Արաս Բուլութ Իյնեմլի

թուրք դերասան

Արաս Բուլութ Իյնեմլի[1] (թուրքերեն՝ Aras Bulut İynemli, օգոստոսի 25, 1990(1990-08-25), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։

Արաս Բուլութ Իյնեմլի
թուրքերեն՝ Aras Bulut İynemli
Ծնվել էօգոստոսի 25, 1990(1990-08-25) (33 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի տեխնիկական համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Արաս Բուլութ Իյնեմլին ծնվել է 1990 թվականի օգոստոսի 25-ին Ստամբուլում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ Արասն ընդունվել է Ստամբուլի տեխնիական համալսարան, որն ավարտելուց հետո՝ 5 տարի անց ստացել է ավիացիոն տեխնիկայի ֆակուլտետի դիպլոմ։

Առաջին նշանակալի դերն ստացել է 16 տարեկանում հայտնի «Վերադարձի ծառուղի» հեռուստասերիալում։ Սակայն նրան ճանաչում է բերել հատկապես Մեթեի դերը՝ «Անգին ժամանակ» հեռուստասերիալում։ Դերը բավականին հաջող է եղել դերասանի համար։ Մեթեի էկրանավորման համար, Արասն ստացել է «երկրորդ պլանի լավագույն դերասանի» մրցանակ։ Մրցանակը հանձնվել է Antalya Televizyon Odulleri միջոցառման ժամանակ[2]։ Այդ մրցանակից հետո դերասանին սկսել են առաջարկել տարբեր դերեր, այդ թվում նաև գլխավոր դերեր[3]։

«Հոյակապ դար» հեռուստասերիալում Արասը հայտնվել է չորրորդ եթերաշրջանում, որտեղ մարմնավորել է Շեհզադե Բայազիդի դերը։ 2016 թվականին նկարահանվել է «Ներսում» հեռուստասերիալում, իսկ 2017 թվականից՝ «Փոս» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Յամաչ Կոչովալիի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Վերադարձի ծառուղի Arka Sokaklar Քենան[4]
2010 ս Անգին ժամանակ Öyle Bir Geçer Zaman ki Մեթե Աքարսու[5]
2012 ֆ Մահմուդ և Մերյեմ Mahmut ile Meryem / Մահմուդ[6]
2013 ֆ Միթե՞ մենք հասկացանք իրար Tamam miyiz? Իհսան
2013 ս Հոյակապ դար Muhtesem Yüzyil Շեհզադե Բայազիդ
2015 ս Մարալ․ իմ ամենագեղեցիկ պատմությունը Maral: En güzel Hikayem Սարփ Ալթան
2016 ս Ներսում Içerde Մերթ Քարադաղ/Ումութ Յըլմազ
2017 ս Փոս Çukur Յամաչ Կոչովալը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A SinemaTurk oldala török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Öyle Bir Geçer Zaman ki». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Aras Bulut İynemli'nin oyunculuğu beğenilmedi». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին.
  4. «A SinemaTurk cikke török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «A SinemaTurk cikke a sorozatról török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «A SinemaTurk cikke a filmről török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաս Բուլութ Իյնեմլի» հոդվածին։