Շավարշ Մարգարյան

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)

Շավարշ Սեդրակի Մարգարյան (հունիսի 16, 1930(1930-06-16), Սևքար, Հայաստան - հոկտեմբերի 14, 2000(2000-10-14), Իջևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977

Շավարշ Մարգարյան
Ծնվել էհունիսի 16, 1930(1930-06-16)
Սևքար, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 14, 2000(2000-10-14) (70 տարեկան)
Իջևան, Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1947 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1950 թվականին՝ Երևանի վիճակագրական տեխնիկումը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1955-1958 թվականներին եղել է ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի ասիստենտ։

1961 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1976 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։

1959-1974 թվականներին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում զբաղեցրել է գիտքարտուղարի, այնուհետև քաղաքատնտեսության բաժնի վարիչի պաշտոն, ղեկավարել հանարպետության միջճյուղային հաշվեկշիռները։ 1974-1979 թվականներին աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ 1979-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտորը, 1984-1995 թվականներին՝ ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1995-2000 թվականներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն։

Հեղինակ է շուրջ 80 գիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ 7 մենագրության։ Զեկուցումներով հանդես է եկել մրջազգային գիտաժողովներում (ԳՖՀ, Իսպանիա, Հունաստան, Սիրիա, Ռուսաստան և այլն)։

Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ թեկնածուական ու դոկտորական ատաենախոսություններ են պաշտպանել շուրջ երկու տասնյակ մասնագետներ։

Պարգևատրվել է «Աշխատանքային փառք»-ի մեդալով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1]։

Երկեր խմբագրել

  • «Հայկական ՍՍՌ մեքենաշինության մասնագիտացումն ու կոոպերացումը», Ե., 1961։
  • «Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը», Ե., 1970։
  • «Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը», Ե., 1979։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 397։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 303