինգի մայրը եղել է Ֆաթըմա սուլթանը:
- Շեհզադե Օրհան[10][11] (1543 թ.— հուլիսի 23 1562 թ., Ղազվին)
- Շեհզադե Օսման[10][11] (1545 թ.— հուլիսի 23 1562 թ., Ղազվին)
- Միհրումահ սուլթան (1547 թ., Կոնիա — 1593 թ., Ստամբուլ)
- Շեհզադե Աբդուլա[11] (1548, Կոնիա — հուլիսի 23 1562, Ղազվին)
- Հատիջե սուլթան (ծնվել և մահացել է 1550 թվականին Քյոթահիայում)
- Շեհզադե Մահմուդ (1552 թ., Կոնիա — հուլիսի 23 1562 թ., Ղազվին)
- Այշե սուլթան (1553 թ., Կոնիա — 1572 թ., Եվդոկիա)
- Հանզադե սուլթան (ծնվել և մահացել է 1556 թվականին Քյոթահիայում)
- Շեհզադե Մուրադ կամ Մեհմեդ[9] (1559 թ., Ամասիա — օգոստոսի 1 1562 թ., Բուրսա)
ՇահերԽմբագրել
Շեհզադե Բայազիդը գրել է բանաստեղծություններ օսմաներեն և պարսկերեն լեզուներով՝ Շահեր անվամբ: Ձեռագրերի կրկնօրինակները պահվում են Ստամբուլի ազգային գրադարանի Էմիր Ալի էֆենդի հավաքածուում: Բայազիդի բանաստեղծությունները թարգմանվել են ժամանակակից թուրքերեն[12], սակայն որոշ թարգմանություններ բազմիցս քննադատվել են[13]:
Բայազիդի կերպարը կինեմատոգրաֆիայումԽմբագրել
- Թուրքական «Հյուրեմ Սուլթան» հեռուստասերիալում Շեհզադե Բայազիդի դերը կատարում է Էնգին Ալթան Դյուզյաթանը:
- Թուրքական «Հոյակապ Դար» հեռուստասերիալում Շեհզադեի կերպարը մարմնավորում է Արաս Բուլութ Իյնեմլին:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sakaoğlu, Necdet "Bayezid" (1999) Yaşamları ve Yapıtlarıyla Osmanlılar Ansiklopedisi, İstanbul:Yapı Kredi Kültür Sanat Yayıncılık A.Ş. C.1 s.302 ISBN 975-08-0072-9; sf. 18
- ↑ Uzunçarşılı, İsmail Hakkı (1983). Osmanlı Tarihi, II. cilt. Ankara. ISBN 975-16-0012-X.; sf. 408
- ↑ Fisher, Alain. «Suleyman and His Sons»
- ↑ Prof. Dr. Remzi KILIÇ։ «KANUNİ SULTAN SÜLEYMAN VE DİYARBAKIR» (թուրքերեն)
- ↑ 5,0 5,1 Prof. Dr. Fahri UNAN։ «An essay on Süleyman's sons» (թուրքերեն)
- ↑ Kenneth Meyer Setton։ «The Papacy and the Levant (p 591)»
- ↑ 7,0 7,1 «Шехзаде Баязид»։ Все полководцы мира։ Վերցված է 2013-10-07
- ↑ Joseph von Hammer, Abdülkadir Karahan Osmanlı Tarihi. — İstanbul: Milliyet yayınları. — Т. II. — С. 36-37.
- ↑ 9,0 9,1 Yılmaz Öztuna Kanuni Sultan Süleyman. — Ötüken Neşriyat A.Ş., 2016. — 208 с.
- ↑ 10,0 10,1 İsmail Hakkı Uzunçarşılı, Rıdvan Nafiz, Recep Toparlı Sivas şehri. — Sivas Ticaret ve Sanayi Odası Yayınları, 1997. — С. 199. — 213 с. — ISBN 9755122230, 9789755122236
- ↑ 11,0 11,1 11,2 «Тюрбе Мелик Аджем»։ Վերցված է 2016-10-26
- ↑ Filiz KILIÇ Şâhî Divanı. — Ankara: Kültür Bakanlığı, 2000. — 591 с.
- ↑ Azad Ağaoğlu, "Şahi Divanı mı, Vâhî Divanı mı?", Toplumsal Tarih derg., SAYI:93 CİLT:16 EYLÜL 2001