Պիեռ Ժան Դավիդ (մարտի 12, 1788(1788-03-12)[1][2][3][…], Անժե, Մեն և Լուար - հունվարի 6, 1856(1856-01-06)[4][5][6][…], Փարիզֆր.՝ Pierre David) հայտնի է Դավիդ դը Անժե անունով կամ, նախահեղափոխական գրառմամբ Դավիդ Անժերսկի (David d’Angers )[10]։ Ֆրանսիացի քանդակագործ և մեդալակիր։ Ծնվել է 1788 թվականի մարտի 12- ին Անժե քաղաքում, մահացել 1856 թվականին Փարիզում։

Պիեռ Ժան Դավիդ
ֆր.՝ Pierre Jean David
David d'Angers, Pierre-Jean, Edouard Baldus, BNF Gallica.jpg
Ծնվել էմարտի 12, 1788(1788-03-12)[1][2][3][…]
ԾննդավայրԱնժե, Մեն և Լուար
Մահացել էհունվարի 6, 1856(1856-01-06)[4][5][6][…] (67 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[7]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1815)[8]
ՈւսուցիչPhilippe-Laurent Roland?, Jean-Jacques Delusse?, Ժակ Լուի Դավիդ և Օգյուստեն Պաժու
Ստեղծագործություն(ներ)cardiotaph of Jacques Nicolas Gobert? և François-Joseph Lefebvre's tomb?
Ոճնեոդասականություն
Մասնագիտությունքանդակագործ, քաղաքական գործիչ և մետալագործ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Զբաղեցրած պաշտոններDéputé de Maine-et-Loire?[9]
Պարգևներ և
մրցանակներ
Հռոմեական մրցանակ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունՖրանսիայի ինստիտուտ, National Constituent Assembly? և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներRobert David d'Angers?
Pierre-Jean David Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Եղել է Ռոլանդի աշակերտը (Philippe-Laurent Roland) քանդակագործության բնագավառում և Լ.Դավիդինը՝ նկարչության մեջ: 1811 թվականին Փարիզի Արվեստի ակադեմիայից ստանալով հռոմեական մեծ պարգև` «Էպամինդոնդասի մահը» խորագրով աշխատության համար, նա գնաց Հռոմ և այնտեղ ավարտեց իր գեղարվեստական զարգացումը Կանովայի և Թորվալդենի ազդեցության տակ: 1816 թվականին, Փարիզ վերադառնալուն պես, նա շուտով ձեռք բերեց գերազանց քանդակագործի հեղինակություն:

1828 թվականին ճանապարհորդել է Եվրոպայով, որը շարունակվել է մինչև 1834 թվականը։ Այցելել է Գերմանիայի տարբեր քաղաքներ և քանդակելով այդ ժամանակի հայտնի մարդկանց կիսանդրիները մեծ ճանաչում է ստացել նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։

1852 թվականին իր հանրապետական համոզմունքների և 1848 թվականի հեղափոխությանը մասնակցելու պատճառով ստիպված է եղել արտագաղթել։ Մեկնել է Բրյուսել, եղել է Հունաստանում, բայց մի քանի տարի անց հնարավորություն է ստացել վերադառնալ Փարիզ, որտեղ մահացավ ժամանակից շուտ։ Թաղված է Պեր Լաշեզ քաղաքում, տարածք 39 ։

Հայտնի աշակերտներից է Իպպոլիտ Լազերժեն։

Օնորե դը Բալզակը քանդակագործին նվիրել է «Տուրի քահանան» վեպը, որը գրել է 1832 թվականին։

ՍտեղծագործություններԽմբագրել

Դավիդ դը Անժեի տաղանդը ավելի հստակ երևում է դիմանկարներում։ Նրա բազմաթիվ արձանները, կիսանդրիներն ու հարթաքանդակ մեդալիոնները, որոնք պատկերում են տարբեր ոլորտների ականավոր դեմքերի, փոխանցում են ոչ միայն նրանց արտաքին առանձնահատկությունները, այլև նրանց բարոյական կերպարը, նրանց հոգևոր կյանքը, հատկապես նրանց բնորոշ արտահայտությունը[11]: Հեղինակ է ավելի քան 500 բրոնզե դիմանկարային մեդալի («Նապոլեոն», «Բերանժե», «Պագանինի», « Ժորժ Սանդ»): Մնացած գործերում, որոնք արված են տեխնիկապես ոչ պակաս վարպետորեն, նրան կարելի է նախատել ռեալիզմի չափազանց մեծ ձգտմամբ, ինչը երբեմն հասցնում էր պլաստիկայի հիմնական օրենքների անտեսման: Առավել հաջողակներն են.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել