Ռոքսելանա կամ Հյուրեմ, Հյուրեմ Հասեկի-Սուլթան, ծնվ. Ալեqսանդրա Անաստասիա Լիսովսկաանհայտ, անհայտ - ապրիլի 15, 1558[1], Թոփքափը ամրոց, Ստամբուլ[2]), Օսմանյան սուլթան Սուլեյման I-ի հարճը, այնուհետև՝ կինը (երկրորդ)։ Սուլթան Սելիմ II-ի մայրը։ Կարևոր դերակատարություն է ունեցել Օսմանյան կայսրության պետական գործերում։ Սուլթան Սուլեյմանից Հյուրեմն ուներ հինգ երեխա՝ Մահմեդին, Միհրիմահին, Սելիմին, Բայազեդին, Ջիհանգիրին։ Նաև Հյուրեմը եղել է առաջին Հասեկի սուլթանը, Հասեկի սուլթանը դա Սուլթանի միակ կինն է Հասեկի կոչումը առաջինը կրել է Հյուրեմ Սուլթանը,երբ դարձել է Սուլթան Սուլեյման |-ի կինը։

Ռոքսելանա
Դիմանկար
Ծնվել էանհայտ
Ծննդավայրանհայտ
Մահացել էապրիլի 15, 1558[1]
Մահվան վայրԹոփքափը ամրոց, Ստամբուլ[2]
ԳերեզմանQ55698753?
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
ԿրոնByzantine Catholic Churches?[3] և սուննի իսլամ
ԱմուսինՍուլեյման I
Զբաղեցրած պաշտոններՀասեքի սուլթան
ԵրեխաներՇեհզադե Մեհմեդ, Միհրիմահ Սուլթան, Սելիմ II, Շեհզադե Բայազիդ, Շեհզադե Ջիհանգիր և Աբդուլլահ
 Roxelana Վիքիպահեստում

Հյուրեմ անունը նրան տվել է Սուլթան Սուլեյմանը։

Ծագումը

խմբագրել

Հյուրեմի՝ մինչ սուլթանի հարեմում հայտնվելը, կյանքի մասին փաստագրական աղբյուրներ, նույնիսկ որևէ հուսալի գրավոր վկայություններ չկան։ Դրանով հանդերձ, գրական ստեղծագործություններում նրա ծագման մասին լեգենդներ են հյուսված։

Փաստեր

խմբագրել

Հյուրեմի ծագման մասին վկայությունները կցկտուր և հակասական են։

Եվրոպայում Հյուրեմը հայտնի է եղել որպես Ռոքսելանա։ Այս անունը առաջին անգամ օգտագործվել է Օսմանյան կայսրությունում Հռոմեական Սրբազան կայսրության դեսպան Օժյե Գիսլեն դե Բուսբեկիի հետ կապված, ով հեղինակն է 1589 թվականին Փարիզում հրատարակված «Թուրքական նշումներ»-ի (լատին․՝ Legationis Turcicae epistolae quatuor IV):

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքսելանա» հոդվածին։