Շեհզադե Ջիհանգիր
Շեհզադե Ջիհանգիր (թուրքերեն՝ Şehzade Cihangir, օսման.՝ الأمير جيهانغير; դեկտեմբերի 9, 1531[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 27, 1553[3][4][5], Հալեպ, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Սուլեյման I֊ի և նրա հարճ Ռոքսելանայի կրտսեր որդին[6]։ Շեհզադե Ջիհանգիրի պատվին է կոչված Ստամբուլի թաղամասերից մեկը և Ջիհանգիր մզկիթը։
Շեհզադե Ջիհանգիր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1531[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 27, 1553[3][4][5] (21 տարեկան) |
Մահվան վայր | Հալեպ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Շեհզադե |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ծնողներ | հայր՝ Սուլեյման I, մայր՝ Ռոքսելանա |
Կենսագրություն խմբագրել
Շեհզադեն ծնվել է 1531 թվականին Ստամբուլում։ Եղել է Սուլեյման I-ի վեցերորդ և Ռոքսելանայի հինգերորդ զավակը։ Ավանդույթի համաձայն, Ջիհանգիրը դաստիարակվել է պալատում։ Շեհզադեն ունեցել է բնածին արատ՝ կուզ։ Հաշվի առնելով սա՝ Ջիհանգիրը չի ձգտել օսմանյան գահին։ Սակայն Ջիհանգիրը եղել է ուսյալ անձ, որը հետաքրքրվել է գեղագրությամբ, գրել է բանաստեղծություններ Զարիֆի (թուրքերեն՝ Zarîfî) կեղծանվամբ։ Օսմանյան պատմիչների վկայությամբ մշտապես ունեցել է երկար զորւյցներ հոր հետ։ Չնայած ֆիզիկական թերություններին, ունեցել է հարճ։ Կա վարկած, որ Շեհզադե Ջիհանգիրը կապված է եղել իր եղբոր՝ Շեհզադե Մուստաֆայի հետ (Սուլեյմանի և Մահիդևրան սուլթանի որդին)։ Սակայն պետք է նկատել, որ Մուստաֆան լքել է մայրաքաղաքը, երբ Ջիհանգիրը ընդամենը երկու տարեկան էր։
Մահ խմբագրել
Ջիհանգիրը մահացել է 23 տարեկան հասակում Հալեպում՝ իր եղբոր Շեհզադե Մուստաֆայի գլխատվելուց մի քանի շաբաթ անց։ Լեգենդը ասում է, որ Ջիհանգիրը չի դիմացել իր եղբոր կորստի ցավին[7]։ Թաղված է Ջիհանգիր մզկիթում՝ իր եղբոր Շեհզադե Մեհմեդի կողքին։
Շեհզադե Ջիհանգիրի կերպարը կինեմատոգրաֆիայում խմբագրել
- Թուրքական «Հյուրեմ սուլթան» հեռուստասերիալում Ջիհանգիրի դերը մարմնավորել է Էնգին Հեփիլերին։
- «Հոյակապ դար» հեռուստասերիալում Ջիհանգիրի դերը կատարել է Թոլգա Սարըթաշը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Peirce L. P. https://archive.org/details/the-imperial-harem-women-and-sovereignty-in-the-ottoman-empire-1993-pdf — 1993. — P. 60. — ISBN 0-19-507673-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yermolenko G. Roxolana: "The Greatest Empresse of the East — DeSales University: 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Atıl E. Esin Atıl — NGA: 1986. — P. 221. — ISBN 978-0-89468-088-5
- ↑ 4,0 4,1 4,2 ATA-USA Bulletin of the Assembly of Turkish American Associations — 1986. — P. 36.
- ↑ 5,0 5,1 5,2 Freely J. Inside the Seraglio: Private Lives of the Sultans in Istanbul — 1999. — P. 62. — ISBN 978-0-670-87839-0
- ↑ İsmail Hakkı Uzunçarşılı Osmanlı Tarihi, II. cilt / İsmail Hakkı. — Ankara. — 401 с. — ISBN 975-16-0012-X
- ↑ İskele iskele Boğaziçi, Muhsin Yaşin, Hürriyet Gazetesi