Ժան-ֆրանսուա Բլոնդեն (ֆր.՝ Jean François Gravelet-Blondin, փետրվարի 28, 1824(1824-02-28)[1][2][3][…], Էդեն[3] - փետրվարի 22, 1897(1897-02-22)[2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ֆրանսիացի լարախաղաց։

Շառլ Բլոնդեն
ֆր.՝ Charles Blondin
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1824(1824-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրԷդեն[3]
Մահացել էփետրվարի 22, 1897(1897-02-22)[2][3] (72 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[4][5]
Մասնագիտությունtightrope walker, acrobat, կրկեսի դերասան և կասկադյոր
 Charles Blondin Վիքիպահեստում
Բլոնդենը տանում է իր մենեջերին՝ Գարի Կոլկորդին, քայլելով պինդ ձգված պարանի վրա

Կյանք խմբագրել

Իսկական անունը՝ Ժան-Ֆրանսուա Գրավալե, հայտնի է նաև Շառլ Բլոնդեն, Ժան-Ֆրանսուա Բլոնդեն, հետագայում նաև «Մեծ Բլոնդեն» անունով։ Հինգ տարեկան հասակում նա հաճախել է Լիոնի սպորտի դպրոց (École de Gymnase): Այնտեղ վեց ամիս ակրոբատիկա սովորելուց հետո, առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացել «Փոքրիկ հրաշք» կեղծանունով։

Նա հայտնի դարձավ՝ իր գործողությունների կատարման վարպետության, նրբաշարժության ու յուրահատկության շնորհիվ։

1855 թվականին Բլոնդենը մեկնում է ԱՄՆ[6]։ Այստեղ նրան հռչակ ձեռք բերեց իր այն միտքը, որ անցնի Նիագարայի ջրվեժի ներքևի կիրճը՝ 1100 ոտնաչափ (335 մ) երկարությամբ պարանով, ջրից 160 ոտնաչափ (50 մ) բարձրության վրա։ Այս հնարքը նա կատարել է մի քանի անգամ (առաջինը՝ 1859 թ. հունիսի 30), ընդ որում ամեն անգամ տարբեր ձևերով՝ կապված աչքերով, պարկի մեջ, ոտնափայտերով, ուսերին մարդ տանելով (իր մենեջեր՝ Գարի Կոլկորդ)։

Բլոնդենը 1861 թվականին ներկայացել է Լոնդոնի Բյուրեղապակյա պալատում։ Նա գլուխկոնծի էր տալիս երկար ոտնափայտերով, որոնք ունեին գետնից 70 ոտնաչափ (20 մ) բարձրություն։ 1862 թվականին նույն ցանկով նորից հանդիսատեսին է ներկայանում Բյուրեղապակյա պալատում, ինչպես նաև Անգլիայի այլ շրջաններում։

1861 թվականին ներկայանում է Պորտոբելլոյի Թագավորական այգիներում, (Հարավային Օղակաձև ճանապարհին, Պորտոբելլո, Դուբլին), գետնից 50 մ բարձրության վրա։ Գործողության ժամանակ պարանը կտրվում է։ Ինքը՝ Բլոնդենը չի տուժում, սակայն երկու աշխատակիցներ հայտնվելով անտառում մահանում են։ Հետախուզություն սկսվեց, որի ընթացքում հետախուզեցին կտրված պարանը (2 մատնաչափ (5 սմ) տրամագիծ և 5 մատնաչափ (12, 7 սմ) հատված պարագիծ)։ Բլոնդենին և նրա մենեջերին մեղադրանք չառաջադրվեց, որովհետև դատավորները կասկածի տակ էին վերցրել պարանի արտադրությունը։ Միջոցառման կազմակերպիչը հայատարարեց, որ այդպիսի դեպք չի կրկնվի։ Հերթական ճակատագրական դատական նիստի ժամանակ Բլոնդենը և մենեջերը ներկա չէին (գտնվում էին Ամերիկայում), նրանց ձերբակալելու պատվեր տրվեց։ Միևնույն ժամանակ հաջորդ տարի Բլոնդենը Դուբլինում կրկին կատարեց նույն հնարքը, այս անգամ գետնից 100 ոտնաչափ (32 մ) բարձրության վրա[7]։

Առաջին անգամ ամուսնացել է 1846 թ. օգոստոսի 6-ին Մարի Բլանշերի հետ, որպեսզի օրինականացնի որդու ծնունդը, հետո նրանք ունենում են նաև երկու երեխա։ Հայտնի չէ, թե ինչ պատահեց ֆրանսիական ընտանիքի հետ՝ Բլոնդենի Միացյալ նահանգներ մեկնելուց հետո։

ԱՄՆ-ում ամուսնանում է Շառլոտե Լոուրենսի հետ և ունենում 5 երեխա՝ Ադել (1854 թ.), Էդվարդ (1855 թ.), Իրիս (1861 թ.), Հենրի Կոլման (1862 թ.) և Շառլոտան (1866 թ.):

1873 թվականին Բլոնդենը հատել է Էդգբաստոնի ջրամբարը Բիրմինգեմում[8]։ Այդ իրադարձության պատվին 1992 թվականին Լեյդիվուդից ոչ հեռու Միդլվեյում հուշարձան կանգնեցվեց։

1893-1894 թվականներին Բյուրեղապակյա պալատում նա խաղացել է Օսկար Բարետի կազմակերպած «Ջեկ և Բինստոլկ» մնջախաղում[9]։

Նրա վերջին ներկայացումը կայացել է 1896 թվականին Բելֆաստում։ Բլոնդենը մահացել է 72 տարեկան հասակում՝ դիաբետից, թաղված է Կենսե Գրին գերեզմանատանը[10]։

Նրա պատվին Իլինգում անվանել են երկու փողոց՝ Բլոնդեն պողոտա և Նիագարա պողոտա։

Նիագարայում կատարած նրա սխրագործությունը՝ անմահանում է ռուս դրամատուրգ Ալոնսո Ալեգրիայի գրած՝ «Նիագարա խաչմերուկ» («Crossing Niagara») հայտնի պիեսում։ Պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականին Լիմում։ Ամենաթարմ բեմադրությունները ցուցադրվել են Իսպանիայում (2006 թ.) և Վենեսուելայում (2008 թ.): Պիեսի անգլերեն լեզվով պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնի Ազգային թատրոնում (1975 թ.) և Նյու-Յորքի Մանհեթեն թատրոնի ակումբում (1982 թ.):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  4. Блонден, Шарль (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IV. — С. 96.
  5. Блонден (ռուս.) // Малый энциклопедический словарь — 2 — СПб.: 1907. — Т. 1.
  6. Irish Times, Dublin, 25 May 1861
  7. Irish Times, 1861, 1862
  8. Birmingham Daily Post, Monday, 8 September 1873 «Blondin at the Reservoir»
  9. [1](չաշխատող հղում) Backstage.ac.uk — Blondin
  10. Lloyd’s Weekly Newspaper (London, England), Sunday, 28 February 1897 «Death of Blondin»

Արտաքին հղումներ խմբագրել